Իլհամը հայտարարել է, որ 10 գյուղ էլ պատրաստվում են Վարդենիսից վերցնել, և դա՝ ամենասեղմ ժամկետներում. նա գալիս է Սևանի հետևից.Yerevan Times
ՀասարակությունԻլհամը հայտարարել է, որ 10 գյուղ էլ պատրաստվում են Վարդենիսից վերցնել, և դա՝ ամենասեղմ ժամկետներում: Սա նշանակում է, որ Տավուշից հետո թուրքերի անմիջական թիրախում է հայտնվելու Գեղարքունիքը, իսկ իրականում՝ Սևանա լիճը: Գուցե այս փուլում ձեռնպահ մնան Սևանը վերցնելուց՝ սպասելով հարմար աշխարհաքաղաքական իրավիճակի, սակայն, եթե Նիկոլն այդ 10 գյուղերն էլ տա, իսկ նա կտա, ապա Սևանի պատկանելիութան հարցը շուտով կարող է դառնալ վիճարկելի:
Սևանի ջրային ռեսուրսներին տիրանալը կամ առնվազն դրանք Հայաստանի հետ կիսելը Ադրբեջանի համար ունի կենսական նշնակաւթյուն, քանի որ այդ երկրի արևմտյան հատվածը ունի ջրի խնդիր: Այսինքն՝ ցանկացած դեպքում 10 գյուղը վերցնելով Իլհամը չի համարելու, որ իր ծրագիրն իրականացված է, Հայաստանին հանգիստ չի տալու:
Ի՞նչը կարող է կանխել այս կործանարար ընթացքը: Բացառապես իշխանափոխոթյունը: Բայց դրանից առաջ պետք է նախ նույն վարդենիսցիներն ու Գեղարքունիքի մյուս բնակավայրերի ազգաբնակչությունը համախմբվեն, միանան տավուշցիների պայքարին ու որևիցէ կերպ չնահանջեն: Եթե դիմադրություն ցույց չտվեցին ամենասկզբից, հետո լինելու է շատ դժվվար, ու Նիկոլ-Իլհամ զույգին հետո ոչինչ չի խանգարելու՝ տիրանալ Սևանի ջրային ռեսուսրներին, իսկ դրանից հետո՝ Սյունիքին ու Երևանին: