Հաշվարկով բալիկի սեռը կանխորոշելու միֆի եւ սկեսուր մայրիկներին հուզող գինեկոլոգիական խնդիրների մասին. Զրույց գինեկոլոգիական ծառայության ղեկավարի հետ
ՏեսանյութերԱստղիկ բկ-ում մատուցվող գինեկոլոգիական ծառայությունների որակի, ամեն օր հղիների ու նորածիների կյանքի համար պայքար տվող թիմային աշխատանքի արդյունքում արձանագրած հաջողությունների, Գինեկոլոգիական տարածված խնդիրների, անպտղության պատճառների, ձվազատման խնդիրների, հաշվարկով բալիկI սեռը նախապես կանխորոշելու տարածված միֆի, կեսարյան հատման ցուցումների, սկեսուր մայրիկներին պարբերաբար հուզող խնդիրների եւ դրանք հաղթահարելու լավագույն բանաձեւի մասին զրուցել ենք Աստղիկ բկ-ի Ծննդօգնության և գինեկոլոգիական ծառայության ղեկավար, հայտնի մանկաբարձ-գինեկոլոգ Արման Կարապետյանի հետ
Ի՞նչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգ, Աստղիկ բկ-ի Ծննդօգնության և գինեկոլոգիական ծառայության ղեկավար Արման Համլետովիչը, ով կարող է լինել նրա ընկերը, ինչ մասին երբեք չի բարձրաձայնի, երբ է վերջին անգամ արտասվել, ինչի համար է ափսոսում, ում հետ է հաճախ խոսում, ում է վերջին անգամ ասել. «Ես քեզ սիրում եմ» «Բժշկի մոտ» հաղորդաշարի շրջանակներում բացահայտել են բժշկի ոչ միայն մասնագետ, այլ մարդ տեսակը: