ՇՏԱՊ. Մեր երեխաներին թրքացնում են. Սեմյոն Բաբայանն ահազանգում է Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ջո Բայդենի հեռանալն ընտրություններից Ինչքան կյանք կար Հովոյի մեջ. հրաժարվում եմ հավատալ Ամենաիսկական «տունը» սիրածդ մարդու աչքերն են. Նազենի Հովհաննիսյան Երբ Ագրարային համալսարանը ծառերի դիակներով է շրջապատված, շուտով առհասարակ դիմորդ չի ունենա. Երևանի ավագանու անդամ Հոլլի Բերին հրաժարվել է Քիմ Քարդաշյանի հետ նկարահանվել «Ամեն ինչ արդար է» սերիալում ՇՏԱՊ. Ջո Բայդենը լքում է նախագահական ընտրապայաքարը Լոնդոնյան «վոյա՞ժ», թե՞ Հայաստանի համար նոր «ցավոտ զիջումների» նախերգանք Տեղի է ունեցել «Լավաշի կախարդանքը» խորագիրը կրող հացի փառատոնը Օտարերկրյա գործակալների» մասին օրենքով Վրաստանը որոշեց, որ կարող է ապրել առանց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի. Լատվիայի նախագահ

Նիկոլ Փաշինյանին սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում. հաղորդում` հանցագործության մասին

Տեսանյութեր

ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց երեկ տեղի ունեցավ հավաք, որի ժամանակ ներկաները միացան Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր, 2013-2021 թթ. ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի եւ պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված հաղորդմանը` հանցագործության մասին: Ըստ այդմ` պահանջ ներկայացվեց քրեական գործ հարցուցել` ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ (1-ին մաս) եւ 421-րդ հոդվածներով` Նիկոլ Փաշինյանի կողմից Տավուշում ՀՀ ինքնիշխան տարածքները եւ բնակավայրերը Ադրբեջանին հանձնելու գործընթաց սկսելու կապակցությամբ։

Մասնավորապես` ներկայացված հաղորդումը հանցագործության մասին վերաբերում է այս տարվա մարտի 18-ին ՀՀ վարչապետի պարտականությունները կատարող անձի Տավուշ այցելությանը, իր հայտարարություններին եւ տրված գնահատականներին, ինչի մասին ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆՆ ընդգծեց. «Կարծում եմ` որեւիցե մեկի համար գաղտնիք չէ, որ ինչ կատարվում է այսօր Տավուշում, իրականում սահմանազատման եւ սահմանագծման հետ որեւիցե աղերս չունի: Դա մեր հայրենիքի այդ հատվածի հանձնումն է մեր հարեւանին: Ժողովրդի մի մասը հստակ գիտակցում է այն վտանգը, որն այդ հանձնումից հետո կախվելու է մեր պետության, մեր երկրի քաղաքացիների գլխին: Ընդամենն ասեմ, որ հանձնելուց հետո` 3-րդ բանակային կորպուսի առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին փլուզվելու է: ՌԴ-ից Վրաստանով Հայաստան մտնող գազամուղը որոշ հատվածներով անցնելու է Ադրբեջանի վերահսկողության ներքո: Փակվելու է Հայաստան-Վրաստան միջպետական երկու ճանապարհներից մեկը: Հակառակորդը վերցնելու է իշխող բարձունքներ եւ ջրային ռեսուրսներ: Այսինքն` Նոյեմբերյանի շրջանն ամբողջովին կտրվելու է ջրային ռեսուրսներից, եւ գյուղացու կյանքն անտանելի է դառնալու»:

Ներկայացնելով հաղորդման համար հիմք հանդիսացող փաստերը` ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ նշեց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կամ միջազգային կազմակերպությանը կամ դրա ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հանձնելը կամ այդ տեղեկությանը նշված անձանց ծանոթանալու համար պայման ստեղծելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է ՀՀ քաղաքացին՝ ի վնաս ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 15-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ:

Նշենք, որ հավաքին ներկա էին եւ հանցագործության մասին հաղորդմանը միացան նաեւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, շարժման կանանց խորհրդի նախագահ Ալլա Հակոբյանը, «Ազգի Ձայն» կուսակցության նախագահ, ՀՀ վաստակավոր արտիստ Մհեր Մեսրոպյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանը, Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը, ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ, Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող, քաղաքագետ-թուրքագետ Վազգեն Պետրոսյանը, նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը եւ այլք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






ՇՏԱՊ. Մեր երեխաներին թրքացնում են. Սեմյոն Բաբայանն ահազանգում էԴոնալդ Թրամփը մեկնաբանել է Ջո Բայդենի հեռանալն ընտրություններիցԻնչքան կյանք կար Հովոյի մեջ. հրաժարվում եմ հավատալԱմենաիսկական «տունը» սիրածդ մարդու աչքերն են. Նազենի ՀովհաննիսյանԵրբ Ագրարային համալսարանը ծառերի դիակներով է շրջապատված, շուտով առհասարակ դիմորդ չի ունենա. Երևանի ավագանու անդամՀոլլի Բերին հրաժարվել է Քիմ Քարդաշյանի հետ նկարահանվել «Ամեն ինչ արդար է» սերիալումՇՏԱՊ. Ջո Բայդենը լքում է նախագահական ընտրապայաքարըԼոնդոնյան «վոյա՞ժ», թե՞ Հայաստանի համար նոր «ցավոտ զիջումների» նախերգանքՏեղի է ունեցել «Լավաշի կախարդանքը» խորագիրը կրող հացի փառատոնըՕտարերկրյա գործակալների» մասին օրենքով Վրաստանը որոշեց, որ կարող է ապրել առանց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի. Լատվիայի նախագահՌուսաստանը կշարունակի մշտապես աջակցել Սիրիայի կառավարությանը․ Պուտինը՝ ԱսադինՌոբերտ Քոչարյանը գրառում է կատարելԼոռու մարզում վթարի է ենթարկվել Գյումրու ԲԿ-ի բուժքույրը. կան վիրավորներՌուսաց լեզուն երկրորդական պլան մղելը համարում եմ դավաճանական քայլ. Գայանե ՆերսիսյանԻսրայելը պետք է պատժվի իր գործողությունների համար՝ նման դաժանության կրկնումից խուսափելու համար. ԷրդողանՌուսները գրավել են Պրոգրեսի հյուսիսային ուկրաինական ամրացված շրջանը` շարունակելով մասշտաբային հարձակումը (Քարտեզ)Մաշկի խնամքի միջամտություն՝ սաղմոնի սերմնահեղուկի ներարկմամբ․ այն փորձել է Քիմ ՔարդաշյանըԻգոր Տալկովի սպանության գործով կհարցաքննվեն Օլեգ Գազմանովը, Իգոր Նիկոլաևը, Նատաշա Կորոլևան, Բոգդան Տիտոմիրը, Ալեքսանդր Ցեկալոն և ԼոլիտանՌԴ ԶՈւ-ն ազատագրել է Ռոզովկա ու Պեսչանոե Նիժնեե բնակավայրերը․ ՊՆԱսֆալտը շոգից հալվել էՀանրապետականները վերանայում են Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը. Fox NewsՀիմա ժամանակն է, որ Հայաստանի կառավարությունը որոշում կայացնի. Հաջիեւը ուլտիմատում է ներկայացրել«Իսկանդեր-Մ» հրթիռները ճշգրիտ հարված են հասցրել ուկրաինակն երկու ռազմական էշելոններին (Տեսանյութ)ՀՐԱՏԱՊ. վառելիքի ճգնաժամ է սպառնումԹալինցու օրը եզրափակվեց շքեղ հրավառությամբԱլկոհոլային լյարդի հիվանդություն. ինչպե՞ս հասկանալ, որ ձեր լյարդը մահանում էԿենդանակերպի այս 3 նշանների կյանքում նոր էջ կսկսվի 2024 թվականի հուլիսի վերջինԵս կկարգավորեմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այդ սարսափելի պատերազմը․ Թրամփ Ռուբլին գահավիժում է. Տարադրամի փոխարժեքն այս պահինՍարգիս Ադամյանը գոլի հեղինակ է դարձել «Քյոլնի» կազմում (տեսանյութ)Իշխող կուսակցությունն օրերս ավետեց նոր պատերազմի մասին. Գառնիկ ԴանիելյանԱվտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկվել հայրը և 3 որդիները․ մասնակիցները մեկ տասնյակ ենՍեպտեմբերին կլինի մեծ հանրահավաքՍԱՐՍԱՓ. անչափահաս աղջիկների մոտ հայտնաբերվել են ատրճանակներ. ընկերական շրջապատում նրանց ասում են «Ֆանֆան տյուլպան»Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանունՆիկոլ Փաշինյանն ու կինը բեռլինյան և լոնդոնյան հանգստից վերադարձել են Երևան (տեսանյութ)Ինչպես հասկանալ, որ մարդը ձեր ճակատագիրն է. Տիեզերքի 7 նշան, որոնք չի կարելի բաց թողնելՌուս ու բելառուս մարզիկների նկատմամբ խտրական վերաբերմունք չի լինի. Փարիզ-2024-ի կազմկոմիտեի ղեկավարՀայտնի է Հովհաննես Հարությունյանի հոգեհանգստի արարողության տեղն ու ժամըՏնային կալանքի տակ գտնվող Վահագն Չախալյանին խորհրդաժողովի մասնակիցներն իրենց ողջույնները փոխանցեցին եւ ծափահարեցինԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել բնակչի տան բակում, այրվել է կենցաղային աղբԻմ կոլեգաներից շատերն ընտրում են ջայլամի քաղաքականություն՝ չխոսել. Մհեր ԱրմենիաԵրևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն. ԼուսանկարՎերանայվում են Երևանում վարձակալությամբ տրամադրված ու անխնամ մնացած այգիների պայմանագրերըՖրանսիայում որոշ ռուս լրագրողների զրկել են ամառային օլիմպիական խաղերը լուսաբանելու իրավունքիցԵս չեմ ընդունում անտարբեր մտավորականներին. Ժասմեն ԱսրյանՎերջին օրերին մեր աղոթքները միայն քեզ համար էին, սիրելի Հովհաննես. Սրբազան պայքարՏաս օր կյանքի ու մահվան պայքար տալուց հետո, ցավոք, Հովհաննեսին չի հաջողվել հաղթել չարաբաստիկ հիվանդությանըԲաքուն Երևանին առաջարկել է համատեղ դիմել ԵԱՀԿ՝ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու խնդրանքովՀայաստանը բարելավել է դիրքերը շարժական համացանցի արագության վարկանիշում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода