Iravunk.com | Հաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` Երեւանում
Ադրբեջանը 5 ամսով երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը «ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ ՀԱՂԹԵԼ ԵՄ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՕՐԸ» Խաղաղության պայմանագրի մանրամասներ չեմ կարող հայտնել, քանի որ կան սպեցիֆիկ կետեր. Բայրամով Ժնևում նախատեսվում է Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը Լուսինե Թովմասյանը՝ իր մասնակցությամբ տեսանյութի մասին Քոլեջի ուսանողները միացան Բագրատ սրբազանի շարժմանը ՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը Հայաստանին և Ադրբեջանին խրախուսել եմ պահպանել խաղաղ բանակցությունների թափը. ԵԱՀԿ գործող նախագահ Բագրատ սրբազանը քնեց Անվերջ ստի ու անվերջ վախի սրանց քստմնելի կայսրությունը. Լիլիթ Գալստյան

Հաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` Երեւանում

Մշակութային

Ապրիլի 29-ը Պարի միջազգային օրն է: Այն սկսել են նշել 1982 թվականից՝  ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պարի միջազգային խորհրդի նախաձեռնությամբ: Տոնի հիմնական գաղափարը բոլոր ուղղությունների պարերի միավորումն է` որպես արվեստի միասնական ձեւ: Պարի օրը՝ առիթ է պարի նկատմամբ մեր սերն ու հարգանքը արտահայտելու, որպես արվեստի ճյուղ, որը թույլ է տալիս համայն մարդկությանը խոսել նույն լեզվով՝ պարի լեզվով: Արդեն 5-րդ տարին է, ինչ «Կամուրջ» մշակութային կենտրոնի շնորհիվ մեծ թվով պարային խմբեր իրենց մասնագիտական այս տոնը նշում են «Ծաղկունք» միջազգային փառատոնով: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ պարային նախադեպը չունեցող մեգանախագիծը՝ շուրջ 70 պարային խմբերի ու ավելի քան 2500 պարողի մասնակցությամբ:

«ՄԵԿ ՕՐՈՒՄ 4 ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ՝ 3 ԺԱՄ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ»

«Իրավունք»-ի հետ զրույցում «Կամուրջ» մշակութային կենտրոնի տնօրեն ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ ասաց, որ «Ծաղկունք» փառատոնի նպատակն է մեկ միասնական հարթակում ներկայացնել աշխարհի տարբեր ազգերի պարերը՝ Հայաստանի ու արտերկրի մանկապատանեկան եւ երիտասարդական խմբերի միջոցով։

«Փառատոնին մասնակցեցին ինչպես մի շարք հայաստանյան պարային համույթներ, այնպես էլ Ֆրանսիայի Լիոն եւ Ստրասբուրգ քաղաքներից, Վրաստանից երեք խոշոր անսամբլ, Լեհաստանից, Ուկրաինայից: Մտադիր ենք նաեւ փառատոնն իրականացնել Եվրոպայում, մասնավորապես՝ Փարիզ քաղաքում», - նշեց Հ. Գեւորգյանը:

Ամփոփելով փառատոնը՝ «Կամուրջ» մշակութային կենտրոնի տնօրենը հատկապես առանձնացրեց 300 պարողի մասնակցությամբ բեմադրված հայկական պարը՝ նաեւ օտարերկրյա պարողների մասնակցությամբ: Մեր զրուցակիցը կարեւորեց այն, որ փառատոնի շրջանակում տարբեր ազգերի ներկայացուցիչներ սովորեցին մի շարք հայկական ազգային պարեր:

«Մեկ օրվա ընթացքում ունեցել ենք 4 համերգային ծրագիր, որոնցից յուրաքանչյուրը՝ 3 ժամ տեւողությամբ: Ուրախ եմ, որ մասնակիցները գոհ էին եւ մեր կատարած աշխատանքն արժանացավ բարձր գնահատականի», - նշեց Հ. Գեւորգյանը եւ մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով բոլոր պարողներին՝ մաղթեց մեծ բարձունքներ:

«ՏՊԱՎՈՐԻՉ ԷՐ, 300 ՀԱՅ ՈՒ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ՊԱՐԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՊԱՐ»

Պարային փառատոնի բեմադրող ռեժիսոր, պարուսույց ԱՐՇԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ կարծիքով՝ 5-ամյա «Ծաղկունք»-ն աննախադեպ իրողություն է Հայաստանում. «Կարող ենք վստահաբար ասել, որ Հայաստանի լավագույն փառատոններից մեկը կայացավ: Շատ հետաքրքիր ու բովանդակալից աշխատանք իրականացրեցինք, ինչի համար առիթը բաց չեմ թողնի եւ եւս մեկ անգամ շնորհակալություն կհայտնեմ կազմակերպիչներին, ամբողջ աշխատակազմին՝ հանձինս Հայկ Գեւորգյանի, ով շատ լավ ընկեր է, լավ մարդ, շատ լավ կազմակերպիչ: Միշտ հաճելի է նրա հետ աշխատել»:

Թե ինչպես հաջողվեց շուրջ 300 պարողի մասնակցությամբ միասնական պար բեմադրել, Ա. Գասպարյանն անկեղծացավ, որ շատ դժվար էր, բայց աշխատանքը հաճելի է դառնում, երբ արդյունքը գոհացնող է ու լավ ավարտ է ունենում:

«Ազգագրական պարը, որին մասնակցում էին նաեւ արտասահմանից եկած մեր հյուրերն, իսկապես, տպավորիչ էր: Եվ երբ բավարարված ես արդյունքից, էլ հետ չես նայում, թե ինչքան դժվար աշխատանք էր: Մենք նաեւ ունեցանք դեֆիլե-քայլարշավ՝ արտասահմանից եկած եւ հայաստանյան պարային խմբերի մասնակցությամբ: Իսկ հետո, որպես ազգասեր եւ հայրենասեր մարդիկ, բոլորը միաբերան համաձայնեցին, որ միասնաբար ծաղիկներ խոնարհեցնենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում», - պատմեց Ա. Գասպարյանը:

Մեր հարցին, թե՝ ո՞ր պարային խմբերն իրենց պրոֆեսիոնալիզմով աչքի ընկան փառատոնի շրջանակում, բեմադրող ռեժիսորն անուններ չբարձրաձայնեց. «Չառանձնացնեմ ոչ ոքի, բայց ասեմ, որ բավականին լուրջ ու կարեւոր խմբեր ելույթ ունեցան, որոնց, որպես մասնագետ, իհարկե, մոտեցել եւ իմ գնահատականն ասել եմ»:

«ԲՈԼՈՐՍ ԴԱՐՁԱՆՔ ՄԵԿ ԵՎ ՀԱՂԹԵՑԻՆՔ, ՀԱՂԹԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»

«Ռեալ» պարային ստուդիայի գլխավոր գեղարվեստական ղեկավար, փառատոնի բեմադրիչ ԳՈՌ ՄԿՐՏՉՅԱՆԻ գնահատմամբ՝ «Ծաղկունք»-ը պարային հրավառություն էր: Նա եւս նշեց, որ բեմադրել շուրջ 300 պարողի մասնակցությամբ մի ամբողջ պար, աննախադեպ եւ տաժանակիր աշխատանք էր, բայց շատ գոհ է արդյունքից:

Ինչ վերաբերում է այսպիսի մասշտաբային պարային փառատոն անցկացնելուն եւ արտասահմանից ժամանած պարային խմբերի հետ աշխատանքին, Գ. Մկրտչյանն ընդգծեց. «Հավատացեք՝ բնավ դժվար չէր դրսից եկած պարային խմբերի հետ աշխատելը, որովհետեւ ղեկավարները մեծամասամբ՝ Հայաստանից մեկնած բավականին պրոֆեսիոնալ մասնագետներ էին, ովքեր լավագույնս տիրապետում էին հայկական եւ ժողովրդական պարերին»:

Որքան էլ հաղթողներ եւ պարտվողներ չեն լինում փառատոների ժամանակ, այդուհանդերձ, որո՞նք էին լավագույն պարային խմբերը 5-րդ «Ծաղկունք»-ում, հարցին ի պատասխան Գ. Մկրտչյանը շեշտեց. «Բոլորս դարձանք մեկ եւ հաղթեցինք, հաղթեց Հայաստանի Հանրապետությունը: Ամբողջ աշխարհին ցույց տվեցինք, որ ունենք ազգային պարարվեստ, որով կարող ենք ներկայանալ բոլոր հարթակներում եւ աչքի ընկնել: Ազգային պարը մեր հաջողության գրավականներից մեկն է»:

«Ռեալ» պարային ստուդիայի գլխավոր գեղարվեստական ղեկավարն անդրադառնալով մասնագիտական տոնին՝ բոլոր պարով զբաղվողներին մաղթեց նորանոր բեմադրական աշխատանքներ, մեծ բեմեր՝ Հայաստանում եւ Հայաստանից դուրս:

«Ցանկանում եմ, որ պարարվեստով զբաղվող մարդիկ լինեն հոգեպես բավարարված», - եզրափակելով խոսքը՝ ասաց Գոռ Մկրտչյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ադրբեջանը 5 ամսով երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը«ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ ՀԱՂԹԵԼ ԵՄ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՕՐԸ»Խաղաղության պայմանագրի մանրամասներ չեմ կարող հայտնել, քանի որ կան սպեցիֆիկ կետեր. ԲայրամովԺնևում նախատեսվում է Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումըԼուսինե Թովմասյանը՝ իր մասնակցությամբ տեսանյութի մասինՀայ-ադրբեջանական կոնֆլիկտը մնացել է պատմության մեջ. ԱլիևՔոլեջի ուսանողները միացան Բագրատ սրբազանի շարժմանըՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունըՀայաստանին և Ադրբեջանին խրախուսել եմ պահպանել խաղաղ բանակցությունների թափը. ԵԱՀԿ գործող նախագահԲագրատ սրբազանը քնեցԱնվերջ ստի ու անվերջ վախի սրանց քստմնելի կայսրությունը. Լիլիթ Գալստյան«ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵԼ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳՐԻ ՀԱՄԱՐ». ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԲԵՆԻԿ ԽԼՂԱԹՅԱՆԻնչպես հայտնվեց «Հայրիկը սարդոստայնում». առաջնախաղ` ռուսական թատրոնի բեմումՓԱՐԻԶԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ 3 ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ԵՎ 2 ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՓողերը թալանու՞մ են, թե՞ ապաշնորհության հարց ա, ամբողջ քաղաքը փոս ա. ավագանու անդամ (տեսանյութ)ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Կիև«Բարի օր, լա՞վ եք». Բագրատ Սրբազանը մոտեցավ ոստիկանական մեքենային, օրհնեց վարորդին (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ«Դե ձեռքդ դիր գլխիս, հայրաբար օրհնիր». Սրբազանը` արևելագետ Գուրգեն Մելիքյանին (տեսանյութ)«Ռուբեն ջան, արի՛, որ իմանան կիրթ մարդկանց հետ եմ», «Մեզ համար է պատիվ Ձեր կողքը կանգնել, Սրբազա՛ն»Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահինՈստիկանների մեծ մասն արդեն միացած է մեր շարժմանը. ՍրբազանՍահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ հարձակվելու պատրվակ չդառնանՍրբազանին ԵՊՀ-ում հարյուրավոր ուսանողներ դիմավորեցին քոչարի պարելովԱմբողջ քաղաքն ազդանշանների մեջ է, երեկ էլ մի աղջիկ սրճարանը փակել, միացել էր Շարժմանը. ՍրբազանՆպատակահարմար օր է, անշարժ գույքի հետ կապված, խոշոր գործարքներ կնքելու համար․ մայիսի 14-ի աստղագուշակՍպասվում են տեղումներԵրևանում ոստիկանական մեքենան հարվածել է ակցիա լուսաբանող լրագրողին. նա տեղափոխվել է հիվանդանոց«Կեղծել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կնիքը». ո՞վ է Արման Բաբաջանյանը. բացառիկ մանրամասներՈՒՂԻՂ․ Երևանի ավագանին նիստ է գումարելԵրևանի ավագանու ընդդիմադիր անդամ Արթուր Իսպիրյանի հրաժարվեց մանդատիցԲերման ենթարկվեց Համբիկ ՍասունյանըՌուսները պատրաստվում են Ուկրաինայում հերթական ռազմաճակատը բացել (Քարտեզ)Ռուսաստանի կողմից գրավված ամերիկյան Patriot-ներից մեկը փոխանցվել է Չինաստանին«Հրապարակ»․ Իշխանական նավը երերում է«Փաստ». Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը«Ժողովուրդ». Գավաթակիր թիմի մարզիչները բոյկոտել են ՀՖՖ ղեկավարության դեմՎրաստանի վարչապետը հաստատել է, որ այսօր կընդունվի օտարերկրյա գործակալների մասին օրենք՝ չնայած Արեւմուտքի ճնշումների«Հրապարակ»․ Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջըՍրբազանի կոչով Երեւանում այսօր եւս փողոցներ են փակվում«Փաստ». Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքումՔոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»Հայաստանն այնքան է ինտեգրված ԵԱՏՄ-ի մեջ, որ դուրս գալու համար տասնամյակներ են պետք. ՍաֆրաստյանՌԴ-ում ձերբակալվել է հերթական բարձրաստիճան զինվորականըCNN. Իրավիճակը Կիևում ոչ միայն վատ է, այլև օր օրի վատթարանում էՃնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Բագրատ ՍրբազանՍահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցըՍարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատըԺողովու՛րդ ջան, քանի անձրև է դրսում, եկե'ք միասին «Տեր ողորմեա»-ն երգենք, աղոթք անենք. Սրբազան (տեսանյութ)Շոյգուն՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода