Ռադայում հայտարարել են՝ Ուկրաինայի պարտությունն անխուսափելի է Գլուխները պատին կտան, թե կանցկացնեն էդ նախագիծը ու կտուգանեն ժողովրդին. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ) Ուկրաինան պատրաստ է հրաժարվել տարածքի 20 տոկոսից․ NYP ԱԺ-ն ընդունեց հայտարարագրման ժամկետի երկարաձգման նախագիծը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ֆրանցիսկոս Պապի վախճանման կապակցությամբ Բացատրենք՝ ինչ է տեղի ունենում իրականում. Արմեն Աշոտյան ՈւՂԻՂ․ Նորից լարվել է իրավիճակը Երևանի քաղաքապետարանում Պայքար հանուն գոյության. Վանաձորում մայիսի 9-ին պրեմիերա է սպասվում Թրամփը պատասխանել է հարցին՝ հնարավոր է արդյոք Ղրիմը ճանաչել Ռուսաստանի կազմում Ի վիճակի չենք 3 տեղ վճարելու, մե´ղկ ա ժողովուրդը. բողոքի ակցիայի մասնակից (տեսանյութ)

Նիկոլը նաև վատ կոսմետոլոգ է. Արմեն Աշոտյան

Հրապարակախոսություն

Ի՞նչ է կատարվել 2016թ.-ին և դրանից հետո

Վերջերս կայացած «սիրելի վարչապետ» 9 ժամանոց շոուն Փաշինյանի կողմից կրկին օգտագործվեց Արցախի հարցով «Նախկիններն են մեղավոր» անհեթեթությունը վերակենդանացնելու համար: Եվ կրկին ապարդյուն, որովհետև «Լեռնային Ղարաբաղը լուծարվել է դեռևս 2016թ.-ին» նորովի փաթեթավորված կեղծիքը, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո Նիկոլի տիտանական զեղծարարությունների էպիկենտրոնում է, չի կարող հիմնավորվել, ապացուցվել կամ ճշմարտություն դառնալ:

Բոլորովին զարմանալի չէ, որ ներկայի խճճված և վտանգավոր իրականությունը թողած՝ նա և իր թիմը նորից փորձում են Արցախի ներկայիս հայաթափումը ներկայացնել՝ որպես նախկինից արմատներ գցած և պատմականորեն անխուսափելի դարձած զարգացում: Փաշինյանը շատ լավ է գիտակցում, որ իր մեղավորության խարանը, կապիտուլյանտի դաջվածքը, դավաճանի տատուն իր ամենամեծ սպառնալիքն է՝ ոչ միայն պատմական դիսկուրսի, այլև՝ Real politik-ի տեսանկյունից:

Բոլորովին պատահական չէ, որ իբր 2016թ.-ից լուծարված Արցախի զառանցանքը կրկնեց նաև Ալեն Սիմոնյանը, իսկ Վահագն Խաչատուրյանը կրկին շան գլուխը թաղեց հեռավոր 1991թ.-ին:

Նման հիմարությունները վտանգավոր են, եթե անկախ իրենց կեղծ լինելու ակնհայտ հանգամանքներից, չեն հակադրվում նույն համառությամբ, ինչ համառությամբ որ դաշտ են նետվում Նիկոլի և իր թիմակիցների կողմից:

Ուստի հարկ եմ համարում հակիրճ շարադրել այն փաստերը, որոնք ապացուցում են փաշինյանական կեղծիքի ողջ թշվառությունը:

1. Ապրիլյան պատերազմից հետո Արցախի շուրջ բանակցային գործընթացը ոչ միայն ԼՂՀ լուծարման մասին չէր, այլև ԼՂՀ անվտանգությունը և գոյությունը ամրապնդելու նոր գործիքակազմ էր բյուրեղացրել: Տես Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո:

2. 2016թ.-ի հոկտեմբերի վերջին Ադրբեջանի նախագահը հրապարակավ խոստովանեց, որ իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս փաստը ևս ոչ մի կերպ չի տեղավորվում 2016թ.-ից Արցախի լուծարման նիկոլական ստի մեջ:

3. 2016թ.-ին Ռուսաստանի Դաշնության կողմից ընդունվեց «Արտաքին քաղաքականության դոկտրին»՝ նոր խմբագրությամբ, որում կրկին առանձին անդրադարձ կար Արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանաձևին, որը ներառում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորման և իրացման սկզբունքը: Այսինքն՝ ԼՂ հարցն այնպիսի կարևորության էր, որ դրա լուծումն ամրագրվել էր անգամ այլ պետության դոկտրինալ փաստաթղթում:

4. 2017թ.-ի նոյեմբերին Բրյուսելում ստորագրված Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը (CEPA-ն) նույնպես պարունակում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքը՝ որպես կարգավորման հիմք:

5. 2020թ.-ի դեկտեմբերին ՌԴ ԱԳՆ-ն իր պաշտոնական կայքում արձագանքելով Փաշինյանի սկանդալային հոդվածին, մանրամասնել է մինչև 2018թ. եղած բանակցությունների դետալների մասին, որոնք նույնպես ապացուցում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ հայկական կողմի հաջողությունները, ոչ թե «ԼՂ լուծարումը»:

6. 2020թ.-ի հունվարին Փաշինյանը Կապանում իր շուրթերով է ընթերցել Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությունը՝ ներառյալ՝ պարտադիր ուժ ունեցող հանրաքվե, միջանկյալ կարգավիճակ, Լաչինի և Քելբաջարի հայապատկանություն և այլն:

7. Հիշեցնեմ նաև ԵՄ արտաքին գործերի հանձնակատար Ժոզեպ Բորելի խոսքերը, որ Փաշինյանն է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչած առաջին հայ ղեկավարը:

8. Վերջիվերջո, 2016թ.-ի եռաստիճան բանակցային փաթեթը՝ ներառյալ ՄԱԿ ԱԽ-ի բանաձևի նախագիծը, իրենց ձեռքերում է: Դե թող հրապարակեն, եթե մեկ գրամ վստահություն ունեն իրենց պնդումների մեջ: Որ բոլորս տեսնենք՝ 2016թ.-ից մինչև 2018թ. Արցախյան բանակցային փաթեթը Լեռնային Ղարաբաղը լուծարելո՞ւ, թե՞ ամրապնդելու և զարգացնելու մասին է:

Նիկոլի համառ ջանքերը՝ ջնջելու վրայից դավաճանի խարանը, բժշկական դեպք են հիշեցնում. հայտնի է, որ որևէ տատու հեռացնելու փորձերը հաճախ տեսանելի և այլանդակող սպիներ են առաջացնում, իսկ այդ սպիները վերացնելու ջանքերը՝ էլ ավելի խորացնում խնդիրը: Ահա այսպիսին է վիճակն Արցախի հայաթափման մեղքը ուրիշների վրա բարդելու՝ փաշինյանական իդեա ֆիքսի պարագայում:

Ինչ խոսք, Նիկոլը նաև վատ «կոսմետոլոգ» է:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

29.11.2023թ.






Ռադայում հայտարարել են՝ Ուկրաինայի պարտությունն անխուսափելի էԳլուխները պատին կտան, թե կանցկացնեն էդ նախագիծը ու կտուգանեն ժողովրդին. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Ուկրաինան պատրաստ է հրաժարվել տարածքի 20 տոկոսից․ NYPԱԺ-ն ընդունեց հայտարարագրման ժամկետի երկարաձգման նախագիծըԱմենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ֆրանցիսկոս Պապի վախճանման կապակցությամբԲացատրենք՝ ինչ է տեղի ունենում իրականում. Արմեն ԱշոտյանՈւՂԻՂ․ Նորից լարվել է իրավիճակը Երևանի քաղաքապետարանումՊայքար հանուն գոյության. Վանաձորում մայիսի 9-ին պրեմիերա է սպասվումԹրամփը պատասխանել է հարցին՝ հնարավոր է արդյոք Ղրիմը ճանաչել Ռուսաստանի կազմումԻ վիճակի չենք 3 տեղ վճարելու, մե´ղկ ա ժողովուրդը. բողոքի ակցիայի մասնակից (տեսանյութ)ՍԱՏՄ պետը պաշտոնա՞նկ կարվի․ News.amՇրջանառության մեջ ենք դրել Հայոց ցեղասպանության ուրացման հանցակազմի համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծ. Արծվիկ ՄինասյանԵՄ առաքելությունը նկատել է Խոզնավարում կրակոցների հետևանքներըՁենդ կտրի՛, անբարարոյական, տգետ․ լեզվակռիվ՝ Զարուհի Փոստանջյանի և ՔՊ-ականների միջև (տեսանյութ)Օրվա խորհուրդ. ապրիլի 22Քանի չենք վերականգնել հայկական ազգային պետությունը, կարևոր է այս հարցում բոլորիս հետևողականությունը. Վարուժան ԳեղամյանԱդրբեջանը Վարշավայում կազմակերպել է հայկական մշակութային ժառանգության և ՀՀ տարածքի յուրացմանն ուղղված ցուցահանդեսԵրևանում տեղի ունեցավ FINTECH360 10-րդ հոբելյանական համաժողովըՈւՂԻՂ. ԱԺ հերթական նիստըՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ-ի «Կամազներին» և երթուղային տրանսպորտին ցուցարարները թույլ տվեցին անցնել փակ փողոցով.ArmLur.amԺիրինովսկու արտասահմանյան անձնագիրը հանվել է աճուրդիՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ. Էջմիածնում հայտնի «Բարդիներ» ռեստորանի ու սուպերմարկետների սեփականատիրոջ «Lexus»-ը տեղափոխվեց հատուկ տարածքՀռոմի պապի հուղարկավորությունը կանցկացվի պարզեցված կարգովՆիկոլը վազում է ընտրությունների, դեռ չգիտենք՝ հերթակա՞ն են, թե արտահե՞րթ. Արմեն ՀովասափյանՀայտնի է, թե ով կլինի նոր ՊապըԲարեհաջող օր է․ Աստղագուշակ՝ ապրիլի 22-ի համարՎթարային ջրանջատում՝ ԵրևանումԱպրիլի 22-ին փոխանակման կետերում ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են, դոլարինը՝ նվազելԿամո Վարդանյանն ինչպես վերջին 1.5 տարում, այնպես էլ հիմա, շարունակում է անթույլատրելի լռություն պահպանելԿիրիենկոն զբաղվելու է երկակի խաղեր տվող հայ ռուսամետներով. ԲԱՄԲԱՍԱՆՔԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈւՂԻՂ․ Երևան քաղաքի ավագանու նիստԿամանդյուշին նոր «քարտ բլանշ է» ուզում, Փաշինյանն էլ խոստացել է մանթրաշ չթողնելՈւՂԻՂ. Լարված իրավիճակ` Երևան-Աշտարակ ճանապարհին. Քասախ համայնքի բնակիչները փակել են ճանապարհը«Հրապարակ»․ Սամվել Շահրամանյանը առաջադրվելու ցանկություն չունիԱՄՆ-ի օդանավակայանում այրվել է թռիչքի պատրաստվող Airbus A330 ինքնաթիռը (Տեսանյութ)Ադրբեջանում օրեցօր մեծանում է վահաբիստների ազդեցությունը. Իրանական աղբյուրԱՄՆ-ը հաստատում է, որ USS Truman ավիակիրը հուսիթիների հարվածներից հետո շարքից դուրս է եկել «Հրապարակ»․ Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել«Փաստ». Արտահերթ ընտրությունները՝ «փրկօղա՞կ» Նիկոլ Փաշինյանի համար«Ժողովուրդ». Բացօթյա սրճարանի համար ԱԺ աշխատակազմը ծախսել է մոտ 100 հազար դոլար«Հրապարակ». Նախարարի «աբսուրդ» քայլը զարմացրել է բժշկական համայնքին«Փաստ». Թիրախում պատմական հիշողությունն ու ազգային ինքնությունն ենՔասախի բնակիչները կրկին կփակեն Երեւան մտնող մայրուղին. «Ժողովուրդ»Ռուսական «Герань» անօդաչուների տասնյակ պայթյուններ են տեղի ունեցել ՕդեսայումԻնչն է եղել 16-ամյա տղային կյանքից զրկելու պատճառը․ ներքին գրագրություն՝ «Բոշի մայլայում», վենդետայի վտանգ կա«Այժմ իսկական դժոխքը սկսվելու է». «Օ» բանակախումբը առաջ է շարժվում դեպի Դնեպրոպետրովսկ (Քարտեզ)Ինչ է եղել ԼՂ–ում 2023–ին, և ինչպես է հեռացել Արայիկ Հարությունյանը. պատմում է պատգամավորըԻնչ կլինի Ուկրաինայի հետ, եթե ​​ԱՄՆ-ը դադարեցնի ռազմական օգնությունը. Բրիտանացի ռազմական փորձագետ150.000 արցախցուն հետ վերադարձրե՛ք Արցախը. Մադլեն Ասրյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top