Փոխարժեք: $ , ,
Մասնակցեցի «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ, Երևանում տեղի ունեցած «Հավաքական Արևմուտքի երկակի ստանդարտները Մերձավոր Արևելքում» թեմայով կլոր-սեղան քննարկմանը. Գևորգ Գևորգյան Մենք պարտավոր ենք խաղաղություն մուրացողներին ցույց տալ պատմության աղբամանը. Աշոտ Անդրեասյան Դասագիրքը շրջանառությունից հանելուց հետո, ամենամեղմը պետք է լինեն մի քանի հրաժարականներ. Դեմոյան Անդրանիկ Թեւանյա՛ն, եթե դու այս ամենը չես կանգնեցնում, ուրեմն` դու ու քո դաշինքը նիկոլական եք. Անդրեասյան «Հայաքվեի» տխրահռչակ ավարտը Մաշտոցի պողոտայում Porsche-ը վրաերթի է ենթարկել երեք քաղաքացու, այդ թվում՝ երեխայի և հղի կնոջ․ վերջինը հիվանդանոցում մահացել է. Shamshyan.com Հայաստանի ներկայացուցիչները պաշտպանել են ՀԱՊԿ ԽՎ-ի բոլոր որոշումները. Անատոլի Վիբորնի Գյուղացիները չեն պատրաստվում համակերպվել Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահին հրավիրել է Մոսկվա Վերամիավորման որոշումն այսօր նույնչափ արդիական է, որքան 1989 թվականին էր. Ալավերդյան

«Անռևանշ» իշխանափոխություն՝ հանուն ռևանշի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը` կալանավայրից

Հրապարակախոսություն
Երեք տարի առաջ այս օրերին հայկական քաղաքական լեքսիկոնում փաշինյանական և ադրբեջանական միացյալ ջանքերով տեղ գտան «ռևանշ», «ռևանշիստներ» տերմինները, որոնք երկու դեպքում էլ վերաբերում են նախկին իշխանություններին՝ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին և իրենց քաղաքական թիմերին:
Եթե ներհայաստանյան դիսկուրսում «ռևանշիստ» հասկացությունն իշխանական մեդիա և վերլուծական շրջանակները ներկայացնում են՝ որպես «նախկինների վերադարձ», ապա ալիևյան քարոզչությունը «ռևանշ» հասկացության մեջ դնում է Հայաստանի և Արցախի դիրքերի ամրապնդման, կորցրածը վերադարձնելու իմաստ: Սակայն թե փաշինյանական, թե ադրբեջանական խոսույթում այն ստանում է բացահայտ բացասական երանգավորումներ:
Փորձենք հասկանալ իրականում, թե որքանով է «ռևանշ» հասկացությունը վերաբերելի իրականությանը՝ թե ներքաղաքական, թե հայ-ադրբեջանական հարթություններում, ինչի համար ստիպված եմ լինելու դիմել մի շարք այլ օտարահունչ եզրույթների:
Սկսենք ներքինից: Ի սկզբանե ակնհայտ էր, որ հավաքական նախկինները Հայաստանի ներքաղաքական կյանքում օրակարգ և բովանդակություն էին ձևավորում ոչ թե իշխանությանը հասնելու համար՝ որպես ինքնանպատակ, այլ՝ Արցախի և Հայաստանի անվտանգային փլուզվող միջավայրերի շարունակվող կործանումը կանխելու համար: Այսինքն՝ ներքին քաղաքական համակարգում պետք էր հաղթել՝ արտաքին քաղաքականություն իրականացնելու համար: Դրա մասին է վկայում բոլոր «նախկինների» հավաքական խոսույթի դիտարկումը, որում բացահայտ առավելությամբ առաջնային տեղ են զբաղեցնում անվտանգային և արտաքին թեմաները՝ ի հաշիվ սոցիալականի, տնտեսականի և այլն:
Եթե Երրորդ նախագահի դեպքում միանգամից հայտարարվել էր ղեկավար պաշտոն զբաղեցնելու հավակնությունների բացակայության մասին, ապա Երկրորդ նախագահի պարագայում գործընթացը սահուն կերպով մեկնարկեց 2021թ. խորհրդարանական ընտրություններից հետո, զարգացավ 2022թ.-ին և առավել բյուրեղացավ 2023թ.-ին:
Սեփական դեմքով իշխանության գալն իրականում ռևանշ չէ, այլ ռեստավրացիա է՝ վերականգնում: Այլ դեմքով կամ դեմքերով իշխանության վերադառնալն իրականում նույնպես ռևանշ չէ, այլ ռեինկարնացիա է:
Այսինքն՝ ի սկզբանե թե Երկրորդ, թե Երրորդ նախագահների շարունակվող քաղաքական գործունեությունը ռևանշ չէր: Ավելին, այսօր, իմ համեստ կարծիքով՝ իրենք իրենց առջև չեն դրել նաև ռեստավրացիայի կամ ռեինկարնացիայի խնդիրներ, և իրենց քաղաքական գերխնդիրը ոչ թե «Նիկոլին հաղթելն է» (ռևանշը), այլ Հայաստանի մայրամուտը կանգնեցնելը:
Որքան էլ ծանր և պարադոքսալ է հնչում, սակայն Հայաստանում չկա նաև կիրառական ռևանշիզմ Արցախյան հարցով: Եվ պատճառն այն չէ, որ Արցախի հայկականության վրա խաչ է դրվել (հիշեցնեմ ընդամենը Սերժ Սարգսյանի խոսքերն այն մասին, որ իր համար հայկական Արցախի էջը փակված չէ): Խնդիրը շատ ավելի ծանր է. ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արցախին հայկականությունը վերադարձնելու համար օրհասական է Հայաստանի փրկության հարցը:
Այսինքն՝ մինչև այսքան երանավետ ռևանշին հասնելը, որից այդքան վախենում են Ալիևն ու Փաշինյանը, կան շատ ավելի կիրառական և կոնկրետ հրամայականներ: Ցանկացած խոշոր վթարից հետո ծանր վնասվածքներով պացիենտը չի կարող միանգամից քայլել կամ վազել: Բժիշկները նախ պարտավոր են փրկել հիվանդի կյանքը, հետո՝ վերականգնել նրա ուժերը, և նոր վերջում փորձել վերադարձնել սովորական կյանքի:
Այս անալոգիան թույլ է տալիս պնդելու, որ Հայաստանն այսօր նախ և առաջ ունի ռեանիմացիայի՝ վերակենդանացման կարիք, ինչը համադրելի է Նիկոլին իշխանազրկելու հետ: Հաջող ռեանիմացիայից հետո Հայաստանն ունենալու է ռեաբիլիտացիայի՝ վերականգնման կարիք, ինչը համադրելի է բոլոր ուղղություններով խորքային փոփոխությունների և մոդեռնիզացիայի հետ: Եվ միայն այդքանից հետո հարկ է կրկին վերադառնալ «մեծ ռինգ», այն է՝ ռևանշի գաղափարին:
Ուստի թե ներքաղաքական, թե տարածաշրջանային կոնտեքստներում Հայաստանում չկա ռևանշիզմի առաջնահերթություն, կա բոլոր հարթություններում ազգային արժանապատվությունը վերագտնելու և Հայաստանի կենսունակությունը պահպանելու գերխնդիր:
Ռևանշ լինելու է, եթե Հայաստանը լինի: Որպեսզի Հայաստանը լինի, Նիկոլը չպիտի լինի իշխանության: Որպեսզի Նիկոլը չլինի իշխանության, քաղաքական օրակարգում պետք է պայքարել իշխանափոխության՝ որպես ռևանշ դրսևորվելու կամ ներկայացնելու նարատիվի դեմ:
Սխեմատիկ ասած, որպեսզի դրսում ռևանշի շանս ունենանք, ներսում Փաշինյանի իշխանազրկումը չպետք է ռևանշ դիտվի:
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
11.11.2023թ.

Մասնակցեցի «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ, Երևանում տեղի ունեցած «Հավաքական Արևմուտքի երկակի ստանդարտները Մերձավոր Արևելքում» թեմայով կլոր-սեղան քննարկմանը. Գևորգ ԳևորգյանՄենք պարտավոր ենք խաղաղություն մուրացողներին ցույց տալ պատմության աղբամանը. Աշոտ ԱնդրեասյանԴասագիրքը շրջանառությունից հանելուց հետո, ամենամեղմը պետք է լինեն մի քանի հրաժարականներ. ԴեմոյանԱնդրանիկ Թեւանյա՛ն, եթե դու այս ամենը չես կանգնեցնում, ուրեմն` դու ու քո դաշինքը նիկոլական եք. Անդրեասյան«Հայաքվեի» տխրահռչակ ավարտըՄաշտոցի պողոտայում Porsche-ը վրաերթի է ենթարկել երեք քաղաքացու, այդ թվում՝ երեխայի և հղի կնոջ․ վերջինը հիվանդանոցում մահացել է. Shamshyan.comՏիկնիզյանը և Հարությունյանը` ՌՊԼ-ի տուրի խորհրդանշական հավաքականումՀայաստանի ներկայացուցիչները պաշտպանել են ՀԱՊԿ ԽՎ-ի բոլոր որոշումները. Անատոլի ՎիբորնիԳյուղացիները չեն պատրաստվում համակերպվելՀայկական բռնցքամարտը հերթական փառահեղ էջը գրեց իր պատմության մեջ. ՀԲՖ նախագահ«Ինտերի» մարզական տնօրենը` Մխիթարյանի հետ նոր պայմանագիր կնքելու մասինՎլադիմիր Պուտինը Իրանի նախագահին հրավիրել է ՄոսկվաՎերամիավորման որոշումն այսօր նույնչափ արդիական է, որքան 1989 թվականին էր. Ալավերդյան«Դեմոկրատիա» ասվածը զուտ մեր նման պետություններին ճնշելու համար էր. Մարգարիտ ԵսայանՊարզվեց, որ իշխանությունների համար Նիկոլ ասելը վիրավորական էԻ՞նչ գույներով զարդարել 2024 թվականի տոնածառը`ըստ Կենդանակերպի նշանՎաշինգտոնը Կիեւին մինչեւ տարեվերջ ժամանակ տվեցՖրանսիական «տանիքին» երեւի արդեն Նիկոլն էլ չի հավատումԻնչպես է ադրբեջանական «էկոահաբեկիչը» հայտնվել Երևանի Կոմիտասի պողոտայումԻնչու՞ չի կարելի նախօրոք մանկական հագուստ գնելՄենք դեռ չենք կարող միասին ապրել. Զելենսկու կինը պատմել է նախագահի հետ հարաբերությունների մասինԼավրովն ու Աբդոլլահիանը հռչակագիր են ստորագրել միակողմանի պատժամիջոցներին հակազդելու մասինՌուս սենատորները պարբերաբար շփվում են հայ գործընկերների հետ, հարաբերության սառեցման մասին խոսք չկաՄեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի երկրորդ ենթախմբի ատեստավորման գործընթացըԲայրամովը պնդում է՝ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության համար «պայմանները ստեղծված են»Անի Քրիստին դուստր է ունեցել (լուսանկարներ)«Сердечный привет от Зимзимова». խաբեբան այսպիսին է լինում. ԱԺ-ում միացրեցին Փաշինյանի ելույթըԻ՞նչ պետք է իմանալ անշարժ գույքը վարձակալության հանձնելիսՀայկ Կոստանյանը անդրադարձել է ուղեվարձի թանկացման վերաբերյալ լուրերինՏարադրամի փոխարժեքը՝ այսօրՍպասվում է անձրև, գիշերը և առավոտյան՝ մառախուղՖինլանդիան կսկսի զինամթերք արտադրել Ուկրաինայի համարԺողովրդին դարձրել են թալանի մատերիալ. գործող իշխանությունն աչքը տնկել է անասնատերերի գրպանին. ԻսայանՀՀ եւ ԱՀ իշխանությունները դեռ ամիսներ առաջ տեղյակ էին Ադրբեջանի նախապատրաստվող ագրեսիայի մասին, բայց ոչինչ չարեցին այն կանխելու համար. ԲաբուխանյանՀայտնի են Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության հաղթողներըՇՏԱՊ. Երևանի քաղաքապետարանը որոշել է թանկացնել ավտոբուսների ուղեվարձը՝ դարձնելով 150 դրամ. Դավիթ ԽաժակյանՎերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ խաղաղ ճանապարհով լուծելու պետությունների միջև բոլոր տարաձայնությունները. ՀԱՊԿ-ի հայտարարությունըԼավրովն ու Բայրամովը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը. ՌԴ ԱԳՆՌազմական համագործակցությունը կշարունակվի․ Հայաստանում Հնդկաստանի դեսպան30 արծաթով ծախված «Հուդային» ու ՔՊ-ականներին 5 րոպե ժամանակ ենք տալիս, որ ներկայանանՏեսել ու լսել եմ անհույս ճիչեր, որոնք կարճ ժամանակ անց սառում էին քարերի արանքում.Տեր Մակար վարդապետ ՀակոբյանՏղես սպանվել է «արա» բառի համար, պատասխան են տալու. էջմիածնեցի 15 տարեկան երեխայի հորաքույր (NewDay. am)Ամեն օր գրանցում ենք թույլ երկրաշարժներ մեր տարածաշրջանում, այդ թվում` ՀՀ-ում. Ջերմաստիճանի անոմալ բարձրացումը կա՞պ ունի երկաշարժների հետ«Լիֆտ 2»-ը բերելու է Հայաստանի վերջնական ոչնչացման. «Հրապարակ» Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Հակառակորդի դիպուկահարի կրակոցից զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել«Համահայկական ճակատ» շարժման հայտարարությունը` դեկտեմբերի 4-ին, Երևանում կայացած, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտագնա նիստի վերաբերյալ«Պոլի փետ ըլնի՝ քպ-ից ըլնի» սկզբունքը շարունակում է իր տարերային երթը ողջ Հայաստանով. Արմեն Հովասափյան«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՍՎՈՒՄ Է ՈՒԺԱՅԻՆ ԵՌԱՄԱՐՏԻ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔԻՆ». ՈՒԺԱՅԻՆ ԵՌԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ՍԱՐՈՅԱՆԻրանն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, խաղաղություն է պետք. դեսպան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода