o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՍԱՏԱՆԱ ՔՇՈՂ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԻ «ՏԱՌԱԿԱՆՆԵՐԸ»

15.11.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ՍԱՏԱՆԱ ՔՇՈՂ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԻ «ՏԱՌԱԿԱՆՆԵՐԸ»

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱԱԾ-ին հանձնարական է տվել պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձեւերն ու ուղիները. «Առանց կատակի, ես էդպիսի հանձնարարական տվել եմ: Ծիծաղում եք, բայց, իրոք, եթե կա պնդում, դա անվտանգության խնդիր է»: Նա կոչ արեց ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հաստատել, որ նման հանձնարարական են ստացել: «Այո՛, իսկապես, մի քանի օր առաջ էդպիսի հանձնարարական ենք ստացել», - հաստատեց Էդուարդ Մարտիրոսյանը:

ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ` ԸՆԴԴԵՄ ՊԵՏԱԿԱՆԱՔԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽՈՂՆԵՐԻ

 

ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿԻ ՏՎԱՅՏԱՆՔՆԵՐԸ

Մեր հայրենակիցներից շատերը, տեսնելով, թե կառավարության նիստում ինչպես է Նիկոլը խոսում, որ ԱԱԾ-ին հանձնարարել է ստուգել, թե արդյոք QR կոդը կապ ունի սատանայի հետ, եւ որոշակի շրջանակներ ինչպիսի կապերի մեջ են այդ նույն սատանայի հետ, մի պահ կարծեցին, որ դա աչքներին է երեւում եւ ականջներում է լսվում որպես հալյուցինացիա: Ախր, ինչպես դա կարող է լուրջ ասվել, ԱԱԾ ղեկավարն էլ իր գնդապետ հալով հաստատի, որ կա այդպիսի հանձնարարական: Բայց պատրանքային, ցնորային երեւույթները մեր քաղաքացիների մոտ չեն, այլ` «ժողովրդիս վարչապետի»: Պարզապես, աչքին ինչ ասես երեւում է, եւ վերջին օրերին վարքագիծը դարձել է առավել քան ոչ ադեկվատ: Դա տեսանելի է նաեւ բժշկական զրո գիտելիք ունեցողներին, իսկ, օրինակ, ստեփանակերտցի մի բժշկուհի, սոցցանցերում զետեղելով Նիկոլի վերջին տեսագրությունները, ինչպես Երեւանում, այնպես էլ Փարիզում, գործընկեր բժիշկներին հորդորեց դրանք դիտել առանց ձայնի` հետեւելով շարժուձեւին եւ դիմախաղին, ու գալ համապատասխան մասնագիտական եզրակացության: Իսկ եզրակացությունները առավել քան տխուր են` վարչապետի աթոռը զբաղեցրած մարդը ցանկացած պահի ցանկացած հակատրամաբանական բան կարող է անել: Բայց հարց է ծագում` ի՞նչը նրան հասցրեց այդ վիճակին: Կարծում ենք` պատասխանը բավականին պարզ է` անելանելիությունը: Որպես երկու եւ ավելի տերերի ծառա, նա բացարձակապես կորցրել է այդ տերերի վստահությունը, իսկ տերերի հրամանները իրար լրիվ հակասող են: Ներքին հենարան էլ չկա` Ռոբերտ Քոչարյանի ասած «կոնսենսուս մինուս մեկ» բանաձեւը միս ու արյուն է ստանում: Արցախի հետ հարաբերությունները, մեղմ ասած, լարված են, ուժային կառույցների պարագայում չունի վստահություն, որ իր հրամանները կկատարվեն: Իրավական աբսուրդի սկզբունքով էլ իրականացվող ձերբակալությունները արդյունք չտվեցին` Հրայր Թովմասյանի դիրքերը մնացին աներեր, եւ ուզած-չուզած ազատ արձակեցին Արսեն Բաբայանին: Եվ վերջապես, նա հասկացավ, որ որեւէ տարբերակ չունի ժողովրդից ակնկալել աջակցություն ոչ միայն փողոցում, այլեւ պասիվ կերպով: Եվ այդ ոչ ադեկվատ պահվածքի հետեւանքով Նիկոլի վարկանիշն ընկնում է արդեն ոչ թե ամիսների, շաբաթների դինամիկայով, այլ գահավիժում է ժամ առ ժամ:

ՆԻԿՈԼԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԻՐԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

 

ԼԳԲՏ-Ն ՈՐՊԵՍ ՎԵՐՋԻՆ ՀՈ՞ՒՅՍ

Վրդովմունքի իսկական պայթյուն էր առաջացրել Նիկոլի այն հայտարարությունը, որ Մել Դալուզյանը գտնվում է իր անձնական պաշտպանության ներքո, եւ որ շատ ճիշտ է համարում նրա մասին պատմող ֆիլմը պետականորեն ֆինանսավորելը: Իհարկե, մեր ավանդապահ մեծամասնությունը դա բացարձակ չի ընդունում եւ այսուհետ Նիկոլին համարում է ամենայն պղծության հովանավոր եւ ջատագով, բայց եթե դիտարկենք զուտ պրակտիկ քաղաքականության տեսակետից, ապա ստացվում է, որ դրանով «վոժդը» հայտնում է իր հավատարմությունը ԼԳԲՏ-ների եւ այլ մերժելի ու լուսացքում գտնվող փոքրամասնություններին, հույս ունենալով, որ վերջիններս իրենց արտերկրյա տերերով հանդերձ իրեն կզորակցեն ու կպաշտպանեն: Թե հոգեբանների ասած, ինչ «տառականներ» են վազվզում նրա ուղեղում, դա մասնագիտական ուսումնասիրության հարց է: Սակայն առկա է եւ դրա բավականին հասարակ, հոգու հետ որեւէ կապ չունեցող ասպեկտ: Այսպես, ռազմական եւ անվտանգության գծով փորձագետ Կարեն Վրթանեսյանը շատ պարզ փլուզում է «սեռափոխության» միֆը. «Հասկանում եք, չէ՞, որ սեռը փոխել առայժմ հնարավոր չէ: Այն, ինչ անվանում են հիմա «սեռը փոխել», իրականում սեռը փոխելու վիրահատական տնազ է պլյուս զոհի հորմոնալ համակարգի միտումնավոր վարի տալն է դեղորայքային միջոցներով: Այս պահի դրությամբ այն ինչ կա, ըստ էության շատ պիառված, շատ թանկարժեղ հաշմելու ձեւ է այն մարդկանց, որոնք այդ «սեռափոխության» կուտը կերել են եւ հավատում են, որ իրենց սեռական ինքնության խնդիրներն ու այլ անձնական պրոբլեմները կարող են լուծել` ինչ-որ բժիշկների փեշով փող տալով»: Նա նաեւ նշում է սեռափոխության էլ ավելի անհաղթահարելի արգելքը` որ տղամարդու ու կնոջ քրոմոսոմները հնարավոր չէ փոխել: Այսինքն` սեռափոխության եւ «սեռափոխվածների» սանձարձակ քարոզչությունը սպասարկում է բժիշկների որոշակի շրջանակների եւ դեղագործական արդյունաբերությանը: Ե՛վ թվացյալ սեռափոխությունը, ե՛ւ հաշմված «գենդերների» դեղորայքային սպասարկումը շատ թանկ բան է, եւ միջինը կազմում է տարեկան 10 հազար դոլարից ոչ պակաս: ԱՄՆ-ում առկա 1,5 մլն տրանսգենդերները, փաստորեն, ստեղծում են 15 մլրդ դոլարանոց շուկա: Դե, ազգային ինքնությունից իսպառ զուրկ եւ ոտուգլխով «գյոռմամիշ», ներքին բարդույթներից մշտապես տառապող Նիկոլն ո՞վ դառավ, որ չգայթակղվի այդպիսի բիզնեսի կողմից «թուլափայ» ստանալու հեռանկարով ու դրանից ելնելով հավասարության նշան դնի սեռափոխության եւ, ասենք, սրտի կամ կույր աղիքի վիրահատությունների միջեւ:

ՆԻԿՈԼԻ ՈՉ ՄԻԱՅՆ «ԿՈՒԶՈՎՆ» Է ԺԱՆԳՈՏ, ԱՅԼ ԱՄԵՆ ԻՆՉ

«ՊԱՑԻԵՆՏԻՑ» ԱԶԱՏՎԵԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

Այդպիսի «վարչապետ» ունեցող երկիրը մահացու վտանգի առջեւ է: Պարզից էլ պարզ է, որ Նիկոլին պաշտպանողը պաշտպանում է Երեւանում գեյ-շքերթի եւ Ստեփանակերտում ադրբեջանական տանկերի շքերթի մղձավանջային հեռանկարը: Սակայն մի հանգամանք, որ արագացնում է այդ դիկտատորի տնազի անկումը` նրա սրընթաց վատթարացող եւ այլեւս անշտկելի հոգեվիճակը: Նա մեր աչքի առաջ վերածվում է մի արարածի, որը պիտանի չէ նույնիսկ պատվիրատուների հանձնարարությունները կատարելու գործիքի դերի համար: Եվ այդ պատճառով  երկիրն ու պետությունը ստանում են շանս: Այսինքն` «Կոնսենսուս մինուս մեկ» ձեւաչափի ակամա եւ պարտադրված մասնակից են դառնում նաեւ գործնականում բոլոր արտաքին խաղացողները` անկախ իրենց տրամագծորեն հակառակ շահերից: Իսկ ինչ վերաբերում է երկրի ներսին, ապա գոյանում են բյուրեղացման բազում կենտրոններ: Նույն Վազգեն Մանուկյանը շատ ավելի հեռանկարային համարեց հրաժարվել Հանրային խորհրդից եւ ձեռնամուխ լինել «Վերնատուն» հասարակական-քաղաքական շարժման ձեւավորմանը, որի համաժողովը լինելու է այսօր, եւ լինելու է շատ մասշտաբային` Մարզահամերգային համալիրում: Իսկ թե անձամբ ինչ ակնկալիքներ ունի Վազգեն Մանուկյանը, ովքեր են նրա ակնհայտ եւ ոչ ակնհայտ դաշնակիցները եւ ում հետ է քաղաքական շախմատ խաղում, դա արդեն առանձին վերլուծության առարկա է:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՓԱՇԻԶՄ, ՈՐԻՆ ՔԻՉ ՄՆԱՑ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА