ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր Փանջունի
ԾՈՎԱԿԱԼԸ
Ըստ ծովագետների` Երեւանի վերջին հեղեղումները քաղաքապետի անփույթ աշխատանքի արդյունքը չեն, այլ Նիկոլը որոշել ա դաշնակցականների վաղեմի երազանքը` Հայաստանը «ծովից-ծով» դարձնելու փոխարեն ծովը բերել Հայաստան։
**
ՀԵՐՔՈՒՄ
Ամուսնական ակտերի գրանցման գրասենյակից հայտնում են` այն լուրերը, ըստ որոնց, Տիգրան Խզմալյանը եւ Լեւոն Շիրինյանը հանդիսանում են Բագրատ սրբազանի որդիները, իրականությանը չեն համապատասխանում։
**
ՎԵՐԱՊՐՈՖԻԼԱՎՈՐՈՒՄ
Ըստ հողատուների ասոցիացիայի, եթե անձրեւները Հայաստանում մի քիչ էլ շարունակվեն, Նիկոլը հողատուից կվերածվի ջրատուի։
**
ԴԱՍԱԿԱՆ
(ՆԻԿՈԼԸ` ԱՆՆԱՅԻՆ ՅԱՍԱՄԱՆՆԵՐ ՆՎԻՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Յասամանի ծառի տակ եկ նստենք սիրով...
**
ՀՈՒԴԱՆ ԿՀԱՅՏՆՎԻ՞ ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿԻՆ
Ըստ թեոլոգների` Սրբազանի երթը դեպի Երեւան հիշեցնում է փրկչի մուտքը Երուսաղեմ, փրկիչը կա, փարիսեցիների ու մաքսավորների պակաս չկա, միայն Հուդայի ականջները դեռեւս չեն երեւում։
**
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ
Տավուշից եկած` տավուշցու տարած:
**
ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԸ` ՄԿՆԵՐԻ ԺՈՂՈՎԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
(ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ` ԴԵՊԻ ԵՐԵՎԱՆ ՔԱՅԼԱՐՇԱՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Մեր մահը եկել ա:
**
ՆԻԿՈԼԻ ՍՐԲԱՊԻՂԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Սատանեն ասում ա` գնա դրանց ճամփեն փակի:
**
ՆԻԿՈԼԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(ՆԻԿՈԼԸ` ՊՈՒՏԻՆԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Էս Բագրատ սրբազանի քայլարշավը քիչ էր, էդ Պուտինն էլ չհրավիրեց երդմնակալությանը, գոնե մի կտոր կուշտ փորով հաց կուտեի:
**
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԻԺՈՒՄ
(ՆԻԿՈԼԻ` ՍԵՂԱՆԻՆ ՋՈՒՐ ԼՑՆԵԼՈՒ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄԸ)
Հայաստանի գինեկոլոգների ասոցիացիայից հայտնում են, որ Նիկոլի ջրերը գնացել են, հիմա Բագրատ սրբազանը Երեւան մտնի, Նիկոլի երկունքի ցավերն էլ են սկսելու: