«Ատամի աճեցման դեղամիջոցը» մտնում է փորձարկումների փուլ
ՄիջազգայինԱշխարհում առաջին «ատամի աճեցման դեղամիջոցը» կփորձարկվի Ճապոնիայում 2024 թվականի սեպտեմբերից: Այլ կերպ ասած`իտնականները սովորել են ատամներ աճեցնել մեծահասակների մոտ:
Կլինիկական փորձարկումները նախատեսվում է սկսել սեպտեմբերին Կիոտոյի համալսարանական հիվանդանոցում: Երբ դեղամիջոցի անվտանգությունը հաստատվի, այն կտրվի այն հիվանդներին, ովքեր չունեն ատամների ամբողջական հավաքածու՝ արդյունավետությունը հաստատելու համար: Հետազոտողները հույս ունեն, որ դեղամիջոցի վաճառքը կսկսեն 2030 թվականին:
Կլինիկական փորձարկումների առաջին փուլը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերից մինչև 2025 թվականի օգոստոսը։ Դեղորայքը կներարկվի ներերակային այն մասնակիցներին, որոնց մոտ բացակայում է առնվազն մեկ հետևի ատամ:
Մինչ օրս կենդանիների փորձարկումները լուրջ կողմնակի ազդեցություններ չեն ցույց տվել:
Հաջորդ փուլում դեղորայքը կտրամադրվի բնածին ատամների պակասով հիվանդներին։ Թիմը կարծում է, որ ապագայում հնարավոր կլինի ատամներ աճեցնել ոչ միայն բնածին հիվանդություններ ունեցող մարդկանց, այլ նաև նրանց, ովքեր կորցրել են ատամները կարիեսի կամ վնասվածքի պատճառով»։