ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՄեզ զարմացրեց ՔՊ-շկա պատգամավոր ՀԱԿՈԲ ԱՍԼԱՆՅԱՆԸ, որը, չգիտես ինչու, հանկարծ որոշեց երթեւեկել հասարակական տրանսպորտով: Սակայն փոխանակ լսեր ընտրողների դիտարկումները իր քաղաքական վարքագծի վերաբերյալ, սկսեց վիրավորել իր քննադատին, անվանեց նրան ոչխար եւ անշնհորհք պահվածք ցուցաբերեց հանրային վայրում: Սակայն այն, որ սույն խուլիգանը որեւէ կերպ չկրկնեց իր ղեկավարի վարքագիծը եւ չսկսեց թքել իրեն քննադատող ընտրողի վրա, շատ զարմանալի է:
Բրիտանական «Թայմս» պարբերականը նշել է, որ Մեծ Բրիտանիան սկսել է բանակցություններ չորս երկրների հետ, այդտեղ տարհանելու Բրիտանիա եկած անօրինական միգրանտներին: Այդ երկրներն են` Հայաստանը, Բոցվանան, Կոտ Դիվուարը եւ Կոստա Ռիկան: Զարմանալի չէ, որ, որ ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐՈՅԻ կանտորայի շնորհիվ Հայաստանը հայտնվել է այսպիսի առաջադեմ երկների շրջապատում. երեւի Լոնդոնում բացված թանկարժեք դեսպանատունը դրա համա՞ր էր: Այսպիսով, Հայաստանում օր օրի ավելացող հնդիկների ու ֆիլիպինցիների կողքին շուտով կհայտնվեն Աֆրիկայի երկրներից անօրինական միգրանտներ: Զարմանալի է, որ Փաշինյանը դեռ չի սկսել Հայաստանում ընդունել ամերիկյան ու եվրոպական ատոմակայանների օգտագործած միջուկային վառելիքը:
2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Հայաստան եկող ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՎԸ ՊԱԿԱՍԵԼ Է 14206-ով: Դա նշանակում է, որ երկիրը զրկվել է մոտ 15 մլն դոլարից: Նշենք, որ հիմնական զբոսաշրջիկների հոսքը գալիս է Ռուսաստանից` 42 տոկոսը եւ զբոսաշրջիկների հոսքի նվազումը ուղղակիորեն կապված է նիկոլական վարչախմբի հակառուսական դրսեւորումների հետ: Եթե հաշվի առնենք, որ հակառուսական ալիքին ավելացավ նաեւ ռուսական ՄԻՐ բանկային քարտերի գործածումը Հայաստանում, կարելի է եզրակացնել, որ մինչեւ տարվա վերջ երկրի կորուստները կկազմեն 100 մլն դոլար: Զարմանալիորեն այդ թիվը համաչափելի է Բրյուսելում Նիկոլին առաջարկված գումարների հետ:
Պատանեկության շրջանում տարբեր մարդիկ ունենում են տարբեր երազանքներ: Մեկը ցանկանում է տիեզերագնաց դառնալ, մյուսը երազում է ֆուտբոլիստ լինել, իսկ ՆԻԿՈԼԸ երազել է այցելել «Արցախ» ռեստորան: Ընդ որում, նա խոստովանում է, որ բացի ռեստորանի անվանումից, նա որեւէ այլ Արցախ չէր ճանաչում: Այսքանից հետո զարմանալի չէ, որ այսպիսի գիտելիքների մակարդակով եւ երազանքների պարունակությամբ մարդը, երբ դարձել է երկրի ղեկավար, ստացել է կատաստրոֆիկ արդյունքներ:
Վերջապես ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐԸ կարող են հանգիստ շունչ քաշել: Նրանց անվտանգության երաշխավորը դարձավ Լատվիան: Սա, իհարկե, Ուկրաինայի իշխանությունների մեծագույն նվաճումն է: Ավելին` Լատվիան այսուհետ նաեւ զինելու է Ուկրաինայի բանակը եւ ամեն տարի իր հսկայական բյուջեից Կիեւին օգնության կարգով տրամադրելու է ՀՆԱ-ի 0,25 տոկոսը: Մնում է զարմանալ, ինչպե՞ս է 1 մլն բնակչություն ունեցող Լատվիան պաշտպանելու 30 մլն բնակչություն ունեցող Ուկրաինային: Եվ զարմանալիորեն պետք է, որ լիներ հակառակը, սակայն ուկրաինական Նիկոլը , այսինքն` Զելենսկին, մի քանի տարվա մեջ երկիրը հասցրեց այսպիսի զարմանալիորեն խղճուկ վիճակի, որ Ուկրաինան մնացել է Լատվիայի հույսին: