o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոնալդուն՝ Ա Սերիայի 2018/19 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

03.12.2019 22:38 ՍՊՈՐՏ
Ռոնալդուն՝ Ա Սերիայի 2018/19 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Միլանում կայացել է Gran Galà del Calcio ամենաամյա մրցանակաբաշխությունը, որի շրջանակում իտալական ասոցացիայի վարկածով պարգևներ են ստանում ֆուտբոլիստները, մարզիչները, մրցավարներն ու մենեջերները:

Կյանքից հեռացել է Արարատ 73-ի լեգենդար ֆուտբոլիստ Սուրեն Մարտիրոսյանը

Ներկայացնում ենք 2018/19 մրցաշրջանի արդյունքներով բոլոր մրցանակակիրներին.

Լավագույն դարպասապահ՝ Սամիր Հանդանովիչ («Ինտեր»)

Լավագույն պաշտպաններ՝ Ժոաու Կանսելու, Ջորջիո Կիելինի (երկուսն էլ՝ «Յուվենտուս»), Կալիդու Կուլիբալի («Նապոլի») ու Ալեքսանդր Կոլարով («Ռոմա»)

Լավագույն կիսապաշտպաններ՝ Միրալեմ Պյանիչ («Յուվենտուս»), Յոսիպ Իլիչիչ («Ատալանտա») ու Նիկոլո Բարելա («Կալյարի», հիմա՝ «Ինտեր»)

Լավագույն հարձակվողներ՝ Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»), Դուվան Զապատա («Ատալանտա») ու Ֆաբիո Կվալյարելա («Սամպդորիա»)

Ա Սերիայի լավագույն ֆուտբոլիստ՝ Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»):

Լավագույն թիմ է ճանաչվել «Ատալանտան», իսկ մարզիչ Ջան Պիեռո Գասպարինին՝ լավագույն մարզիչ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА