o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

42-ամյա մայրը 15-ամյա աղջկան ծեծի է ենթարկել, դանակի սպառնալիքի տակ ստիպել` մարմնավաճառությամբ զբաղվի

11.11.2019 17:04 ՔՐԵԱԿԱՆ
 42-ամյա մայրը 15-ամյա աղջկան ծեծի է ենթարկել, դանակի սպառնալիքի տակ ստիպել` մարմնավաճառությամբ զբաղվի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հանրապետության մարզերից մեկի տարածքային ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում ծնողի կողմից երեխայի նկատմամբ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու փաստով:

Երեք անչափահաս երեխաների կամքին հակառակ, սպառնալիքների ներքո դրդել է զբաղվել մարմնավաճառությամբ

Աղբյուրի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 10-ին, նշված տարածքի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 15-ամյա Հ. Ա.-ի մայրը երեխային ծեծում է և դանակով սպառնացել ու ստիպում է, որպեսզի երեխան զբաղվի մարմնամավաճառությամբ, իսկ երեխան կարողացել է տանից դիմել փախուստի: Տարածքի ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները պարզել են, որ գիշերը ժամը 01:00-ի սահմաններում նշված մարզի անասնագոմերից մեկում մայրը՝ 42-ամյա Մ. Ա.-ն, իր ամուսնու՝ 59-ամյա Հ. Ղ.-ի հետ վիճաբանել են, ապա հարվածել աղջկան, ով դեմքի շրջանում ֆիզիկական ցավ է ստացել:

Ոստիկանները հայտնաբերել են երեխային, որը գտնվում է ապահով ձեռքերում և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ծնողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ նշված տարածքի ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Աղբյուրի տեղեկություններով՝ երեխան սովորում է հանրապետությունում գործող կրթահամալիներից մեկի 10-րդ դասարանում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА