Օչերետինոյի հատվածում ուկրաինական ողջ պաշտպանությունը լիովին փլուզված է
ՄիջազգայինԻնչպես եւ սպասվում էր, Ավդեեւկայից հյուսիս-Արեւմուտք ուղղությամբ` Օչերետինոյի հատվածում ուկրաինական ողջ պաշտպանությունը լիովին փլուզված է: Երեկ օրվա ընթացքում ռուսական ուժերն ամբողջությամբ մաքրեցին այդ Օչերետինոն, միաժամանակ վերահսկողության տակ վերցնելով հարակից բոլոր բնակավայրերը:
Արդյունքում` հարձակումն Օչերետինոյից ընթանում է բոլոր ուղղություններով: Դեպի Պրոգրես` երկաթուղու երկայնքով, որը կվերածվի արեւմտյան ուղղությամբ խորը ճեղքման (քարտեզում): Օչերետինոյից հարավ-արեւմտյան ուղղությամբ հարվածն արդեն սպառնում է ուկրաինական Օռլովկա-Բերդիչի ուղղության ուժերի շրջապատմամբ: Իսկ հյուսիս` Արխանգելսկոյեի ուղղությամբ հարվածը նման ռիսկ է ստեղծել Կրեմենոյի ուկրաինական ուժերի համար: Ու սա խուճապային տրամադրություներ է ստեղծել այս բոլոր հատվածներում ուկրաինական ուժերի համար:
Սա հենց այս պահին: Իսկ հեռանկարում ռուսական ուժերը Օչերետինոյի գրավումով լուրջ սպառնալիք են ստեղծել ուկրաինական բոլոր ռազմաճակատների համար, ինչպես եւ ի սկզբանե ենթադրվում էր:
Իրավիճակն ուղղելու համար ուկրաինական կողմը խոշոր ռեզերվներ նետելու խնդիր ունի: Սակայն առկա ռեզերվները սպառված են: Այլ ճակատներից ուժեր բերելու հնարավորութունները եւս փոքր են. ռուսները հարձակվում են բոլոր ուղղություններում: Կան ռազմավարական ռեզերվներ: Սակայն ուկրաինական հրամանատարությունը դա պահում է ռուսները սպասվող մեծ հարձակման համար, եւ այս պահին դրանք Օչերետինո նետելով` ամենամոտ շաբաթներին լրջագույն խնդիրներ կստանա: