o C     18. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մահացել է Գերագույն Խորհրդի պատգամավոր Հայկ Չախոյանը

06.12.2019 00:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մահացել է Գերագույն Խորհրդի պատգամավոր Հայկ Չախոյանը

71 տարեկանում կյանքից հեռացել է Գերագույն խորհրդի ՀՀՇ խմբակցության պատգամավոր ՀԱՅԿ ՉԱԽՈՅԱՆԸ:

Մահացել է աշխարհի ամենից կարճահասակ մարդը

Հ. Չախոյանը ծնվել էր 1948 թ. մարտի 13-ին: Ավարտել էր Ռոստովի երկաթուղային տրանսպորտի ինստիտուտը՝ ինժեներ-մեխանիկի որակավորմամբ: Աշխատել էր էլեկտրատեխնիկական գործարանում՝ բյուրոյի պետ: Ընտրվել՝ ՀՀ ԳԽ տնտեսական ինքնուրույնության եւ տնտեսության զարգացման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

«Գերագույն Խորհուրդ պատգամավորական ակումբ» ՀԿ նախագահ ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԳԽ  պատգամավորների անունից ցավակցություն է հղել Չախոյանների ընտանիքին, հարազատներին, ընկերներին, մտերիմներին եւ տեղեկացրել, որ Հ. Չախոյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին՝ «ԼյուԱր» սգո սրահում /Երեւան, Հասրաթյան 29/6 (Շահումյան գերեզմանոցի հարեւանությամբ): Հուղարկավորությունը հաջորդ օրը՝ նույն վայրից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА