ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր Փանջունի
ԿԼԱՍԻԿ ԽԱՂԱՂԱՊԱՀ
(ՄԵԶ ՀԱՄՈԶՈՒՄ ԷԻՆ, ԵԹԵ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԳԱՆ ԼՂ-ԻՑ» ԱՊԱ ՍԿԱՆԴԻՆԱՎՅԱՆ ԽԱՂԱՂԱՊԱՀԸ ԿԳԱ, ՍՊԱՍՈՒՄԵՆՔ` Է. ՄԱՐՈՒՔՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Սկանդինավյան երկրներից հայտնում են, որ իրենք կգան, բայց Նիկոլի սիրտը հիմի էլ նորզելանդական խաղաղապահ ա ուզում։
**
ԻՔԻ ԲԻՐԴ ԽԱՂԱ
(ՓԱՇԻՆՅԱՆԻ` ԶԱՌ 96 ԳՆԱԼՈՒ ԵՎ «ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԴԻՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Նարդու ֆեդերացիայից հայտնում են, որ Նիկոլը ինչքան էլ իրեն Պապ թագավոր երեւակայի, մեկ ա` Իլհամը միշտ «դու շեշ» ա բերելու։
**
ԳՆԴԼԻԿ ՆԻԿՈԼԸ
Ես խաբեցի Պուտինին, ես խաբեցի Բայդենին, ես խաբեցի Միշելին, ես խաբեցի Սորսին, ես խաբեցի... Բայց հոպ, ու Իլհամը ինձ կերավ։
**
ԱՆԼՈՒՍՏՐԱՑԻԱ ԼՈՒՍՏՐԱՑԻԱՅԻ
(ՎՐԱՍՏԱՆՈՒՄ «ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԾԻ ԴԵՄ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ կոնսպիրատորների, եթե վրացիները վախենում են, թե օրենքն ընդունելուց հետո կպարզվի, ով որ երկրի գործակալն է, ապա Հայաստանին դա չի սպառնում, քանի որ բոլորն էլ գիտեն, ով որ երկրի շպիոն Օնոն է։
**
ԱՔՍԻՈՄԱ
(ՏԱՎՈՒՇՈՒՄ ԵՐԿՐԱՊԱՀԻ ՄԵՔԵՆԱՅՈՎ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՎՐԱ ԳՐՈՀԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Երկիր պահող իշխանության ժամանակ երկրապահը` երկրապահ էր, երկիրը ծախողների ժամանակ դարձավ երկրատու։