Ուկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)
ՄիջազգայինԱյն բանից հետո, երբ ռուսական ուժերը գրավեցին Օչերետինոյից հարավ գտնվող Սոլովյովո բնակավայրը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=282080&l=am), ուկրաինական բանակը, ինչպես սպասվում էր, ստիպված էր փախուստի կարգի արագությամբ հեռանալ Բերդիչի-Սոլովյովո հատվածից: Այս բնակավայրի կարեւորության մ,,ասին է վկայում այն, որ ուկրաինական կողմը այստեղ էր նետել բոլոր ռեզերվները, այդ թվում` ամերիկյան Abrams տանկերի ունեցած գրեթե ողջ քաբակությունը, որը հիմնականում ոչնչացվեց։ Եվ հիմա ճակատի փլուզման պատճառով ստիպված էին փախչել:
Այս հատվածում թիկունքային ռեալ պաշտպանական գոտի ուկրաինական կողմը չունի, եւ եթե չգործադրի առառաջիկայում սպասվող ռուսական մեծ հարձակման դեմ պահվող ռազմավարական ռեզերվները, դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ուկրաինական ուժերի նահանջը մինչեւ որտեղ կշարունակվի:
Օչերետինոյից դեպի հարավ եւս ռուսական հարձակումն ակտիվ ընթացքի մեւ է, թեեւ այստեղ Նովոկալինովո-Կրեմնիկ ուղղությամբ առկա ուկրաինական որոշ ուժեղ պաշտպանական կետեր: Սակայն Օչերետինոյից ռուսական հարձակումը Արխանգելսկոյե բնակավայրի ուղղությամբ սպառնում է շրջապատման մեջ դնել այս հատվածում ողջ ուկրաինական պաշտպանությունը, եւ մեծ հավանականությամբ այստեղ եւս միակ ելքը փախուստն է: