Ինչո՞ւ դիմել «Աստղիկ» բկ լավագույն գինեկոլոգիական արդյունք գրանցելու համար
ՏեսանյութերԻնչո՞ւ դիմել «Աստղիկ» բկ լավագույն գինեկոլոգիական արդյունք գրանցելու համար, այս եւ ամենատարածված հարցերի շուրջ զրուցել ենք «Աստղիկ» բկ-ի Ծննդօգնության եւ գինեկոլոգիական ծառայության ղեկավար Արման Կարապետյանի հետ, ով եկավ սկզբից.
- Ես ղեկավարում եմ բաժինը արդեն 1 տարի 2 ամիս եվ հասցրել ենք բավականին փոփոխություններ կատարել։ Նպատակն ունեինք բարձրացնելու գինեկոլոգիական ծառայությունների որակը եվ մեկ տարվա մեջ հասանք նրան, որ մեր վիրահատությունների 95 տոկոսը կատարվում է քիչ ինվազիվ եղանակով, այսինքն մինիմալ տրավմատիկ վիրահատություններ։ Հասել ենք նրան, որ մեր հիվանդների գրեթե 95 տոկոսը մեկ օր են անցկացնում հիվանդանոցում, ինչը իմ կարծիքով գրավիչ տարբերակ է։ Այսինքն հնարավորություն ենք տալիս մեր պացիենտներին իրենց հիվանդ չզգալու, գալ մեր մոտ, ստանալ որակյալ բուժօգնություն եվ հաջորդ օրը դուրս գրվել ու երջանիկ տուն գնալ։
- Խոսենք տարածված գինեկոլոգիական խնդիրների մասին, որոնք են դրանք եվ ին՞չ տարածվածություն ունեն դրանք մեր երկրում։
- Խնդիրները շատ են եվ որքան բժշկագիտությունը զարգանում է այնքան հիվանդություններն են սկսում ախտորոշվել, որ եթե կային վիրահատություններ, որոնք կատարում էինք ռադիկալ կերպով, հիմա քանի որ ունենք զարգացած տեխնոլոգիաներ, կատարում ենք օրգան պահպանման վիրահատություններ, ինչը ես համարում եմ մեծ նվաճում։
- Շատ կանայք նախընտրում են կեսարյան հատման միջոցով երեխա ունենալ, եթե չկա ցուցում կեսարյանով ազատվելու, ի՞նչ խորհուրդ եք տալիս այդ մայրիկներին։
- Տարիներ առաջ կար նման տենդենց կեսարյան հատման միջոցով ունենալ երեխա, բայց դա սխալ է, քանի որ ամեն միջամտությունը ունի իր ցուցումը։ Այդ տենդենցը ամբողջ աշխարով էր գնում, որ կինը ինքը ընտրի իր ազատմանեղանակը, բայց մեր երկրում չկար նման ընտրություն։ Զրուցում ենք հղիներ հետ նշում, որ բնական ճանապարհով ազատվելն ավելի ճիշտ է, քան կեսարյան հատումը։ Կեսարյան հատման համար պետք է լինեն պատճառներ, ցուցումներ՝ կախված բարդություններից։ Կեսարյան հատումը դա վիրահատություն է, որը մենք իրականացնում ենք ելնելով ծննդկանի, կամ բալիկի վիճակը հաշվի առնելով։
- Անդրադառնանք նաեվ հղիության պլանավորմանը, ինչ հետազոտություններ են հարկավոր, արդյո՞ք այդ մշակույթը ձեավորվել է մեր երկրում։
- Ես չեմ կարող ասել ձեվավորվել է այդ մշակույթը, թե ոչ, որից ես գոհ եմ, բայց տարեց տարի նկատում եմ, որ իրենց նկատմամբ հետաքրքրվածությունը մեծացել է անգամ մինչ հղիությունն ու ամուսնությունը։ Պետք է մինչ ամուսնությունը հետազոտվեն եվ պետք է ստուգեն ինֆեկցիաները, առողջական վիճակը։ Մարդիկ շատ հաճախ թաքցնում են իրենց հիվանդությունները, բայց կարող էին նախապես ասել եվ հետազոտվել, որպեսզի ավելորդ բարդությունների առաջ չկանգնեն։
- Կա տարածված տեսակետ, հատկապես սկեսուր մայրիկների մոտ, որ եթե առաջիկա մի քանի ամիսներին չի հղիանում հարսիկը, ապա միանգամից մտաում են, որ հարսի մոտ է խնդիրը։ Որպես պրակտիկ մասնագետ կուզենայի անդրադառնայիք այն հարցին, թե ամուսնության ընթացքում, որքանով է կարեւոր տղամարդու հետազոտման գործընթացը։
- Չբերությունը լինում է երկկողմանի, բայց իրոք կա նման կարծիք, որ խնդիրը միայն կնոջ մոտ կարող է լինել, կամ առաջինը պետք է հարսը լինի պատճառը։ Նախ նշեմ, որ տղամարդկանց հետազոտելը ավելի կարճ ու արագ է տեեւում հասկանալու, թե խնդիրը տղամարդու մոտ կա թե ոչ, եվ երբ հայտնաբերվում է ինչ որ բան հենց իրենց մոտ, այդ դեպքում ձեր ասած վերաբերմունքը կսկսվի փոխվել հարսների նկատմամբ։ Հումորով ենք նայում այդ հարցին, բայց իրոք կա նման խնդիր։
- Դեռեվս մեր տատիկներից եկած մի մեթոդ կա, որ կարելի է հատուկ հաշվարկներով հասկանալ, ինչ սեռի երեխա կարող են ունենալ զույգերը։ Դա մի՞ֆ է, թե՞ իրականություն, եվ արդյո՞ք դա կապ ունի բժշկության հետ։
- Ես կարծում եմ, որ բժշկական տեսանկյունից դա միֆ է եվ չգիտես ինչու մտածում են, որ տղա կամ աղջիկ ծնվելը կապված է բացառապես կնոջից։ Երբեմն լսում ենք նաեվ հենց այդ կիսուրներից, որ ասում են, մեր հարսը մենակ աղջիկ է բերում, տղա չի բերում, մենք փորձում ենք բացատրել, որ այդ հանգամանքը տղամարդկային գործոնի հետեվանք է եվ այդ ժամանակ սկսում են նահանջել հարց տվողները։ Ամեն դեպքում գիտականորեն դժվար է դա բացատրել եվ գտնում եմ, որ դա միֆ է։
Մանրամասները տեսանյութում։