Վերջին 14 օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 123 դեպք. Ռոմելա Աբովյան
COVID-19Վերջին շաբաթվա ընթացքում հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակով հիվանդացության աճ՝ 1.1 անգամ, ասուլիսում ասաց Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
«Հիվանդացության դեպքերի 76 տոկոսը 0-ից 18 տարեկան երեխաներն են: Առաջնային պահպանման օղակ դիմելիությունն աճել է 1.1 անգամ, զուգահեռ նվազել է հոսպիտալացվածների թվաքանակը։ Նախորդ շաբաթվա համեմատ ունենք 16 տոկոսով ցածր հոսպիտալացումներ: Վերակենդանացման բաժանմունք դիմելության ցուցանիշը ևս 8 տոկոսով նվազել է»,- նշեց նա:
Ռոմելլա Աբովյանը հայտնեց, որ վերջին 14 օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 123 դեպք, որը նախորդ 14 օրվա համեմատ նվազել է 7 դեպքով:
«Թոքաբորբով հոսպիտալացված են 237 պացիենտ, նրանցից 62%-ը 0-ից 18 տարեկան երեխաներն են»,- հայտնեց Աբովյանը։