o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Փաստ». Երբ կբարձրանա գազի գինը

15.11.2019 09:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Փաստ». Երբ կբարձրանա գազի գինը

Ամիսներ շարունակ խոսվում է ՌԴ-ից ՀՀ ներմուծվող գազի գնի բարձրացման մասին, շրջանառվում են տարբեր վարկածներ ու ժամկետներ։ Նախօրեին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը թեմայի հետ կապված ասել է, որ գազի գինը մինչև ապրիլի 1-ը կմնա նույնը։ 

«Փաստ». Ձերբազատվում են փորձառու մասնագետներից

Այս մասին, ի դեպ, մենք գրել էինք դեռ մեկ ամիս առաջ՝ նշելով, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որ գազը ձմռան ամիսներին չթանկանա:  Այս թեմայի հետ կապված, սակայն, «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, կա մի փոքր նրբություն։   

Մեր տեղեկություններով, իրականում գազի գնի վերանայման հարցը օրակարգում դրված է, և չի բացառվում, որ դա տեղի կունենա ոչ թե ապրիլին, այլ տարեվերջին։  Դեկտեմբերի վերջին, նախնական պայմանավորվածության համաձայն, նախատեսված է Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որտեղ էլ այս թեման կհստակեցվի։  

Ըստ նույն աղբյուրների, թանկացման մասին իշխանությունները չեն բարձրաձայնի մինչև գարուն, որպեսզի ավելորդ անգամ սոցիալական ընդվզման առիթ չստեղծեն և իրենց ընկնող վարկանիշին ժամանակից շուտ նոր հարված չհասցնեն։  Եթե տարեվերջին գազի գինը բարձրանա, ապա ձմռան ամիսներին սպառողների համար տարբերությունը կկոմպենսացվի պետության հաշվին»,-գրում է թերթը:  

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА