o C     10. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կոտայքի մարզի դժբախտ դեպքը դաս չեղա՞վ

22.11.2019 21:38 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Կոտայքի մարզի դժբախտ դեպքը դաս չեղա՞վ

Օրեր առաջ Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում գազի արտահոսք կար։ Բնակչի խոսքով՝ շուրջ 3 օր շարունակ զանգահարել է համապատասխան գրասենյակ, սակայն ամեն օր մի անհասկանալի պատճառով մերժում ստացել գազի գրասենյակից։ Հիշեցնենք, որ հենց Կոտայքի մարզում վերջերս էր տեղի ունեցել ողբերգական դեպքը, երբ չորս երեխաներն ու նրանց տատիկը թունավորվել էին գազի արտահոսքից։ Բնակչի խոսքով ՝«լավ ա էդ անտեր վինտիլը կար, փակեցինք, թե չէ խեխտվելու էինք։ Երեք օր անց նոր ժամանեցին, ընդհամենը մի փոքր բան էր թուլացել, ամրացրին գնացին: Եթե մենք հասկանայինք ավելի լավ էր ինքներս անեինք, բայց էդ երեք օրը վախի մեջ էինք»։

Վաղը Երևանի և Արարատի մարզի որոշ հասցեներում ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի

Այստեղից հետևություն, որ հայկական ավանդական սովորությունները չեն մոռացվում։ Մինչև դանակը ոսկորին չի հասնում, ոչինչ չեն անում։ Չնայած ողբերգական դեպքի վերքերը դեռ թաց են: Հավելենք նաև,որ յուրաքանչյուր ընտանիք ամեն ամիս մի կլորիկ գումար է վճարում սպասարկման համար, չվճարելու դեպքում անջատման  վիտիլի տեղը ավելի լավ գիտեն։ Էլ ի՞նչ սպասարկում՝  զարմանում են մարդիկ։

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА