Bloomberg-ը պարզել է՝ ինչ է ծրագրում Ֆրանսիան ԱՄՆ-ի դեմ Պահանջում ենք փակել ՀՀ-ում գործող ամերիկյան բիոլաբորատորիաները. հայտարարություն Ուկրաինայում հայտնել են՝ ով է Զելենսկիին առաջարկել պայթեցնել բոլոր ատոմակայանները ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը պետք է դուրս դրվի մեր երկրից՝ որպես անցանկալի անձ. Հայկ Նահապետյան Ռուսական ռոբոտները պայթուցիկը հասցնում են մինչեւ Ուկրաինական բլինդաժներ (Տեսանյութ) ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին ճանաչել persona non grata. հայտարարություն Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Եզրաս սրբազանի հետ Ո՞ւմ համար էր և ինչի՞ մասին էր Նիկոլի արտահերթ «հարցազրույցը». Արմեն Աշոտյան Իմ «քրաշը» Նիկոլ Փաշինյանն է. Տրանսգենդեր Հռոմի պապի մոտ երկարատեւ խոսքի խանգարում է

Սիրահարվել եմ Երեւանին... Իմ սիրտն արդեն ձեզ հետ է. Նիկոլայ Բալոբան

Տեսանյութեր

«Արմմոնո» 22-րդ միջազգային թատերական փառատոնին Ռուսաստանից ժամանած դերասան ՆԻԿՈԼԱՅ ԲԱԼՈԲԱՆԸ հանդիսատեսի դատին ներկայացրեց աստվածաբանությունից հիասթափված գիտնականի՝ Ֆաուստի պատմությունը, որը հաճույք, իշխանություն եւ հարստություն է փնտրում: Նա ներկայացման մեջ հանդես եկավ որպես կատակերգու՝ հանդիսատեսին զվարճացնելով տիկնիկներով, դիմակներով, երգերով ու պարերով, միեւնույն ժամանակ` այս ամենը համեմելով խորը փիլիսոփայական սրտեր բախող մտքերով: «Ֆաուստ» մոնոներկայացումը ռեժիսոր Վլադիմիր Լիտվինովը բեմադրել է Ա. Պուշկինի, Կ. Մարլոուի, Ի. Գյոթեի նույնանուն աշխատությունների հիման վրա, ինչը Ն. Բալոբանի դերակատարմամբ՝ արժանացավ հայ հանդիսատեսի բուռն ծափերին: Ընդ որում՝ սա նրա խաղացած առաջին մոնոներկայացումն է: Իսկ ներկայացման տողատակերին ռուս դերասանն անդրադարձավ «Իրավունք»-ի հետ զրույցում:

Դուք առաջին անգամ եք Հայաստանում, որտեղի՞ց գիտեիք հայկական ուտեստների՝ տժվժիկի, տոլմայի, խաշի մասին, որոնց մասին բարձրաձայնեցիք ներկայացման մեջ:

— Մինչեւ Երեւան գալս ես հատուկ պատրաստվել էի, հետաքրքրվել, հարցուփորձ արել մարդկանցից, որովհետեւ, իմ կարծիքով՝ սա եւս կարեւոր էր:

Ձեր հերոսը ներկայացման մեջ հեգնում էր մամուլին, թե որքան ձանձրալի թեմաներից են գրում: Իսկ ի՞նչ եք Դուք ցանկանում տեսնել թերթերի էջերում:

— Իրականում ասվածն ավելի շատ վերաբերում էր թատերական քննադատներին, որոնք երբեմն, այսպես ասած, «յուրօրինակ» մտքեր են արտահայտում: Իսկ ընդհանրապես, ըստ իս, թերթերը պետք է գրեն այն, ինչ իրենք ցանկանում են, եւ դա ճիշտ է:

— Երբ ներկայացումն ավարտվեց Ֆաուստի մահով, հաջորդ վայրկյանին Դուք ցույց տվեցիք, որ կյանքը, միեւնույնն է, շարունակվում է, վաղը ոչ ոք չի էլ հիշելու այդ մասին: Ի վերջո, ինչպե՞ս ապրել այս կյանքը, որ վերջում չափսոսալ:

— Ես հենց սա եմ փորձում հասկանալ: Ամեն անգամ երբ բեմ եմ դուրս գալիս, փորձում եմ գտնել այդ հարցի պատասխանը՝ ինչպե՞ս ապրել այս կյանքը, ինչի՞ վրա ժամանակ ծախսել, բայց միանշանակ պատասխան դեռ չեմ գտել: Հավանաբար, պետք է ապրել արդար, որ հետո չափսոսաս, սա այն է, ինչ հասցրել եմ հասկանալ:

— Ներկայացումը որոշակի առումով ինտերակտիվ էր, ինչպե՞ս կգնահատեք հայ հանդիսատեսի արձագանքը:

— Շատ հետաքրքիր էր: Ես ուրախ եմ, որ հաջողվեց կապ հաստատել հանդիսատեսի հետ: Ավելին՝ ինչ-որ պահերի դահլիճն արձագանքում էր այնպես, ինչպես արձագանքում են մեզ մոտ: Ես հասկացա, որ, իսկապես, արվեստը չունի լեզու եւ չունի սահման, ամենուր կան կարեւոր թեմաներ, որոնք հուզում են բոլորիս: Սերը, մահը, կյանքը… Սրանք համամարդկային հարցեր են, որոնք հասկանալի են յուրաքանչյուրիս եւ որոնք բացատրել պետք չէ:

— Իրականում ավելի հեշտ է բեմում խաղալ միայնակ՝ «Հռոմի պապի» եւ «Ֆաուստի» հե՞տ՝ մարմնավորելով նրանց, թե՞ դերասանների:

— Իհարկե, հեշտ է, երբ կան խաղընկերներ, դու գոնե զգում ես, որ միայնակ չես, ունես աջակիցներ, եւ դուք միասին եք: Սա շատ կարեւոր նշանակություն ունի բեմում:

Որոշ դերասաններ մոնոներկայացումը համարում են մենամարտ հանդիսատեսի հետ, մյուսները պնդում, որ այն խոստովանություն է: Իսկ ի՞նչ է Ձեզ համար:

— Չէի ասի, թե մենամարտ է, որտեղ կռվում եմ հանդիսատեսի հետ, հակառակը՝ փորձում ես զրույց ծավալել: Չէ որ յուրաքանչյուր ներկայացում զրույց է՝ հասկանալու միմյանց, թե ով եք դուք, ով եմ ես, փոխանակվում ենք մտքերով եւ արդյունքում ինչ-որ հարցերի պատասխաններ գտնում: Թեպետ սա էլ նույնքան սարսափելի է, ինչպես մենամարտը եւ, միեւնույն ժամանակ, պահանջում է որոշակի խոստովանություն:

Քիչ էր մնում Ձեր կերտած հերոսը ամուսնանար հանդիսատեսի շարքերում նստած հայուհիներից որեւէ մեկի հետ: Հետաքրքիր է՝ իրականում ի՞նչ զգացողություններ ունեք հայերի, Հայաստանի վերաբերյալ:

— Շատ լավ, ես ուղղակի սիրահարվել եմ Երեւանին: Շրջել եմ Կասկադում, ներկա եմ եղել Ջազի օրվան նվիրված համերգին, վայելել եմ հիանալի եղանակը: Քաղաքում շատ կանաչ տարածքներ կան, ինչը շատ գեղեցիկ է, սիրուն են փողոցներն ու սարերը, որոնք շատ եմ սիրում: Դրա համար կարող եմ ասել, որ իմ սիրտն արդեն ձեզ հետ է: Իսկ մարդիկ շատ բարի են, բոլորը պատրաստ են օգնել, ինչ -որ բան պատմել, ցույց տալ, հյուրասիրել, ուղեկցել, եթե մոլորվել ես կամ չգիտես, թե ուր գնաս: Շատ հյուրընկալ են: Կցանկանամ կրկին վերադառնալ՝ այս անգամ ավելի երկար ժամանակով՝ առնվազն երկու շաբաթով:

— Իսկ ի՞նչ կասեք «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի մասին, ինչպե՞ս Ձեզ ընդունեցին:

— Հիասքանչ փառատոն է, հիանալի կազմակերպիչներ ունի, որոնք շատ օգնում են ամեն ինչում՝ սկսած տարածքից մինչեւ լույս դնելու եւ բոլոր տեխնիկական հարցերում: Կազմակերպչական հարցերը լուծվում են միանգամից, որեւէ բացթողում չի եղել, որեւէ խնդրի չեմ բախվել: Նաեւ դրա համար շատ դրական զգացումներով եմ հեռանում Հայաստանից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Bloomberg-ը պարզել է՝ ինչ է ծրագրում Ֆրանսիան ԱՄՆ-ի դեմՊահանջում ենք փակել ՀՀ-ում գործող ամերիկյան բիոլաբորատորիաները. հայտարարությունՈւկրաինայում հայտնել են՝ ով է Զելենսկիին առաջարկել պայթեցնել բոլոր ատոմակայաններըԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը պետք է դուրս դրվի մեր երկրից՝ որպես անցանկալի անձ. Հայկ ՆահապետյանՌուսական ռոբոտները պայթուցիկը հասցնում են մինչեւ Ուկրաինական բլինդաժներ (Տեսանյութ)ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին ճանաչել persona non grata. հայտարարությունԷդուարդ Շարմազանովը հանդիպել է Եզրաս սրբազանի հետՈ՞ւմ համար էր և ինչի՞ մասին էր Նիկոլի արտահերթ «հարցազրույցը». Արմեն ԱշոտյանԻմ «քրաշը» Նիկոլ Փաշինյանն է. ՏրանսգենդերՀռոմի պապի մոտ երկարատեւ խոսքի խանգարում է ԱՌԱՏ ՁՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄՆոր մանրամասներ. Կրակոց՝ Էջմիածնի քաղաքապետի ամուսնուն պատկանող գազալցակայանում․կա զոհ․ կասկածյալը Էջմիածնում հայտնի «ՃԱՊ»-ն էՎաղարշապատի համայնքապետի սկեսրայրի գազալցակայանում հրազենով մարդ է սպանվելԱյսօր Ջրի համաշխարհային օրն էԲազմաթիվ պայմանագրեր են ստորագրվել ուժի սպառնալիքի կամ պարտված կողմի վրա ճնշում գործադրելու արդյունքում. Արմեն ՀովասափյանՎլադիմիր Պուտինը շատ խելացի մարդ է․ Թրամփի հատուկ բանագնացՎարդան Ղուկասյանը հեռախոսազանգով դիմում է քաղաքացիներինՄայր, ով միշտ «լիցքավորված է» սիրով. Այսօր հայտնի փաստաբանի ընտանիքում տոն էԱստղերը որոշել են, թե կենդանակերպի նշաններից ով է խոշոր գումար ստանալու մարտի 22-իցՊաթոլոգիա, որ հանգեցնում է հաշմանդամության. Շուտով «Բժշկի մոտ»Սիրիան պաշտոնապես դիմել է Ռուսաստանին՝ Ասադին արտահանձնելու խնդրանքով. Al ArabiyaԱստղագուշակ մարտի 22-ի համար. Այծեղջյուրներին՝ սառը հաշվարկ, Կշեռքներին՝ նոր ծանոթություններԱԱ-2026. Օրվա հանդիպումներ Տարադրամի փոխարժեքը մարտի 22-ինՆիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ ամբողջությամբՕդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերինՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղումԻսրայելի «Երկաթե գնբեթը» նորից չդիմացավ հուսիթների հրթիռներին (Տեսանյութ)Թուրքիայի փողոցներում բողոքի ցույցերը գնալով աճում են և դառնում ավելի կատաղի (Տեսանյութ, ֆոտո)Ուիտկոֆը մանրամասներ է հայտնել Պուտինի եւ Թրամփի պայմանավորվածությունների մասին«Հրապարակ». Մեծ հանրահավաք է սպասվում«Փաստ». Նոր հարկեր, տուգանքի նոր «մատերիալ»«Ժողովուրդ». Ովքեր են պայքարում պետական ապահովագրական հիմնադրամի տնօրենի պաշտոնի համարԳիշերային հզոր հարվածներ Զապորոժեին (Տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին«Հրապարակ». Համակարգը մաքրում են Արսեն Թորոսյանի ընկերներից«Փաստ». Նպատակը չափազանց ցածր վարկանիշի պարագայում գոնե ինչ-որ «ընդունելի» արդյունքի հասնելն է«Ժողովուրդ». Մերձավանի կրակոցների գործով քրեական հետապնդման են ենթարկվել ընդդիմադիր համայնքապետի թեկնածուի մտերիմներըՌուսական անօդաչուները հարվածներ են հասցրել Կիեւին` Գերագույն Ռադայի հատվածում (Տեսանյութ)Բրիտանիան Ռուսաստանին սպառնում է միջուկային զենքովՌուսական բանակը կտրուկ ուժեղացնում է հարձակումը Կուպյանսկում՝ սկսելով աքցանավորել քաղաքը (Քարտեզ)ՈՒՐ Է ՀԱՐՎԱԾՈՒՄ ՔԵՆԵԴՈՒ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ«ԾԵՐ ԱՂՎԵՍՆ» ԱՅՍ ԱՆԳԱՄ ԿԿԱՐՈՂԱՆԱ՞ ԴՈՒՐՍ ՊՐԾՆԵԼ ԹԱԿԱՐԴԻՑԳնալու ենք նոր սահմանադրություն ընդունելու օրակարգով. ՓաշինյանԷդգար Համբարձումյանի և Անուշ Խուդավերդյանի միջև առկա տարաձայնությունները այլևս չկա և չի լինելուԱշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը հենացատկում դուրս եկավ եզրափակիչԶախարյանի տրանսֆերային արժեքը կտրուկ նվազել էՀԱՅ ՁՅՈՒԴՈՅԻՍՏՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ «ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ«Լոկոմոտիվը» մեկնաբանել է Սևիկյանի տրանսֆերից հրաժարվելու մասին լուրերը«ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ՀԱՂԹԵՑԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄԱՐԶԻԿԻՆ ԴԱՌՆԱԼՈՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ».ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ Մ23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ ԼԵՎԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top