Ովքեր կարող են անվճար օգտվել Երևանի հասարակական տրանսպորտից Ուկրաինական պատերազմի ավարտի ամենաբացասական և ամենադրական սցենարներն ըստ Արեստովիչի (Տեսանյութ) Բազմաթիվ ուկրաինացի զինվորներ զոհվել կամ գերի են ընկել Կոստանդնուպոլսի «գրպանում». Ուկրաինական աղբյուր Կանադայում օդանավը վայրէջքի ժամանակ գլխիվայր շրջվել է ուժեղ քամու պատճառով (Տեսանյութ) «Հրապարակ»․ Փաշինյանը մտափոխվել է «Փաստ». Դեսպանը հետ կկանչվի՞ «Իրավունք». Վարդանիկը իր մոտ է հրավիրել, այսպես ասած, լավ տղերքին ու օգնություն խնդրել «Ժողովուրդ». «Հատիկ-հատիկ վերադարձնելու եմ» օպերացիան մեծ կեղծիք է. բացահայտում Մասկը բացահայտել է պատմության ամենամեծ խարդախությունը. նպաստ ստացող ամերիկացիներն ավելի շատ են, քան երկրի բնակչությունը «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի նախագիծը կջրե՞ն

«Եվրատեսիլ»-ն ընկղմվել է անբարոյականության, հակաքրիստոնեական եւ քայքայիչ հակարժեքների ճահիճը

Մշակութային

Թվում էր, որ վերջում էլ մասնակիցներից մեկին կզոհաբերեն հենց բեմում ու կխմեն նրա արյունով հաղթողի կենացը... Ահա այսպես` սատանիստական ռիտուալներով, ԼԳԲՏ դրոշներով ու կոնչիտաներով, «անտռուսիկ» կատարողներով՝ այն էլ մեծ խաչի նմանվող բեմի վրա, Շվեդիայի Մալմյո քաղաքում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթը, թեպետ այս դեպքում այն ավելի ճիշտ՝ ամենինչատեսիլ էր, ինչը վտանգավոր էր դիտել երեխաներին, հղիներին ու ծերերին, ինչպես նաեւ սրտային խնդիրներ ունեցողներին:

ԻՌԼԱՆԴԱՑԻՆԵՐԻ ՆԱՎՍԸ ՏԵՂ ՀԱՍԱՎ

Միանգամից նշենք, որ մրցույթում հաղթեց Շվեյցարիան՝ Նեմոյի «Ծածկագիր» երգով: Սատանիզմի տարրերով ամենաայլանդակ երգի կատարողներն էլ, որոնք ներկայացնում էին Իռլանդիան, շտապեցին Նեմոյին թագադրել փշե փսակով: Նա էլ այդպես բարձրացավ բեմ ու արդեն հաղթած, կրկին երգելով իր երգը՝ կոտրեց եվրատեսիլյան բյուրեղապակյա մրցանակը: Տպավորություն էր, որ իռլանդացիների նավսը տեղ հասավ.... Ավելին՝ իռլանդական կարման Նեմոյին հասցրեց հիվանդանոց: Մրցույթի ավարտից հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ուշագնաց է եղել, եւ վերջինիս ստիպված են եղել հիվանդանոց տեղափոխել: Սակայն, եվրատեսիլյան լուրերը փաստում են, որ իրականում ոչ թե գիտակցությունն է կորցրել, այլ վերջնականապես տղամարդկությունը, որովհետեւ կարճ շրջազգեստով բեմում ելույթ ունեցած Նեմոն հետեվրատեսիլյան միջոցառումներին արդեն հանրության առաջ հայտնվեց, կարծես թե, տունը մնացած մորաքրոջ օժիտի մեջ գտնված փոռիկներով զգեստով:

Ո՞ՒՄ ԷԻՆՔ ՄԻ ԿՏՈՐ ՀԱՑ ՏՎԵԼ, ՈՐ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՉՀԱՂԹԵՑ

Ինչեւէ, չմոռանանք ընդգծել, որ այս տարի «Եվրատեսիլ»-ում` երկրորդ տեղում Խորվաթիան էր, երրորդում՝ Ուկրաինան: Իսկ Հայաստանը՝ «Լադանիվա» խմբի «Ժակո» երգով, հայտնվեց 8-րդ հորիզոնականում: Հատկանշական էր այն, որ ոչ մի երկիր, ինչպես նախորդ տարի, այդպես էլ այս տարի իր ամենաբարձր 12 միավորը չտվեց Հայաստանին ու, փառք Աստծո: Ո՞ւմ էինք մի կտոր հաց տվել, որ մեր երկիրը չհաղթեց, եւ ստիպված չեղանք սրբապիղծների ու սատանիստների մի հատ էլ Հայաստանում ընդունել (առանց այն էլ մեր երկրում այնպես չէ, որ չկան): Ի դեպ, եթե «Ժակո» երգի հերոսուհին՝ իր ազատամիտ, անհաղորդ ու անտարբեր, միեւնույն ժամանակ, ուրախ-զվարթ պահվածքով մինչեւ մրցույթը հիշեցնում էր կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց կանգնեցված, այսպես կոչված, «Անվախ աղջկա» արձանիկին, որը դարձել է ֆեմինիստների սիմվոլը, եւ այս առումով նաեւ խիստ քննադատելի էր այդկերպ ներկայանալն աշխարհին, ապա եվրատեսիլյան բուն մրցույթը ցույց տվեց, որ այլ երկրներն այն կարգի են այլասերել այս բեմում ներկայանալու բովանդակությունը, որ տպավորություն էր, թե մեջներից ամենաադեկվատը Ժակոն էր: Ավելին՝ նախորդ տարի, եթե Հայաստանը հազիվ զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը, ապա այս տարի «Լադանիվա» խումբը հայտնվեց տասնյակում:

ՀԵՏՈՒՅՔԸ ԲԱՑ ՖԻՆԻ ՀԱՄԱՐ ԵՐԿՆՔԻՑ, ԻՀԱՐԿԵ, ԵՐԵՔ ԽՆՁՈՐ ՉԷՐ ԸՆԿՆԵԼՈՒ

Անդրադառնանք եւս մի քանի երկրների ելույթներին, որպեսզի վերջապես պարզ լինի, թե ինչու է պետք առհասարակ մերժել «Եվրատեսիլ»-ին Հայաստանի մասնակցությունը եւ թույլ չտալ, որ այն հեռարձակվի Հանրային հեռուստատեսությամբ:

Այսպիսով՝ ֆին դիջեյը, որը հանդես է գալիս Windows95man բեմական անունով եւ երգիչ Հենրի Պիիսպանենին իբրեւ երգում էին No Rules թրեքը՝ ներկայացնելով Ֆինլանդիան: Մինչդեռ ավելի շատ ներկայացրին ֆին դիջեյի մերկ հետույքը, իսկ եվրատեսիլյան օպերատորները փորձում էին հանդիսատեսից թաքցնել գոնե արտիստի ավելի ինտիմ մասերը։ Ցուցադրության ավարտին մերկ Windows95man-ի համար երկնքից ոչ թե երեք խնձոր, այլ կարճ ջինսե շորտ ընկավ: Ցավոք, Իսպանիայի պատվիրակի դեպքում այդպես էլ երկնքից շորտեր չընկան, եւ իսպանացի երգչուհու շուրջ պարող «տղաները» այդպես էլ մնացին ստրինգերով ու բարձրակրունկ կանացի կոշիկներով: Ի դեպ, եթե Ֆինլանդիան ներկայացնող պատվիրակը՝ առանց անդրավարտիք էր, Սլովենիան ներկայացնող երգչուհին էլ, մնացել էր առանց կրծքկալի ու գրեթե նուդիստական մերկ-փարթի էր կազմակերպել բեմում:

Բայց սա դեռ ամենահետույքայինը չէր այս մրցույթում: Օրինակ, մինչ Մեծ Բրիտանիան ներկայացնող երգիչ Օլլի Ալեքսանդրը երգում էր, նրա հետ բեմում պարող կիսամերկ տղաները գրեթե բռնաբարում էին միմյանց: Եվ քանի որ խոսքը հասավ բռնաբարությանը, կրկին հիշենք Իռլանդիան ներկայացնող Բեմբի Թուգին, որը կախարդությամբ ոգեշնչված՝ սատանիստական ռիտուալ էր իրականացնում խաչաձեւ բեմում՝ տնքոցներով, աննորմալ կերպարներով ու մոմերով: Այո՛, եթե նախկինում սիմվոլիկաներով էին միայն պրոպագանդում սատանիզմ, հակաքրիստոնեություն ու համասեռամոլություն, ապա հիմա անթաքույց ու լկտի հարձակման են անցել:

Ի դեպ, մրցույթի վերջում էլ իբրեւ այս բոլոր այլանդակությունների ամփոփում՝ բեմում հայտնվեց հայտնի եվրատեսիլյան ավստրիացի տրանսգենդեր, մորուքավոր Կոնչիտա Վուրստը եւ կատարեց Աբբայի հիթերից մեկը: 

«Գոնե հիմա հասկացա՞ք ազգայինից կտրվելու վտանգներն ու ազգայինը «ատամներով պահելու» կարեւորությունը», - անդրադառնալով վերոնշյալին՝ գրում է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆԸ:

ԻՍԿ ԴԱՀԼԻՃԻՑ ԼՍՎՈՒՄ ԷԻՆ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՂԵՍՏԻՆԻՆ» ՎԱՆԿԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Էլ ինչ «Եվրատեսիլ»՝ առանց քաղաքականության: Եվ խոսքն ամենեւին էլ այն մասին չէ, որ Ռուսաստանին այս տարի եւս թույլ չտվեցին մասնակցել այս մրցույթին, նրանց միայն կարելի է նախանձել այս հարցում: Հատկապես, որ ՌԴ ԱԳ ներկայացուցիչ ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱՆ սոցցանցի իր պաշտոնական էջում գրել է. «Եվրատեսիլ 2024»-ը գերազանցեց ցանկացած օրգիա կամ ծիսական սրբապղծություն: Արեւմտյան Եվրոպան սովորականի պես շարունակում է թաղել ինքն իրեն, անակնկալներ չկան»:

Նշենք, որ մինչեւ եզրափակչի մեկնարկը՝ Շվեդիայում բողոքի ակցիաներ տեղի ունեցան մրցույթին Իսրայելի մասնակցության դեմ։ Ցուցարարները դատապարտում էին Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները: Ըստ միջազգային լրահոսի, ցուցարարների թիվը շուրջ 12 հազարի էր հասել: Ավելին՝ իսրայելցի երգչուհի Էդեն Գոլանի ելույթի ժամանակ դահլիճից սուլում էին եւ վանկարկում՝ «Ազատություն Պաղեստինին»:

Դե իսկ Նիդերլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է «Եվրատեսիլ» մրցույթից: Ընդ որում՝ մրցույթի 68-ամյա պատմության մեջ առաջին անգամ է, որ մասնակիցը որակազրկվել է հնգօրյա միջոցառման մեկնարկից հետո: Պատճառը եղել է մրցույթի նկարահանող խմբի կին անդամներից մեկից ստացած բողոքը, որը ոստիկանությունը դեռ քննում է: Ավելի վաղ շվեդական SVT հեռուստաընկերությունը հայտնել էր, որ դեպքը կարող է տեղի ունեցած լինել լուսանկարչի հետ ֆիզիկական բախման պատճառով. երգիչը պարզապես չի ցանկացել, որ կուլիսներում անհարմար պահի իրեն լուսանկարեն: Իսկ մեկ այլ լրատվամիջոցի փոխանցմամբ՝ բուն պատճառը եղել է Իսրայելի եւ Նիդերլանդների մասնակիցների միջեւ վեճը, որը կրկին կրել է քաղաքական բնույթ: Լրագրողը հարցրել է Իսրայելի ներկայացուցիչ Գոլանին, թե արդյոք նա մտածել է այն մասին, որ մրցույթին իր ներկայությունը կարող է վտանգի ենթարկել մյուս մասնակիցներին ու ներկա երկրպագուներին, ինչին միջամտել է ասուլիսը վարողը եւ ասել՝ երգիչը պարտավոր չէ պատասխանել այդ հարցին, եթե չի ցանկանում: Իսկ Նիդերլանդների ներկայացուցիչ Յոստ Քլայնին, որը նստած է եղել նրա կողքին, թեման թեժացրել է՝ ասելով՝ «ինչո՞ւ ոչ»:

«ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ` ԲՈՅԿՈՏԵԼ «ԵՎՐԱՏԵՍԻԼԸ»

Քաղաքականությունը քաղաքականություն, բայց այստեղ ավելի էական է այս մրցույթի բարոյական կողմը, ավելի ուղիղ ասած՝ դիվային շոուի մաս չդառնալը: Ինչ կատարվեց այս տարի եվրատեսիլյան բեմում, թերեւս օրակարգային հարց է դարձնում, որ ոչ թե քննարկման առարկա լինի, այլ որպես անհրաժեշտություն բարձրացվի մեկընդմիշտ «Եվրատեսիլ»-ից հրաժարվելու հարցը, իսկ ծախսվող միլիոնավոր գումարները ներդնել երկրի ավելի կարեւոր նպատակների համար: Ընդ որում՝ տեղին է հիշել, որ բազմիցս խորհրդարանական ամբիոնից ԱԺ մի քանի գումարման պատգամավոր, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ զգուշացնում էր, որ «Եվրատեսիլ» մրցույթն ընկղմվել է անբարոյականության, հակաքրիստոնեական եւ քայքայիչ հակարժեքների ճահիճը:

«Ակնհայտ է, որոշ ուժեր փորձում են աշխարհում վերացնել քրիստոնեական, ընտանեկան ավանդական արժեքները: Դրանք իրենց համար հարթակ են դարձրել «Եվրատեսիլ» կոչվածը: Այդ հարթակը չունի գեղարվեստական նշանակություն, երաժշտական ճաշակ չի դաստիարակում: Կարծում եմ` Հայաստանը պետք է ոչ միայն հրաժարվի նման հարթակներում հանդես գալուց, այլեւ մեզ համար վիրավորական պետք է լինի, որ մեր երկիրը մասնակցում է համասեռամոլության քարոզով զբաղվող միջոցառմանը: Կոչ եմ անում մեր հայրենակիցներին` բոյկոտել «Եվրատեսիլը»,- հորդորել էր Հ. Բաբուխանյանը դեռեւս տարիներ առաջ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ





Ովքեր կարող են անվճար օգտվել Երևանի հասարակական տրանսպորտիցՈւկրաինական պատերազմի ավարտի ամենաբացասական և ամենադրական սցենարներն ըստ Արեստովիչի (Տեսանյութ)Բազմաթիվ ուկրաինացի զինվորներ զոհվել կամ գերի են ընկել Կոստանդնուպոլսի «գրպանում». Ուկրաինական աղբյուրԿանադայում օդանավը վայրէջքի ժամանակ գլխիվայր շրջվել է ուժեղ քամու պատճառով (Տեսանյութ)«Հրապարակ»․ Փաշինյանը մտափոխվել է«Փաստ». Դեսպանը հետ կկանչվի՞ «Իրավունք». Վարդանիկը իր մոտ է հրավիրել, այսպես ասած, լավ տղերքին ու օգնություն խնդրել«Ժողովուրդ». «Հատիկ-հատիկ վերադարձնելու եմ» օպերացիան մեծ կեղծիք է. բացահայտումՄասկը բացահայտել է պատմության ամենամեծ խարդախությունը. նպաստ ստացող ամերիկացիներն ավելի շատ են, քան երկրի բնակչությունը«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի նախագիծը կջրե՞ն«Փաստ». Փաշինյանն արդեն բացահայտ ծաղրում է նույնիսկ իր փոքրաթիվ կողմնակիցներինԱրարատ Միրզոյանի ապտակը Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»Ձյուն, ցուրտ, հզոր ցիկլոն, ջերմաստիճանի նվազում 10-15 աստիճանով. Գագիկ ՍուրենյանԻնչ որոշեցին Փարիզում հավաքված եվրալիդերներըԻշխանությունը փնտրում է իր համար բարեխոսող Մոսկվայում. «Իրավունք»Ֆրանսիան Եվրոպային կոչ է անում հարձակողական դիրք գրավել ընդդեմ ԹրամփիՈւշակովը հայտնել է, թե ինչ են պատրաստվում քննարկել ամերիկացիների հետ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Արեւմուտքը տանուլ է տվել տնտեսական մրցակցությունը, շուտով կտեսնենք, թե որքան կդիմանա. ՇաքարյանցԳիտնականները ֆիքսել են Երկրի պտույտի անսովոր արագացում. Ի՞նչ է դա նշանակումՄահացել է «Նուտելլայի հայրը»ՔՊ-ական Հայկ Սարգսյանի կինը նշել է ծննդյան տարեդարձը (լուսանկարներ, տեսանյութ)Պեսկովը դրական է անվանել Էր Ռիադում ՌԴ-ի և ԱՄՆ-ի առաջիկա հանդիպումը«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս14) Կփորձեմ հնարավորինս արագ հարմարվել Հայաստանին. Ազգային ընտրանու նորանշանակ մարզիչՇատ բան Բայդենի պատճառով է․ ԹրամփՈվքեր կարող են անվճար օգտվել Երևանի հասարակական տրանսպորտիցԶելենսկին «չոլերն է ընկել», բայց հազիվ թե բան փոխվի, սա նրա համար վերջն էԵվրոպայում մտավախություն կա՝ Թրամփը կընդունի Պուտինի հետ գրեթե ցանկացած գործարք․ CNNՊՆ ՌՈ Կապանի բաժին ինքնակամ հանձնվել են ապօրինի պահվող գնդացիրներ, 20 հատ նռնակ և ավելի քան 650 փամփուշտԴուրգարյան եղբայրների «արկածները» Եթե ​​ՆԱՏՕ-ն վերսկսի Ուկրաինային իր կազմում ընդունելու ծրագրերը, ապա Ռուսաստանը քարտ-բլանշ կստանա ռազմական նոր հարձակում սկսելու. Արտակ ԶաքարյանԱդրբեջանի վարչապետն Իրանում կմասնակցի Կասպյան 3-րդ տնտեսական համաժողովինԼրատվամիջոցներին հայտնի է դարձել Սաուդյան Արաբիա՝ Զելենսկու այցի ամսաթիվըՀրազենային վիրավորումից մահացած զինծառայողը 20 տարեկան էր, ամիսներ առաջ էր բանակ զորակոչվել. NEWS.amԷր Ռիդայում բանակցությունները կլինեն երկկողմ՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև․ ՈւշակովՍինանյան Զարեհը լավ չի աշխատում.Armenian infoՀայտնաբերվել է զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆԵ՞րբ է մեկնարկում Մեծ պահքըԻնչու՞ է օգտակար կիսել խմելըՆԱՏՕ-ում չեն բացառել, որ ԱՄՆ-ը դուրս կբերի զորախմբի մի մասը ԵվրոպայիցՍպերցյանը հաղթական գոլի հեղինակ դարձավ «Աստանայի» դեմ խաղում(տեսանյութ)Նազիկ Ավդալյանը բացահայտում է`ինչու ամուսնալուծվեցին ինքն ու ամուսինը. մանրամասներՈւկրաինայում հակամարտությունը փաստացի ավարտվել է. National InterestՍա անարդար է, չի՛ կարելի դատարկաձեռն մնալ. Ռոմելա ԴադայանՄեզ չհաջողվեց ուսապարկիզացիայից դուրս գալ. Հակոբ ԱսլանյանԳալուզինը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է իրադրությունն ԱնդրկովկասումԴատախազության խլած հայտնի «RANGE ROVER»-ը պատկանում է Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» քրոջ փեսայինՀայկ Մարությանն անհետացե՞լ է տրանսպորտի թանկացման պայքարից. ԶԱՐՄԱՆՔԱյս ամենից «բակային կրթության» հոտ է գալիս. Բալասանյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top