ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԿՕՍ. ՊՈԼՍԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ

12.11.2019 11:10 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԱԿՕՍ. ՊՈԼՍԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ

Պոլսահայ «Ակօսը» գրում է, որ որքան մոտենում են պատրիարքական ընտրության համար նախատեսված օրը, ընտրության գործընթացն էլ սկսում է ավելի հետաքրքիր դառնալ։ Թեկնածու երկու եպիսկոպոսները՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը եւ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, լծվել են պատգամավորների ցանկեր կազմելու գործին։ Նոր երեւույթ է համայնքի համար անկախ պատգամավորների ի հայտ գալն այդ ցանկերում։ «Ակօսի» ուշադրությունը հատկապես գրավել է Կարպիս Էվյափանը, ով իր թեկնածությունը առաջադրել է Բոյաջգյուղի Ս․ Երից Մանկանց եկեղեցուց։

Կանադայում 104 տարեկանում կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Եվգենյա Փափազյանը

Այս ամենի հետ մեկտեղ , ստամբուլահայ երիտասարդական հարթակ հանդիսացող «Նոր Զարթոնքը» որպես շարժում կոչ է անում սոցիալական ցանցերում հրապարակած իր հայտարարությամբ կասեցնել ընտրական գործընթացը, այն համարելով բացարձակապես անարդար։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ ոտնահարվել է կրոնի ազատությունը եւ իրենք մերժում են մաս ունենալ այս գործվելիք անարդարությունից, միաժամանակ նաեւ նշելով, որ աջակցելու են ընտրությունները խափանելու իրավական պայքարին։ Շարժումը նաեւ կոչ է արել երկու թեկնածուներին օրինակ վերցնել Գարեգին Բեքչյան արքեպիսկոպոից եւ հրաժարվել մասնակցությունից։

Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ այժմյան պայմաններում եթե ընտրություն լինի, ապա ամեն տրված քվե արդարացնելու է անարդարությունն ու իրավունքների հափշտակությունը։ Որպես ելք՝ առաջարկվում է բոյկոտել ընտրությունները։

Միաժամանակ, հայտնի է դառնում, որ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, որ Պոլսի Հայոց պատրիարքական տեղապահն է, ու թեկնածու, Սամաթիայի Ս․ Գեւորգ եկեղեցում ունեցած հանդիպման ժամանակ ասել է, որ Էջմիածին այցելության ժամանկ, որտեղ մասնակցում էր Գերագույն Հոգեւոր խորհրդի ժողովին, դիրմել է Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանին, որպեսզի ազդի պոլսահայ համայնքի իր աջակիցների վրա ու վերջիններիս համոզի հրաժարվել բոյկոտի գաղափարից։

Իր հերթին, Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը «Ակօսի» հետ զրույցում պարզաբանել է, որ Մաշալյան արքեպիսկոպոսը դիմել է իրեն նման խնդրանքով, սակայն նա մերժել է, ասելով, որ հասուն եւ գիտակից մարդիկ են ու իրեն իրավունք չի վերապահում նրանց որոշումներին միջամտել։

Պատկերն ավելի ամբողջական է դառնում հնարավոր իրավական պայքարի մասին հայտարարությունից հետո։ Մասնավորապես, «Հասարակական նախաձեռնություն» շարժումը իրավական պայքար է սկսել՝ պատրիարքական ընտրությունները ներկա խնդրահարույց կանոնագրով կասեցնելու համար։ Նախաձեռնության անդամները կարծում են, որ Թուրքիայի կողմից պատրիարքական ընտրությունների անցկացման համար տրված կանոնագիրը վտանգում է պատրիարքական Աթոռի ապագան։ Դատական գործընթաց է լինելու ամենայն հավանականությամբ՝ ՆԳ նախարարության կողմից տված կանոնագիրը չեղարկելու եւ նոր կանոնագիր կազմելու պահանջով։

«Ակօս»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА