Պահանջում ենք փակել Հայաստանում ԱՄՆ Պենտագոնի ֆինանսավորմամբ գործող բիոլաբորատորիաները. հայտարարություն Ուկրաինայում հայտնել են՝ ով է Զելենսկիին առաջարկել պայթեցնել բոլոր ատոմակայանները ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը պետք է դուրս դրվի մեր երկրից՝ որպես անցանկալի անձ. Հայկ Նահապետյան Ռուսական ռոբոտները պայթուցիկը հասցնում են մինչեւ Ուկրաինական բլինդաժներ (Տեսանյութ) ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին ճանաչել persona non grata. հայտարարություն Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Եզրաս սրբազանի հետ Ո՞ւմ համար էր և ինչի՞ մասին էր Նիկոլի արտահերթ «հարցազրույցը». Արմեն Աշոտյան Իմ «քրաշը» Նիկոլ Փաշինյանն է. Տրանսգենդեր Հռոմի պապի մոտ երկարատեւ խոսքի խանգարում է ԱՌԱՏ ՁՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

Հայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու. Ֆելիքս Գրիգորյան

Լուսանկարներ

«Ծաղկունք» պարի միջազգային փառատոնին մասնակցելու համար՝ հայրենիքում էր ֆրանսիական Լիոն քաղաքում արդեն 14 տարի գործող «Նաիրի» պարախումբը, որը հիմնադրել են Երեւանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող, այնուհետեւ բալետային խմբի տնօրեն, իսկ այսօր արդեն «Նաիրի» միության նախագահ Ֆելիքս Գրիգորյանը եւ «Կռունկ» անսամբլի պարուհի, Պարարվեստի պետական քոլեջի պարուսույց Թերեզ Գրիգորյանը: Ինչ տպավորություններով են փառատոնից վերադառնալու Լիոն, «Իրավունք»-ի հետ զրույցում փակագծեր է բացել ՖԵԼԻՔՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

- Դժվար է հիշել Հայաստանում նման մեծ մասշտաբի պարային փառատոն, ինչպիսին արդեն 5-ամյա «Ծաղկունք»-ն է: Ինչպիսի՞ն էր փառատոնը Ձեր գնահատմամբ:

- Իրոք, սա մասշտաբային, մոնումենտալ միջոցառում էր, որն առնվազն ինձ համար աննախադեպ էր, որովհետեւ արդեն 20 տարի է Հայաստանում չեմ ապրում, իսկ դրսում, օրինակ, Ֆրանսիայում, չեմ տեսել այսպիսի մեծ պարային փառատոն: Վերջերս մասնակցել ենք մի ամենամյա միջազգային փառատոնի, որին մասնակցում էր 27 պետություն՝ մոտ 30 պարախմբով, բայց մասշտաբային առումով էլի անհամեմատելի է: Ուզում եմ ողջունել «Ծաղկունք» փառատոնի երիտասարդ անձնակազմին, որոնց հետ հասցրեցի ծանոթանալ: Իսկապես, չափից դուրս դժվար աշխատանք էր իրականացվել, եթե անգամ միայն վերցնենք նման միջոցառում կազմակերպելն ու հետեւելը, որ ամեն ինչ հարթ ու հստակ ընթանա: Եվ, իհարկե, շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին, որոնց շնորհիվ մեր պարողներին ընձեռնվեց բացառիկ հնարավորություն՝ մասնակցելու այս փառատոնին: Կցանկանամ, որ նման միջոցառումներ էլի լինեն, մենք էլ ժամանակ գտնենք եւ անպայման մասնակցենք, քանի որ սա ոչ միայն մեր երիտասադներին տվեց հնարավորություն ելույթ ունենալ, այլեւ հայտնվել մի բեմում, որտեղ նույնիսկ շատ արհեստավարժ մասնագետները, պրոֆեսիոնալներն են երազում լինել: Բացի այս, մեր երիտասարդները հնարավորություն ունեցան երեք օր շփվել հայաստանյան իրենց հասակակիցների հետ: Մեր պարային խմբում, եթե ոչ 100 տոկոսն, ապա՝ 99-ը պատանիներ ու երիտասարդներ են, որոնք ծնվել են Ֆրանսիայում: Եվ նրանց շատ հետաքրքիր է այստեղի մշակույթը, իրենց հասակակիցների մտածելակերպը: Ես տեսնում էի, թե ինչպես են նրանք միմյանց հետ շփվում կուլիսներում, մասնագիտական փորձով կիսվում, ինչը շատ լավ է: Իրականում հայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու մեր հայկական մշակույթի եւ արմատների շուրջ:

- Պարոն Գրիգորյան, այսօրվա Սփյուռքում հայկական պարային խումբ պահել՝ որքանո՞վ է հեշտ կամ բարդ:

- Ինչպես ամենուր, բարդություններ կան, որոնք փորձում ենք հաղթահարել: Իհարկե,  ավելի բարդ է դրսում պահել պարախումբ, քան Հայաստանում՝ մեր հողի վրա, որտեղ ավելի ամուր ենք կանգնած, ավելի հնարավորություններ ունենք: Այդուհանդերձ, ստացվում է պահել եւ կարծում եմ՝ դեռ կստացվի, ինչի համար տարբեր նախադրյալներ կան: Առաջին հերթին պետք է լավ համախոհներ ունենաս սփյուռքում, ինչը շատ կարեւոր է նման կոլեկտիվներ, համույթներ, կազմակերպություններ, միություններ պահելու համար: Ի վերջո, կառուցելը հեշտ է, պահելն ու շարունակել այն զարգացնելն է դժվար: Ես շնորհակալ եմ մեր պարողների ծնողներին, որովհետեւ հիմնականում նրանք են օգնում տարբեր հարցերով: Եթե չլինեին նրանք, չեմ ասում անհնար, բայց շատ դժվար կլիներ:

- Իսկ Եվրոպայում ծնված եւ մեծացած հայ երիտասարդությունը հետաքրքրվա՞ծ է հայկական պարով:

- Այս առումով չկա բարդություն, ուղղակի, ավելի շատ ժամանակի խնդիր կա: Ես լավ եմ ճանաչում մեր համայնքի երիտասարդներին, քանի որ ունեմ նրանց հասակակից որդի եւ դուստր: Գիտեմ, որ ոչ բոլորը, բայց մեծամասամբ ծնողներն ունեն մեծ ցանկություն, երիտասարդները՝ եւս, բայց ժամանակի խնդիր ունեն: Ուսանողներ են, աշխատում են… Սա է հիմնականում պատճառը: Նաեւ կա տարածության խնդիր: Համայնքը կենտրոնացված չէ մեկ տեղում, իսկ մեր սրահները գտնվում են հիմնականում մեկ թաղամասում, գնալ-գալու հետ կապված եւս ժանանակի խնդիր է դառնում: Ամենամեծ դժվարությունը ֆրանսիական կրթական համակարգն է. մեր երեխաները դպրոցներում, քոլեջներում լիցեյներում սովորում են առավոտյան ժամը՝ 08:00-ից մինչեւ 17:00-18:00-ն: Ստացվում է, որ ամբողջ օրը դպրոցում են, իսկ 18:00-ից հետո գալ պարի փորձերի, շատերը հոգնում են: Ամեն դեպքում, հետաքրքրված են եւ եթե չեն էլ պարում, համերգներին են գալիս, տարբեր տեսակի միջոցառումներ ենք երիտասարդների համար, որին մասնակցում են, ինչն ուրախացնում է:

- Ի՞նչ կմաղթեք երիտասարդ պարողներին՝ մասնագիտական տոնի առթիվ:

- Ի սրտե շնորհավորում եմ բոլորին, ովքեր զբաղվում են պարով եւ կապ չունի, թե որ ճյուղով, քանի որ պարը միայն շարժշում չէ, փիլիսոփայություն է, կենցաղ է, մշակույթ է՝  ամենամեծ ու ամենակայուն շրջանակների մեջ: Պարի լեզվով, շարժումներով դու կարողանում ես 3-4 րոպեի ընթացքում օտարազգիներին ցույց տալ քո ազգի պատմությունը, ներկան եւ միգուցե ապագան: Սա, իհարկե, կապված է բեմադրիչներից: Շնորհավորում եմ բոլոր պարի մասնագետներին, պարուսույցներին եւ անպայման ուզում եմ շեշտել եւ շնորհակալությունս հայտնել այն ծնողներին, ովքեր իրենց երեխաներին բերում են պարի: Սա չեմ ասում, որպես պարի մասնագետ, բայց փաստ է, որ  երիտասարդները, ովքեր պարի մեջ են, այն իրենց օգնում է այլ ճյուղերում եւս հաջողություններ ունենալ՝ լինի սպորտ, երգարվեստ եւ այլն: Նույնիսկ եթե պարի ուղիով չգնան՝ այն էական ազդեցություն կունենա իրենց կեցվածքի, նիստուկացի համար: Ինչպես գիտեք, հայ ազգը շատ հպարտանալու եւ ցույց տալու բան ունի աշխարհին՝ որպես հին մշակույթ ունեցող ազգ: Բայց այդ մշակույթի մեջ պարարվեստը մի քիչ ուզում եմ առանձնացնել, քանի որ դեռ շատ վաղուց՝ մեր նախապապերը պարել են ու պարի լեզվով սեր են բացատրվել, սուգն ու իրենց ցասումն են արտահայտել: Պարը մեր կյանքն է, մեր՝ նկարագիրը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Պահանջում ենք փակել Հայաստանում ԱՄՆ Պենտագոնի ֆինանսավորմամբ գործող բիոլաբորատորիաները. հայտարարությունՈւկրաինայում հայտնել են՝ ով է Զելենսկիին առաջարկել պայթեցնել բոլոր ատոմակայաններըԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը պետք է դուրս դրվի մեր երկրից՝ որպես անցանկալի անձ. Հայկ ՆահապետյանՌուսական ռոբոտները պայթուցիկը հասցնում են մինչեւ Ուկրաինական բլինդաժներ (Տեսանյութ)ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին ճանաչել persona non grata. հայտարարությունԷդուարդ Շարմազանովը հանդիպել է Եզրաս սրբազանի հետՈ՞ւմ համար էր և ինչի՞ մասին էր Նիկոլի արտահերթ «հարցազրույցը». Արմեն ԱշոտյանԻմ «քրաշը» Նիկոլ Փաշինյանն է. ՏրանսգենդերՀռոմի պապի մոտ երկարատեւ խոսքի խանգարում է ԱՌԱՏ ՁՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄՆոր մանրամասներ. Կրակոց՝ Էջմիածնի քաղաքապետի ամուսնուն պատկանող գազալցակայանում․կա զոհ․ կասկածյալը Էջմիածնում հայտնի «ՃԱՊ»-ն էՎաղարշապատի համայնքապետի սկեսրայրի գազալցակայանում հրազենով մարդ է սպանվելԱյսօր Ջրի համաշխարհային օրն էԲազմաթիվ պայմանագրեր են ստորագրվել ուժի սպառնալիքի կամ պարտված կողմի վրա ճնշում գործադրելու արդյունքում. Արմեն ՀովասափյանՎլադիմիր Պուտինը շատ խելացի մարդ է․ Թրամփի հատուկ բանագնացՎարդան Ղուկասյանը հեռախոսազանգով դիմում է քաղաքացիներինՄայր, ով միշտ «լիցքավորված է» սիրով. Այսօր հայտնի փաստաբանի ընտանիքում տոն էԱստղերը որոշել են, թե կենդանակերպի նշաններից ով է խոշոր գումար ստանալու մարտի 22-իցՊաթոլոգիա, որ հանգեցնում է հաշմանդամության. Շուտով «Բժշկի մոտ»Սիրիան պաշտոնապես դիմել է Ռուսաստանին՝ Ասադին արտահանձնելու խնդրանքով. Al ArabiyaԱստղագուշակ մարտի 22-ի համար. Այծեղջյուրներին՝ սառը հաշվարկ, Կշեռքներին՝ նոր ծանոթություններԱԱ-2026. Օրվա հանդիպումներ Տարադրամի փոխարժեքը մարտի 22-ինՆիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ ամբողջությամբՕդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերինՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղումԻսրայելի «Երկաթե գնբեթը» նորից չդիմացավ հուսիթների հրթիռներին (Տեսանյութ)Թուրքիայի փողոցներում բողոքի ցույցերը գնալով աճում են և դառնում ավելի կատաղի (Տեսանյութ, ֆոտո)Ուիտկոֆը մանրամասներ է հայտնել Պուտինի եւ Թրամփի պայմանավորվածությունների մասին«Հրապարակ». Մեծ հանրահավաք է սպասվում«Փաստ». Նոր հարկեր, տուգանքի նոր «մատերիալ»«Ժողովուրդ». Ովքեր են պայքարում պետական ապահովագրական հիմնադրամի տնօրենի պաշտոնի համարԳիշերային հզոր հարվածներ Զապորոժեին (Տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին«Հրապարակ». Համակարգը մաքրում են Արսեն Թորոսյանի ընկերներից«Փաստ». Նպատակը չափազանց ցածր վարկանիշի պարագայում գոնե ինչ-որ «ընդունելի» արդյունքի հասնելն է«Ժողովուրդ». Մերձավանի կրակոցների գործով քրեական հետապնդման են ենթարկվել ընդդիմադիր համայնքապետի թեկնածուի մտերիմներըՌուսական անօդաչուները հարվածներ են հասցրել Կիեւին` Գերագույն Ռադայի հատվածում (Տեսանյութ)Բրիտանիան Ռուսաստանին սպառնում է միջուկային զենքովՌուսական բանակը կտրուկ ուժեղացնում է հարձակումը Կուպյանսկում՝ սկսելով աքցանավորել քաղաքը (Քարտեզ)ՈՒՐ Է ՀԱՐՎԱԾՈՒՄ ՔԵՆԵԴՈՒ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ«ԾԵՐ ԱՂՎԵՍՆ» ԱՅՍ ԱՆԳԱՄ ԿԿԱՐՈՂԱՆԱ՞ ԴՈՒՐՍ ՊՐԾՆԵԼ ԹԱԿԱՐԴԻՑԳնալու ենք նոր սահմանադրություն ընդունելու օրակարգով. ՓաշինյանԷդգար Համբարձումյանի և Անուշ Խուդավերդյանի միջև առկա տարաձայնությունները այլևս չկա և չի լինելուԱշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը հենացատկում դուրս եկավ եզրափակիչԶախարյանի տրանսֆերային արժեքը կտրուկ նվազել էՀԱՅ ՁՅՈՒԴՈՅԻՍՏՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ «ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ«Լոկոմոտիվը» մեկնաբանել է Սևիկյանի տրանսֆերից հրաժարվելու մասին լուրերը«ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ՀԱՂԹԵՑԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄԱՐԶԻԿԻՆ ԴԱՌՆԱԼՈՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ».ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ Մ23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ ԼԵՎԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆՉեմ ուզում փոխանցել հանդիսատեսին էժանագին հումոր, փոխարենը ստանալ ինչ-որ դիվիդենտներ կամ՝ կոմերցիոն շահեր. ՄԿՐՏԻՉ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top