o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կիպրոսը Թուրքիայի դեմ հայց է ներկայացրել Հաագայի դատարան

06.12.2019 11:31 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կիպրոսը Թուրքիայի դեմ հայց է ներկայացրել Հաագայի դատարան

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ իրենք Թուրքիայի դեմ հայց են ներկայացրել Հաագայի արդարադատության միջազգային դատարան: Այս մասին տեղեկացնում է «Հուրրիյեթ» պարբերականը:

Կահիրեում ոստիկանությունը ներխուժել է թուրքական «Անադոլու» գործակալության գրասենյակ, բերման ենթարկել աշխատակիցներին, Եգիպտոսի պաշտոնյան Թուրքիայի ԱԳՆ է կանչվել

Դատական հայցի պատճառ են հանդիսացել Թուրքիայի կողմից Կիպրոսի մերձակա տարածքում իրականացվող հորատման աշխատանքները, որոնք հունական կողմն անօրինական է համարում:

Բացի դատական հայցից, Աթենքում Թուրքիայի դեսպանատան միջոցով բողոքի նոտա է հղվել Թուրքիային:

Ըստ Թուրքիայի՝ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը ևս իրավունք ունի կղզու ջրերի պաշարների նկատմամբ, սակայն Կիպրոսի Հանրապետության իշխանությունները չեն համաձայնում այդ դիրքորոշմանը՝ նշելով, որ Կիպրոսի Հանրապետությունը միակ պաշտոնապես ճանաչված պետությունն է կղզու տարածքում: 

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА