Իրանի նախագահը ծրագրել էր մայիսի 19-ին այցելել Հայաստան, սակայն վերջին պահին այցը հետաձգվել է Կադրեր Ռաիսի ուղղաթիռի վթարից րոպեներ անց Ռաիսիի մահվան մասին լուրերը տարածում են որոշակի ֆեյք ալիքներ. իրանական աղբյուրներ Շառլ Միշելը՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի մասին Ռայիսիի հետ բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է այն լուրը, որ ուղղաթիռն «կnշտ վայրէջք» է կատարել․ Ալիև Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը Ռաիսիի Instagram-ի պաշտոնական էջում գրառում է հայտնվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐ Բութ, բայց շարունակական ցավ ուսի հատվածում. Պատճառը «Բժշկի մոտ» հաղորդաշարի շրջանակներում շուտով ՀՐԱՏԱՊ. Իրանում հաստատել են երկրի նախագահի մահը Ձեր համար Արցախը լավ օրերի վայր էր, որտեղ գնում ու քեֆ էիք անում, որտեղ այդ նույն արցախցին լայն սրտով ու ջերմությամբ ընդունում, հարգում/պատվում էր

Պատահական չէ, որ Սրբազանի երեւանյան հավաքը կհաջորդի Նիկոլի Մոսկվայից վերադարձին

Վերլուծություն

Բագ­րատ սրբա­զա­նի շար­ժը Տա­վու­շից դե­պի Ե­րե­ւան վեր­ջա­պես ա­նո­րոշ, ան­հաս­կա­նա­լի վի­ճա­կից հա­նեց այն գոր­ծըն­թա­ցը, ո­րը ձե­ւա­վոր­վել էր Կի­րան­ցում: Հա­սա­րա­կութ­յան մեջ այդ փու­լում կար ա­նո­րո­շութ­յուն՝ ո՞րն է Կի­րան­ցում ճա­նա­պարհ փա­կե­լու ի­մաս­տը, երբ բո­լո­րի հա­մար է հաս­կա­նա­լի, որ հար­ցե­րը պետք է լու­ծել Ե­րե­ւա­նում:

Ի՞ՆՉ ԱՐՏԱՔԻՆ ԿՈՒՐՍ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՇԱՐԺՈՒՄԸ

Ու, թեեւ, Սր­բա­զա­նի շար­ժը դե­պի Ե­րե­ւան նախ կոտ­րեց այդ ա­նո­րո­շութ­յու­նը, հե­տո՝ ո­գե­ւո­րեց եւ շա­րու­նա­կում է էլ ա­վե­լի ակ­տի­վաց­նել հան­րութ­յա­նը, սա­կայն ո­րո­շա­կի հար­ցեր, դրա­նով հան­դերձ, մնում են, թեեւ մի շարք հար­ցե­րի պա­տաս­խան­ներ էլ տրվե­ցին: Ա­մե­նա­կա­րե­ւո­ր պա­տաս­խա­ննե­րից մե­կը, ի­հար­կե, Բագ­րատ սրբա­զա­նի այն միտքն էր, որ այս շար­ժումն ու­նի Վե­հա­փա­ռի օրհ­նութ­յու­նը: Այ­սինքն, գոր­ծըն­թացն ա­ռաջ է տա­նում ոչ թե պար­զա­պես ա­ռան­ձին, թե­կու­զեւ՝ բարձ­րաս­տի­ճան հո­գե­ւո­րա­կան, այլ՝ Ե­կե­ղե­ցին: Սա­կայն դեռ չկա հստակ պա­տաս­խան, թե ո՞րն է այս ա­մե­նի վերջ­նան­պա­տա­կը: Սր­բա­զա­նը ո­րոշ հայ­տա­րա­րութ­յուն­ներ ա­րեց՝ Նի­կո­լին սահ­մա­նա­զատ­ման ներ­կա գոր­ծըն­թա­ցից հետ պա­հե­լու մա­սին՝ ա­նո­րոշ թող­նե­լով նրա հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջի թե­ման: Բայց դա միայն նոր հար­ցեր է ա­ռաջ քա­շում: Մի կող­մից, ե­թե ա­սենք Նի­կո­լը դա­դա­րեց­նի ներ­կա գոր­ծըն­թա­ցը, դրա փո­խա­րեն ի՞նչ պետք է ա­նի, ի՞նչ է ա­ռա­ջար­կում շար­ժու­մը: Հաշ­վի առ­նե­լով, որ այս հար­ցին՝ սահ­մա­նա­զատ­ման խնդրին, բա­ցի ներ­քին թե­մա­տի­կա­յից, ակ­տիվ ներգ­րավ­ված է նաեւ ար­տա­քին գոր­ծո­նը: Վեր­ջին հաշ­վով, Նի­կո­լը, ու­զենք թե չու­զենք, դեռ եր­կու տա­րի ա­ռաջ Պ­րա­հա­յում է Հա­յաս­տա­նի ա­նու­նից հա­մա­ձայ­նութ­յուն տվել սահ­մա­նա­զա­տում ի­րա­կա­նաց­նել ԽՍՀՄ-ի փլուզ­ման պա­հին առ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րին հա­մա­ձայն, այն է՝ Ալ­մա-Ա­թա­յի ի­րա­վա­կան ուժ չու­նե­ցող հա­մա­ձայ­նագ­րի հի­ման վրա: Ինչ­քան էլ որ դա Ա­րեւ­մուտ­քի կող­մից պար­տադր­ված էր, մեկ է, այս պա­հին սա ըն­կալ­վում է, որ­պես Հա­յաս­տա­նի կող­մից ըն­դուն­ված պար­տա­վո­րությ­ուն, ո­րի դեմ, չմո­ռա­նանք, հան­րա­յին էա­կան ընդվ­զում ժա­մա­նա­կին չի ե­ղել: Ու հի­մա հենց դա է, մի փոքր պլյուս-մի­նու­սով, տե­ղի ու­նե­նում մաս­նա­վո­րա­պես Տա­վու­շում, ընդ ո­րում, դեռ ան­գամ բա­նը չի հա­սել այդ հատ­վա­ծում ԽՍՀՄ-ի ժա­մա­նակ­նե­րում ե­ղած ադր­բե­ջա­նա­կան անկ­լավ­նե­րին (մաս­նա­վո­րա­պես՝ Ոս­կե­պա­րից դե­պի ա­րեւ­մուտք ըն­կած հատ­վա­ծում): Հա­յաս­տա­նի ա­նու­նից Նի­կո­լի տված նման խոս­տու­մից հրա­ժար­վե­լը կա­րող է առն­վազն լուրջ նոր քա­ղա­քա­կան լծակ­ներ տալ Ա­լիե­ւին, իսկ ա­ռա­վե­լա­գույ­նը, նա կա­րող է փոր­ձել ռազ­մա­կան մի­ջոց­նե­րով լու­ծել «իր տա­րածք­նե­րի» հար­ցը: Այ­սինքն, ե­թե կա Նի­կո­լին ուղղ­ված պա­հանջ՝ հրա­ժար­վել նման սահ­մա­նա­զա­տու­մից, ա­պա պետք է լի­նի նաեւ պա­հանջ, թե դրա փո­խա­րեն ի՞նչ է պետք ա­նել՝ նման բար­դութ­յուն­նե­րից խու­սա­փե­լու հա­մար: Թե՞ պետք է բո­լորս հա­վաք­վենք եւ գնանք ներ­կա տես­քով սահ­ման­նե­րը պաշտ­պա­նե­լու. դա էլ է տար­բե­րակ, սա­կայն ե­ղած բո­լոր տար­բե­րակ­նե­րը պետք է հան­րութ­յա­նը հստակ բա­ցատ­րել:

Ու գա­լիս ենք հե­տեւ­յա­լին: Ե­թե Ե­կե­ղե­ցին, Վե­հա­փա­ռի օրհ­նութ­յամբ, սկսում է հա­մազ­գա­յին շար­ժում՝ Նի­կո­լին հե­ռաց­նե­լու կամ նրան այլ քա­ղա­քա­կան կուրս պար­տադ­րե­լու հա­մար, ա­պա պետք է շատ ա­րագ հստա­կե­ցում մտցնի նման ա­ռանց­քա­յին հար­ցե­րի հետ կապ­ված:

1. Հույս­ներս միայն մեզ վրա՞ ենք դնում՝ ա­ռանց ո­րե­ւէ ար­տա­քին գոր­ծոն հաշ­վի առ­նե­լով, բո­լո­րով կանգ­նե­լով սահ­ման­նե­րին: Այս դեպ­քում միան­գա­մից ա­ռաջ են գա­լիս տասն­յակ հաս­կա­նա­լի նոր հար­ցադ­րում­ներ, ո­րոնց պա­տաս­խան­ներն ար­դեն իսկ հու­շում են նման սցե­նա­րի ոչ հե­ռան­կա­րա­յին լի­նե­լը:

2. Թե՞, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, պետք է հաշ­վար­կել աշ­խար­հա­քա­ղա­քա­կան եւ ար­տա­քին քա­ղա­քա­կան բո­լոր ազ­դող գոր­ծոն­նե­րը եւ փոր­ձել ա­ռաջ շարժ­վել դաշ­նակ­ցի (դաշ­նա­կից­նե­րի) հետ սերտ գոր­ծակ­ցութ­յան շրջա­նակ­նե­րում: Ու այս­տեղ հաս­կա­նա­լու հարց է՝ ի՞նչ կուրս է ա­ռա­ջար­կում շար­ժու­մը:

ՆԻԿՈԼԸ ՄՈՍԿՎԱ ԿԳՆԱ

Խո­շոր հաշ­վով, կապ­ված շարժ­ման աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կուր­սի հետ, մեկ նյո­ւանս չի կա­րող հաշ­վի չառն­վել: Այն բո­լոր գոր­ծո­նն­երը, ո­րոնք այս պա­հին կան Նի­կո­լի ա­ռաջ, կլի­նի նաեւ ցան­կա­ցած մե­կի ա­ռաջ, ով կփո­խա­րի­նի նրան, լի­նի դա, ա­սենք, Բագ­րատ սր­բա­զա­նը, թե հա­յաս­տան­յան ընդ­դի­մութ­յան մեկ այլ թեւ կամ թիմ: Այն է, կա Ա­րեւ­մուտ­քի հայտ­նի պա­հան­ջը՝ Հա­յաս­տա­նից  դուրս մղել Ռու­սաս­տա­նին: Ու զու­գա­հե­ռա­բար, կա նաեւ ռու­սա­կան գոր­ծո­նը՝ հա­յաս­տան­յան ռազ­մա­բա­զա­յի, ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի եւ հայ-ռու­սա­կան մի շարք երկ­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ննե­րի տես­քով:  

Թե ինչ խնդիր­նե­րի ա­ռաջ է այս եր­կու ճնշում­նե­րի ներ­քո ներ­կա փու­լում Նի­կո­լը, դրա մա­սին շատ է խոս­վել, չկրկնենք: Բայց նաեւ ու­նենք այն ի­րո­ղութ­յու­նը, որ ներ­կա պա­հին այդ եր­կու ուղ­ղութ­յուն­նե­րի մեջ վերջ­նա­կան կողմ­նո­րոշ­ման  յու­րօրի­նակ ին­դի­կա­տոր է դար­ձել հար­ցը, թե, վեր­ջա­պես, մո­տա­կա օ­րե­րին Նի­կո­լը պատ­րաստ­վո՞ւմ է մեկ­նել Մոսկ­վա, թե՝ ոչ: Ե­րեկ Ա­լե­նը հաս­տա­տեց, որ Նի­կո­լը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, Պու­տի­նի երդմ­նա­կա­լութ­յա­նը չի մաս­նակ­ցի (իսկ հրա­վեր ստա­ցե՞լ է, մեծ հարց է), բայց. «Կար­ծում եմ, որ­պես նա­խա­գա­հող, ԵԱՏՄ նիս­տին պետք է մաս­նակ­ցենք»:

Այ­սինքն, ինչ­պես եւ սպաս­վում էր, այց Մոսկ­վա լի­նե­լու է: Կ­լի­նի նաեւ Պու­տի­նի հետ ա­ռան­ձին հան­դի­պում, կքննարկ­վեն հայտ­նի հար­ցե­րը, ին­չը ե­րեկ հաս­տա­տեց ՌԴ նա­խա­գա­հի օգ­նա­կան Յու­րի Ու­շա­կո­վը: Թե ինչ արդ­յու­նա­վե­տութ­յամբ, դեռ կտես­նենք: Բայց նաեւ պետք է աչ­քի ա­ռաջ ու­նե­նալ հե­տեւ­յալ նյո­ւան­սը: Այս պա­հին Նի­կո­լը մի կող­մից Ա­րեւ­մուտ­քից ո­րե­ւէ ֆի­նան­սա­կան ռեալ օգ­նութ­յուն ստա­նա­լու մա­սին չի էլ կա­րող մտա­ծել: Եվ մյուս կող­մից, թեեւ ողջ ֆի­նան­սատն­տե­սա­կան հա­մա­կար­գը, տա­րե­կան մի քա­նի մի­լիարդ դո­լար ծա­վա­լով, մնում է կախ­ված ռու­սա­կան ուղ­ղութ­յու­նից, սա­կայն Ա­րեւ­մուտ­քը ո­չինչ չտա­լով, պա­հան­ջում է քա­ղա­քա­կան ի­մաս­տով հրա­ժար­վել ռու­սա­կան ուղ­ղութ­յու­նից, ո­րը նաեւ կնշա­նա­կի այդ մի­լիարդ­նե­րից հրա­ժար­վել: Եվ այն դեպ­քում, երբ Բագ­րատ սր­բա­զա­նի ար­շա­վը դե­պի Ե­րե­ւան ար­դեն իսկ պարզ ցու­ցիչ էր, թե նի­կոլ­յան ռե­ժի­մի հան­դեպ Հա­յաս­տա­նում ինչ ներ­քին ան­հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յուն կա: Գու­մա­րենք այս ա­մե­նին Ա­լիե­ւի ճնշում­նե­րը, եւ պատ­կերն ամ­բող­ջա­կան կդառ­նա:

Իսկ ա­հա ռուս­նե­րը, կար­ծես թե, Նի­կո­լի հետ այ­լեւս խո­սե­լիք այս պա­հին չու­նեն, նրա­նից սպա­սում են կոնկ­րետ քայ­լեր: Այդ թվում, ինչ­պես ժա­մա­նա­կին են­թադ­րե­լու կար­ծիք ու­նե­ցել ենք, Նի­կո­լը պետք է հրա­ժար­վի մի քա­նի ընդգծ­ված ծայ­րա­հեղ ա­րեւմ­տա­մետ պաշ­տոն­յա­նե­րից եւ հստակ վե­րա­դառ­նա ռու­սա­կան վեկ­տոր: Քար­նե­գի հիմ­նադ­րա­մի ա­վագ փոր­ձա­գետ Թո­մաս դը Վաալն էլ, ո­րը վեր­ջին ժա­մա­նակ­ներս սկսել է հա­ճա­խա­կի ա­րեւմտ­յան ցան­կութ­յու­ննե­րը հրա­պա­րա­կավ ներ­կա­յաց­նել, ռու­սա­կան վեկ­տո­րի վե­րա­դարձ աս­վա­ծը բա­ցատ­րում է այսկերպ. «Ռուս­ներն իս­կա­պես ցան­կա­նում են մաս կազ­մել հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նա­զատ­ման գոր­ծըն­թա­ցին: Ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Լավ­րովն ա­սել է՝ «Գի­տեք, մենք ու­նենք լա­վա­գույն քար­տեզ­նե­րը։ Այս­պի­սով, դուք պետք է գաք մեզ մոտ՝ ո­րո­շե­լու, թե որ­տե­ղով է անց­նում սահ­մա­նը»: Եվ այս­տեղ օ­րա­կարգն այն է, որ ու­զում են ռուս սահ­մա­նա­պահ­նե­րին տե­ղա­փո­խել Հա­յաս­տան-Ադր­բե­ջան սահ­մա­նին։ Դուք, իհար­կե, ու­նեք ռուս սահ­մա­նա­պահ­ներ Թուր­քիա­յի սահ­մա­նին, Ի­րա­նի սահ­մա­նին։ Ն­րանք շատ են ու­զում, որ այդ սահ­մա­նա­պահ­նե­րը լի­նեն նաեւ Հա­յաս­տան-Ադր­բե­ջան սահ­մա­նին»:

Ու թեեւ, ըստ Վաա­լի, Նի­կոլն ա­րա­գո­րեն չորս գյու­ղե­րը հանձ­նեց, ո­րը «պետք է դի­տար­կել որ­պես Ռու­սաս­տա­նին հետ մղե­լու փոր­ձի մի մաս», սա­կայն դրա­նով էլ ա­վե­լի բարդ վի­ճա­կի մեջ ինքն ի­րեն դրեց: Նախ, նման միա­կող­մա­նի զի­ջու­մով, ա­ռա­վել եւս, երբ այն­տե­ղից հա­նում են ռու­սա­կան ռազ­մա­կան հե­նա­կե­տը, Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յունն էլ ա­վե­լի վատ­թա­րա­ցավ, եւ դա ստի­պեց տա­վուշ­ցի­նե­րին՝ ոտ­քի ել­նել, որն էլ դար­ձավ հիմք դե­պի Ե­րե­ւան նման շար­ժի հա­մար: Գու­մա­րած, դա, Վաա­լի խոս­քով, չի լու­ծում հիմ­նա­կան խնդի­րը. «Միեւ­նույն ժա­մա­նակ, կա մի կար­եւոր բան, ո­րի մա­սին մենք պետք է խո­սենք, մենք ա­մեն ան­գամ խո­սում ենք դրա մա­սին, բայց դա դեռեւս ա­ներ­եւա­կա­յե­լի կար­եւոր է: Սա, այս­պես կոչ­ված, «Զան­գե­զու­րի մի­ջանցքն» է՝ Մեղ­րիով Նա­խիջ­եւան տա­նող եր­թու­ղին։ Ես բա­վա­կա­նին ան­հանգս­տա­ցած եմ, որ այս հար­ցում Ռու­սաս­տանն ու Ադր­բե­ջա­նը հա­մա­գոր­ծակ­ցում են»: Իսկ այդ «հա­մա­գոր­ծակ­ցութ­յունն» այն է, որ ինչ­պես Ռու­սաս­տա­նը, այն­պես էլ Ադր­բե­ջա­նը պա­հան­ջում են, որ այդ գերխն­դի­րը լուծ­վի նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րի շրջա­նակ­նե­րում: Ու թեեւ ե­րեկ հայտ­նի դար­ձավ, որ մա­յի­սի 10-ին Ալ­մա-Ա­թա­յում տե­ղի կու­նե­նա Բայ­րա­մով-­Միր­զո­յան հեր­թա­կան հան­դի­պու­մը, բայց ա­սել, թե այս պա­հին կան հիմ­քեր, որ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» ան­լու­ծե­լի հիմ­նա­կան՝ կո­մու­նի­կա­ցիա­նե­րին վե­րա­բե­րող կե­տը ա­ռաջ կշարժ­վի, ռեալ չէ:

Չ­նա­յած, ա­մեն ինչ կա­րող է կախ­ված լի­նել Նի­կո­լի մոս­կով­յան այ­ցից: Ե­թե ո­րո­շի՝ հա­մա­ձայն­վել կո­մու­նի­կա­ցիա­նե­րի վե­րա­գոր­ծարկ­ման ա­ռա­ջար­կը իր իսկ ստո­րագ­րած տար­բե­րա­կով՝ նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րով ա­ռաջ տա­նել, ա­պա դա կա­րող է միան­գա­մից տե­ղա­շարժ ա­ռա­ջաց­նել նաեւ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հետ կապ­ված: Իսկ դա ար­դեն հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս, որ սահ­մա­նա­զա­տու­մը եւս ա­ռաջ գնա ՌԴ ԳՇ-ում գտնվող խորհր­դա­յին քար­տեզ­նե­րի հա­մա­ձայն, ո­րի դեպ­քում ռու­սա­կան սահ­մա­նա­պահ ու­ժե­րը կմնան հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­ման­նե­րին՝ որ­պես անվ­տան­գութ­յան հա­վել­յալ ե­րաշ­խա­վոր:

ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱԲԱԹ

Ի դեպ, այս­տեղ չմո­ռա­նանք, որ Բագ­րատ սրբա­զա­նի հայ­տա­րա­րութ­յու­ննե­րից մե­կում եւս հնչեց միտք, որ նախ պետք է լու­ծել «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հար­ցը, ա­պա նոր անց­նել սահ­մա­նա­զատ­ման՝ վստա­հե­լի, ռեալ քար­տեզ­նե­րով: Իսկ ա­ռա­վել ռեալ քար­տեզ­ներ, քան ՌԴ ԳՇ-ում գտնվող­նե­րը, պար­զա­պես գո­յութ­յուն չու­նեն. հենց այդ քար­տեզ­ներն են հաս­տա­տում, թե ԽՍՀՄ-ի ժա­մա­նակ­նե­րում որ­տե­ղով է ան­ցել հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նը: Ընդ ո­րում` չմո­ռա­նանք, որ ռու­սա­կան ա­ռա­ջարկ­նե­րի մեջ կա նաեւ սահ­մա­նա­զա­տու­մը տա­րածք­նե­րի փո­խա­նակ­ման սկզբունք­նե­րով ի­րա­կա­նաց­նել, որ նախ՝ չմնան անկ­լավ­ներ, եւ այս կամ այն կող­մին պատ­կա­նող կեն­սա­կան կո­մու­նի­կա­ցիա­նե­րը չտու­ժեն: Ու այս ֆո­նին կա նաեւ այն հար­ցը, թե պա­տա­հա­կա՞ն է, որ շար­ժու­մը հայ­տա­րա­րել է մա­յի­սի 9-ին Ե­րե­ւա­նում հա­վաք անց­կաց­նե­լու մա­սին: Այ­սինքն, երբ կա­վարտ­վի Նի­կո­լի մոս­կով­յան այ­ցը, եւ արդ­յունք­նե­րը հաս­կա­նա­լի կդառ­նան: Կամ, պա­տա­հա­կա՞ն է, որ այս ա­մե­նի հա­ջորդ օ­րը՝ մա­յի­սի 10-ին նշա­նակ­վեց Բայ­րա­մով-­Միր­զո­յան հան­դի­պու­մը, եւ դա կա­րող է նաեւ ակ­նարկ լի­նել այն մա­սին, թե ի­րա­կա­նում ո՞ւմ ա­ռա­ջար­կով Տո­կաեւն ա­ռա­ջար­կեց այդ հան­դի­պումն անց­կաց­նել Ղա­զախս­տա­նում:

Ն­ման հա­մընկ­նում­նե­րի պա­տա­հա­կա­նութ­յու­նը, որ­պես կա­նոն, չնչին է լի­նում: Այ­սինքն, ա­մեն բան խո­սում է այն մա­սին, որ ար­դեն այս շա­բաթ­վա ըն­թաց­քում կլի­նեն լրջա­գույն բա­ցա­հայ­տում­ներ, այդ թվում՝ Հա­յաս­տա­նի ա­պա­գա­յի մա­սով:

 



Իրանի նախագահը ծրագրել էր մայիսի 19-ին այցելել Հայաստան, սակայն վերջին պահին այցը հետաձգվել էԿադրեր Ռաիսի ուղղաթիռի վթարից րոպեներ անցՌաիսիի մահվան մասին լուրերը տարածում են որոշակի ֆեյք ալիքներ. իրանական աղբյուրներՇառլ Միշելը՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի մասինՌայիսիի հետ բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է այն լուրը, որ ուղղաթիռն «կnշտ վայրէջք» է կատարել․ ԱլիևՈւր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողըՌաիսիի Instagram-ի պաշտոնական էջում գրառում է հայտնվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐԲութ, բայց շարունակական ցավ ուսի հատվածում. Պատճառը «Բժշկի մոտ» հաղորդաշարի շրջանակներում շուտովՀՐԱՏԱՊ. Իրանում հաստատել են երկրի նախագահի մահըՁեր համար Արցախը լավ օրերի վայր էր, որտեղ գնում ու քեֆ էիք անում, որտեղ այդ նույն արցախցին լայն սրտով ու ջերմությամբ ընդունում, հարգում/պատվում էրՇՏԱՊ. Սրբազանը մեկնում է ԿիրանցՍեւուսպիտակը վերջին խռխռոցներն է անում. Սրբազան- դիմել կարգին ՀայկոյինՖիկո, Ռաիսի. «պատահականությունները» շատ չեղա՞նՆախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարարԴեպքի վայրից ստացվող տեղեկությունները շատ մտահոգիչ են. իրանցի պաշտոնյաԱրա՛մ Սարգսյան, Զավենի՛ որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի քույր կամ հոպլո, բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել․ ՍրբազանՉպետք է բացառել, որ գործ ունենք ահաբեկչության կամ սպանության հետ․ ԳեղամյանՓրկարարները պարզել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրըՏԵՍԱՆՅՈԹ. Ավտոմատով հանեն տնիցս դուրս չեմ չգա , մարզպետն ասում է` զորքը կհանի. կիրանցեցիԴեռևս կապ չկա Ռաիսիի հետ. Իրանի ՆԳ նախարարը մանրամասներ է ներկայացնում Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում ենՓրկարարական խմբերից մեկը հասել է ենթադրյալ վայր, որտեղ կործանվել է Իրանի նախագահի ուղղաթիռըԻրանի կառավարության պատվիրակությունը փոխնախագահի գլխավորությամբ մեկնել է դեպքի վայրԻրանի նախագահի կյանքը «վտանգված է». ReutersԱստծուց տրված իշխանությունը նա պատրաստ է փոխարինել մարդկանց կողմից տրված իշխանությամբ․Աջապահյանը՝ Բագրատ Սրբազանի վարչապետ առաջադրվելու մասին Վատ եղանակի պատճառով Իրանի նախագահի ուղղաթիռի օդային որոնողական աշխատանքները դադարեցվել են (Տեսանյութ)Կարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)Mehr գործակալությունը ջնջել է լուրերն այն մասին, որ Ռաիսին ողջ է և մեքենայով Թավրիզ է մեկնումՌաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի վայր է ուղարկվել 20 փրկարարական խումբՈր դեպքում հնարավոր կլինի իշխանություն վերցնել, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը միայն մեկ տարբերակ է տեսնում այս պահինԻրանի նախագահի հետ ամեն ինչ կարգին է. MehrԱռաջին կադրերը Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի վայրից (Տեսանյութ)Ի՞նչ է հայտարարել Ռաիսին` ավիավթարից առաջՈվքեր են եղել վթարված ուղղաթիռում. ՄանրամասներԲացառիկ մանրամասներ երբ ու ինչպես է վթարվեթ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը.TasnimՇՏԱՊ. Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIBՑույց տվեք հրամանը, իմ երկիրն է, ոչ մեկ ինձ չի կարող ասել` դուրս արի. լարված իրավիճակ Կիրանցի մոտ Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան ԳեղամյանՃանապարհները փակել են, որ Կիրանց գյուղ օգնություն չգա․ Կիրանց գյուղի բնակիչԹալինի հիվանդանոցում 29-ամյա կին է մահացել. հարազատները մեղադրում են բժիշկներինԵլնելով անվտանգային անհրաժեշտությունից՝ Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է․ ԱԱԾՇարժումը չի հասնելու իր վերջնական նպատակին․Աստղահոգեբանը մանրամասներ է ներկայացնումՄի ասեք մեր մասին սուտը, հակառակ դեպքում կասենք ձեր մասին ճիշտը. Հենրիխ ԴանիելյանՄնայիք Արցախում, ինչի դուրս եկաք. ոստիկանապետը՝ արցախցի լրագրողինՄայիսի 19-22-ը ինչ եղանակ է սպասվումՑույց տվեք հրամանը, իմ երկիրն է, ոչ մեկ ինձ չի կարող ասել` դուրս արի. լարված իրավիճակ Կիրանցի մոտ«Կամք»-ականներն ազատության մեջՈստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը ԿիրանցՄայիսի 20-ի հոսանքազրկումների մասինՄենք խաղաղություն ուզում ենք՝ այո՛, բայց ոչ ամեն գնով․ Բագրատ Սրբազանի քարոզը Սուրբ Աննա եկեղեցում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода