Գլխացավը. Թաքնված անոթային խնդիր
ԱռողջապահականԱմբողջ մարդկությունը ծանոթ է «գլխացավ» կոչվող խնդրին: Գլխացավը ոչ թե հիվանդություն է, այլ տարբեր հիվանդությունների ախտանիշ:
Գոյություն ունեն գլխացավի առաջացման շատ պատճառներ: Քանի որ ցավն ընդունող նյարդային վերջավորություններն ուղեղում տեղակայված են հավասարաչափ, ապա առաջացած գլխացավն էլ կարող է պայմանավորված լինել մի քանի գործոններով. մեխանիկական` որն առաջանում է հարվածի ժամանակ, թերմոցավեր, որը կախված է մարմնի ջերմաստիճանից, գլխի ուղիղ սառեցումից կամ տաքացումից, եւ քիմիական` օրինակ`սննդային թունավորումներ:
Իսկ ինչ անոթային խնդրի մասին կարող են ահազանգել գլխացավերը, ուշագնացությունները, ընդհուպ սրտախռնոցը այսօր «Բժշկի մոտ» հաղորդաշարի շրջանակներում մանրամասնելու է «Իզմիրլյան» բկ-ի Անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, անոթային վիրաբույժ, բ.գ.թ. Վարդան Ոսկանյանը:
Գրեք Ձեր հարցերը եւ ստացեք պատասխանները հաղորդման ընթացքում։