Մակրոնը հայտարարեց Եվրոպայի հնարավոր կործանման մասին
ՄիջազգայինԵվրոպան կարող է կործանվել, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով Սորբոնում, որը հեռարձակվել է նրա պաշտոնական X աքաունթով։
«Առաջիկա տարիներին թուլանալու, նույնիսկ ֆուրս մղված լինելու ռիսկերը մեծ են։ Մենք պետք է հստակգիտակցենք. Եվրոպան մահկանացու է և կարող է մեռնել»,- ասաց նա:
Մակրոնը հավելել է, որ «Եվրոպայի համար աղքատացման ռիսկերը մեծ են», ուստի ԵՄ-ն աճի և զարգացման նոր ռազմավարության կարիք ունի։
Միաժամանակ նա հիշեցրել է ռազմավարական և տեխնոլոգիապես անկախ մնալու անհրաժեշտությունը։