Եթե, իրոք, կա մարդու իրավունքների պաշտպան Հայաստանում, խնդրում եմ՝ գա. Լեո Նիկոլյան ԵՄ-ն մտադիր է Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ պաշտոնական բանակցություններ սկսել հունիսի 25-ին. Politico Պահանջում ենք կասեցնել արցախցիների բնակապահովման ծրագիրը. հորդորում ենք զերծ մնալ այդ ծրագրից օգտվելուց.հայտարարություն «Զվարթնոց»-ում փորձել են կողոպտել արդեն շուրջ մեկ ամիս հացադուլ իրականացնող Լեո Նիկոլյանին Թուրքիան Իրանին է տրամադրել ուղղաթիռի կործանման մասին իր ունեցած տեղեկատվությունը ՀՀ ԱԽ քարտուղարն ու Համադ Քամիս ալ-Քուբայիսին անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին Ադրբեջանի հետ գտել ենք մի քարտեզ, որով կարողանում ենք համաձայնության գալ․ Ալեն Սիմոնյան ՈՒՂԻՂ․ Իրանցիների հոծ բազմությունը վերջին հրաժեշտն է տալիս Ռաիսիին և ավիաաղետի մյուս զոհերին Զարհուրելի է... Կիսում ենք Իրանի ժողովրդի ցավը. ծաղիկներ խոնարհեցվեցին ԻԻՀ դեսպանատան դիմաց Փաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկման շեշտակի աճի դեմ. ասուլիս (տեսանյութ)

Լինել, թե՞ չլինել. սա է Նիկոլի խնդիրը

Վերլուծություն

Նիկոլ Փաշինյանը, որը մեկ իրեն Պապ թագավորի կերպարում է զգում, մեկ` Հիսուս Քրիստոսի, հիմա էլ որոշել է խաղարկել Շեքսպիրի դանիական արքայազնի` Համլետի կերպարը: Եվ ահա, երբ վերջին վեց տարվա ընթացքում վերջապես թվում է, թե մազից է կախված իշխանության ղեկին իր մնալ-չմնալու հարցը, նա որոշեց մասնակցել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կազմակերպած գագաթնաժողովին Դանիայում: Թերեւս այստեղ է, որ պետք է կայանա վերջինիս մենախոսությունը` «Լինել, թե՞ չլինել», հրաժարական տալ, թե՞ չտալ, իհարկե, այս դեպքում` մտախոհ բռնելով ոչ թե Յորիկի գանգը, այլ սեփական գլուխը:

ԻՆՉՈՒ Է ԱՂՄԿՈՒՄ ԵՎՐԱՔԱՌՅԱԿԸ

Հայաստանյան ներքաղաքական խուռներանգ դաշտում թերեւս Նիկոլ Փաշինյանը մնացել է մեն-մենակ, անգամ իր սրտի եվրաքառյակը` Արման Բաբաջանյանի, Լեւոն Շիրինյանի, Տիգրան Խզմալյանի եւ Արամ Զ. Սարգսյանի ղեկավարած կուսակցություններն են երեկ համատեղ հայտարարությամբ հանդես եկել ու զգուշավոր, բայց քննադատել նիկոլական իշխանությանը: Վերջիններս իրենց վճռականությունն են հայտնել` ջանքեր գործադրել` «Հայաստանի ներքաղաքական կյանքի առողջացման, բարեփոխումների, մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության եւ կոռուպցիայի դեմ պայքարի, հատկապես դատական եւ իրավապահ համակարգերում վեթինգի իրականացման գործում, որոնք մնում են չլուծված իշխանությունների անհետեւողականության եւ կադրային խնդրահարույց քաղաքականության պատճառով»: Սա առնվազն հուշում է, որ Նիկոլ Փաշինյանից վերջնականապես Արեւմուտքը հրաժարվել է` չնայած նրան, որ հին տալիք-առնելիքները հաշվի առնելով` եվրաքառյակը չի շտապում ուղիղ հնչեցնել նրա անունը կամ դնել հրաժարականի պահանջ: Ստացվում է, որ «կոնսենսուս մինուս մեկն» այլեւս իրականություն է: Մնում է գտնել, թե ով պետք է լինի այլընտրանքային վարչապետի թեկնածուն:

ՈՎ Է ԼԻՆԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ

Հարցերի հարցը մնում է այն, թե ով պետք է լինի վարչապետի թեկնածուն, որի առաջադրմամբ էլ հնարավոր կլինի սահմանադրական ճանապարհով անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին: Փաստն այն է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի հայտարարություններում, քաղաքագետների մեկնաբանություններում կարմիր թելով անցնում է այն դիրքորոշումը, որ ընդդիմության միասնական թեկնածուն կարող է լինել բացառապես Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանը, որն առաջնորդեց նոր սկիզբ առած շարժումը Կիրանցից մինչեւ Երեւան: Եվ որքան էլ փորձենք խուսափել 2018-ի իրադարձությունների զուգահեռներից, էլի գալիս ենք Նիկոլ Փաշինյանի կողմից արդեն գործարկված մի կոնցեպետին` կա՛մ Բագրատ սրբազանը կլինի վարչապետ, կա՛մ Հայաստանում վարչապետի այլ թեկնածու չի ընտրվի: Ընդ որում` Բագրատ սրբազանն ուզի, թե չուզի, միեւնույնն է, սա է մնում միակ տարբերակը, այլապես շարժումը դատապարտված է տապալման: Թեպետ, օրինակ, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, գնդապետ Խաչիկ Ասրյանի վարչապետի թեկնածուն պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն է, ինչի մասին նա հայտարարությամբ է հանդես եկել: Որոշակի տրամադրություններ ստուգելու համար այլ անուններ են շրջանառվում, նույն ընդդիմադիր տարբեր ուժեր, Նիկոլ Փաշինյանին թողած, սկսում են հարձակվել միմյանց վրա: Իսկ Բագրատ սրբազանը հեգնում է, թե լավ նորություն ունի. «Վարչապետի լավ թեկնածուների անուններ եմ առաջարկում, մրցակցությունը 2 հոգու մեջ է՝ Արսեն Թորոսյան եւ Տիգրան Ավինյան»: Կատակը կատակ, բայց նաեւ հարց է ծագում` իսկ ինչպե՞ս հաղթահարել սահմանադրական այն խոչընդոտը, որ Կանադայի քաղաքացիություն ունեցող Բագրատ սրբազանը չի կարող լինել վարչապետի թեկնածու, եթե այնուհանդերձ հենց ինքը լինի: Իրականում բարդ լուծումներ փնտրել պետք չէ: «Բագրատ արքեպիսկոպոսը իրավունք ունի հրաժարվել Կանադայի քաղաքացիությունից եւ առաջադրվել ՀՀ վարչապետ թեկնածու։ Ամեն ինչ շատ պարզ եւ օրինական է. Հրաժարվեելու պահից սկսած` վերանում է օրենքով սահմանված խոչընդոտը», - ասում է իրավաբան, միջազգայնագետ-քաղաքագետ Լիլիթ Մանասերյանը: Բայց այստեղ էլ կա մեկ ուրիշ վտանգ, ինչի մասին զգուշացնում է Հանրային կառավարման եւ քաղաքականության փորձագետ Հովհաննես Ավետիսյանը. «Եթե Բագրատ սրբազանը մտավ կառավարություն, եղած հզոր ռեսուրսը փոշիացվելու է, իսկ հնարավոր ձախողման դեպքում` երկրի միակ ազգային ինստիտուտը՝ Հայ Առաքելական եկեղեցին անզոր է դառնալու»: Մինչդեռ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լավատես է, ինչի մասին նա բարձրաձայնեց իր հերթական դատական նիստի ավարտին: Նա վստահեցնում է, որ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մեկնարկած շարժումն անպայման հաջողելու է. «Իրավունք չունի չհաջողելու, որովհետեւ մեր երկրի վրա 6 տարի առաջ դրված սատանեական խաղադրույքի դեմ կարելի է պայքարել միայն խաչով։ Բայց միայն խաչակնքելը քիչ է, վստահ եմ, որ ժողովուրդն ավելի լայն պայքար է մղելու»:

«ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՆԿԱԼԻՔ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՊԱՅՔԱՐ Է ՍԱ »

Թվում է` իսկապես, ամեն ինչ շատ պարզ ու հեշտ է, բայց այն ինչ կատարվում է Բագրատ սրբազանի շարժման շուրջ, նաեւ որոշակի մտահոգությունների տեղիք է տալիս: Ինչպես քաղաքական մեկնաբան Անի Կարապետյանն է ասում. «Աղետը հետեւյալն է ` շատերը վերջին օրերին Աստծուն ճանաչեցին հանուն իշխանության»։ Ինչ խոսք, անհնար է չնկատել, թե ովքեր են սրբի դեմք հագած` փորձում պտտվել Բագրատ սրբազանի շուրջ, ասես, ձեռքն ում գլխին դնի, վաղը դառնալու է նախարար: Ընդ որում` նրանց շարքերում կան մարդիկ, որոնք մինչ այս մի բան էլ Եկեղեցուն էին քննադատում, իսկ երբ 2018-ին ձեւավորվել էր հակաեկեղեցական շարժում, չգիտես ինչու, այսօրվա ջերմեռանդ հավատացյալ դարձած մի շարք քաղաքական, հասարակական գործիչների ձեն-ծպտունը դուրս չէր գալիս: Ավելին` տպավորություն է, որ 2018-ին մեր երկրի գլխին Նիկոլ բերած մի հոգի կա` նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը մինչեւ այսօր քաղաքական գործիչներից միակն է, որ հրապարակային ներողություն է խնդրել ու չի խորշում առ այսօր էլ բարձրաձայնել, որ սխալվել է: Իսկ մնացյալն այնպես են իրենց պահում, կարծես, որեւէ մեղքի բաժին չունեն, որ երկիրը հասցրել են այս օրվան` 2018-ին իշխանափոխություն անելով, 2021-ին էլ մի հատ էլ վերընտրելով պատերազմում խայտառակ պարտություն կրած իշխանությանը: Այս առումով խիստ տեղին էր Բագրատ սրբազանի երեկ երեկոյան հերթական հավաքի ժամանակ արված շեշտադրումը. «Պետք է մեր խաղաղ, բայց հուժկու անհամաձայնությունը հայտնենք Նիկոլ Փաշինյանին՝ ցույց տալու, որ չեն կարող մեր կյանքի հաշվին որոշումներ կայացնել ու հանգիստ շարունակեն իրենց կյանքը: Նյութական ակնկալիք չունենալու պայքար է սա: Ոչ մի՛ պաշտոն, ո՛չ աթոռ ու նստարան, ո՛չ փող մի՛ ակնկալեք: Մեկը չմտածի, թե` ես ինչ-որ բան արեցի, դրա դիմաց այսինչ բանը պետք է ստանամ: Չկա՛ նման բան` ինձնից սկսած, բացառված է սա: Մենք հայրենիք ու պատիվ ունենք ստանալու, ուրիշ ոչ մի բան»: Ի վերջո, չմոռանանք, որ այս պայքարի նպատակն է Հայաստանը հանել առկա խորը ճգնաժամից, այլապես մինչեւ շատերի դարդն ու ցավն այն է, որ ամեն մեկի ներկայացուցիչը լինի հնարավոր անցումային կառավարությունում, Ադրբեջանը չի նստելու ու սպասի, մնացած տարածքներն էլ գրավելու է ու վերջակետ դնի: Այս մասին է նաեւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի դիտարկումը. «Պաշտոններ կիսելը, աթոռներ բաժանելն այսօրվա թեմա չէ: Այսօր երկիրը կործանման եզրին է: Դրա համար եկեղեցին պետք է իր շուրջը հավաքի հայրենասիրական ուժերին: Բայց, ցավոք, այսօր չեմ տեսնում նրանց, որոնք շատ անգամ առաջին պլանով փորձում են մտնել այս նոր շարժման մեջ: Օրինակ, ԱԺԲ-ին ես չեմ համարում հայրենասիրական ուժ, իրենց քաղաքագետ համարող որոշ դեմքերի, որոնց երեխաները ապրում են Արեւմուտքում` նույնպես»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Մարկո Ռոյսին «Բորուսիայում» կարող է փոխարինել Էդուարդ ՍպերցյանըԵթե, իրոք, կա մարդու իրավունքների պաշտպան Հայաստանում, խնդրում եմ՝ գա. Լեո ՆիկոլյանԵՄ-ն մտադիր է Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ պաշտոնական բանակցություններ սկսել հունիսի 25-ին. PoliticoՊահանջում ենք կասեցնել արցախցիների բնակապահովման ծրագիրը. հորդորում ենք զերծ մնալ այդ ծրագրից օգտվելուց.հայտարարություն«Զվարթնոց»-ում փորձել են կողոպտել արդեն շուրջ մեկ ամիս հացադուլ իրականացնող Լեո ՆիկոլյանինԹուրքիան Իրանին է տրամադրել ուղղաթիռի կործանման մասին իր ունեցած տեղեկատվությունըՀՀ ԱԽ քարտուղարն ու Համադ Քամիս ալ-Քուբայիսին անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակինԱդրբեջանի հետ գտել ենք մի քարտեզ, որով կարողանում ենք համաձայնության գալ․ Ալեն ՍիմոնյանՈՒՂԻՂ․ Իրանցիների հոծ բազմությունը վերջին հրաժեշտն է տալիս Ռաիսիին և ավիաաղետի մյուս զոհերինԶարհուրելի է... Կիսում ենք Իրանի ժողովրդի ցավը. ծաղիկներ խոնարհեցվեցին ԻԻՀ դեսպանատան դիմացՓաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկման շեշտակի աճի դեմ. ասուլիս (տեսանյութ)Արտառոց բան չկա ընդդիմության ակցիաների մեջ, նույն մարդիկ են, նորմալ պրոցես է. Ալեն ՍիմոնյանՍԱՐՍԱՓԱԶԴՈՒ ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ինչ վիճակում է եղել Իրանի նախագահի մարմինը կադրեր են հրապարակվել Թավրիզում վերջին հաժեշտն են տալիս Իրանի նախագահին և արտաքին գործերի նախարարին Եթե ամսի 26-ին հայտարարվի, որ իմպիչմենթի ճանապարհով ենք գնում, կգնանք այդ ճանապարհով․ Գրիգորյան (տեսանյութ)Մայիսի 21-ի աստղագուշակ«Չէին թողնում գայի մոտդ», «Վայ, հողեմ դրանց գլուխը». Սրբազանի հանդիպումը կիրանցեցի Լենա տատիկի հետ (տեսանյութ)ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածելՕդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքան կնվազիՈւՂԻՂ. Աժ նիստ. պատգամավորները օրինագծեր են քննարկումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումՕրվա խորհուրդ«Հրապարակ». Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել«Ժողովուրդ». Ոստիկաններին հորդորել են համացանցում «բիրտ ուժ» կիրառել իրենց հասցեին վիրավորական գրառում անողներին Եվրեպա-ԱՄՆ խորը հակասության դրսեւորո՞ւմ է, թե՞ ինչ-որ նոր խաղ«Հրապարակ». ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին«Փաստ». Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները«Ժողովուրդ». Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն ենԻնչ է սպասվում Ռաիսիի մահվանից հետո. Սեմյոն ԲաղդասարովԿործանված ուղղաթիռի վթարի վայրից հայտնաբերվել է Էբրահիմ Ռայիսիի մատանին (տեսանյութ)Ռուսական բանակն ամբողջությամբ գրավել է մեծ կարեւորության Նետայլովո բնակավայրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Հրապարակ». Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ«Փաստ». Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելուՄեկնարկող ԱԺ քառօրյայում ընդդիմադիրները սահմանազատման վերաբերյալ հարցեր կուղղեն ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»Ռոբոտների կռիվը. ռուսական դրոնը գարձակվել է ուկրաինական մարտական ​​ռոբոտի վրա (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)ԱՄՆ-ում բացահայտել են Կիևի «մղձավանջային սցենարը»Աղետից հետո մեկ ժամ ողջ է եղել, կարողացել է հեռախոսային կապ հաստատել. Նոր մանրամասներ Ռաիսիի ողբերգական մահիցՍպանություն էր, ոչ թե պատահականություն. ինչ էր նախորդել ուղղաթիռի կործանմանը. ԲալասանյանՓոքրիկ բռնապետիկին դժվարությամբ, բայց հեռացնելու ենք. Չախալյանը դատարանից գնաց տնային կալանքիՍրբազանի ծննդյան յուրօրինակ նվերըԹուրքիայում սուգ է հայտարարվելՌաիսիին սպանելու եւս մեկ շարժառիթ«ՈՉՆՉԱՑՐԵԼ Է ԴԻՎԵՐՍԻՈՆ ԽՄԲԵՐԻ ՈՒ ՀԵՏ ՇՊՐՏԵԼ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՄԵԾԱԹԻՎ ԿԵՆԴԱՆԻ ՈՒԺԵՐԻ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ Ռայիսիի երկու անգամ հետաձգված և այդպես էլ չկայացած այցը ՀայաստանՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակը2025 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՐԱՏԵԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄԵրևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողությունԻմ անձնական դիրքորոշումն է. Վարդան Մինասյանը` ՀՖՖ նախագահի ձեռքը չսեղմելու և մեդալից հրաժարվելու մասին «ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ՀԱՍՆԵԼ ԵԶՐԱՓԱԿԻՉ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՉԱԳԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆխԴա է պահանջում բարեկամիդ նկատմամբ հարգանքի տուրք մատուցելու պարտավորությունը. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել Ռաիսիի մահվան կապակցությամբ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода