o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արայիկ Հարությունյանը խնդիրը պետք է իր արժեհամակարգի մեջ փնտրի. ՀՅԴ ԳՄ անդամ

08.11.2019 18:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արայիկ Հարությունյանը խնդիրը պետք է իր արժեհամակարգի մեջ փնտրի. ՀՅԴ ԳՄ անդամ

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ջրբաժան է մտցրել երիտասարդների միջև՝ դաշնակցական երիտասարդների բողոքի ակցիան որակել անդաստիարակ պահվածք, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Աշոտ Սիմոնյանը՝ անդրադառնալով նախարարի երեկվա այն հայտարարությանը, թե «այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում ամենահին կուսակցություններից մեկին»։

«Եթե ազգային արժեքների ոտնահարման դեմ պայքարող երիտասարդներին որևէ մեկն անվանում է անդաստիարակ, պարոն Հարությունյանը խնդիրը պետք է իր արժեհամակարգի մեջ փնտրի։ Դաշնակցության համար կան գերագույն արժեքներ։ Պետությունն ու պետականությունը մեզ համար գերագույն արժեքներ են։ 14 երիտասարդական և ուսանողական միություններ միացել են դաշնակցական երիտասարդներկ՝ Հարությունյանի հրաժարականը պահանջելու պայքարին», - ասաց բանախոսը։

Արայիկ Հարությունյանը համաձայն է, որ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը մասնակցի բանակցություններին, բայց պայմանով. Analitik.am

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА