o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեր ներքին կազմակերպվածությունը բոլոր ապազգային ուժերին ոչ է ասելու». Ռուդիկ Հյուսնունց

08.11.2019 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Մեր ներքին կազմակերպվածությունը բոլոր ապազգային ուժերին ոչ է ասելու». Ռուդիկ Հյուսնունց

Արցախի Հանրապետության «Ազատ հայրենիք» կուսակցության պատվիրակությունը շարունակում է հանդիպումներ ունենալ Երեւանում: Նրանք նախ հանդիպեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իսկ երեկ խորհրդարանում` ԱԺ «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների անդամների եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Այցի մանրամասների եւ նպատակների, առաջիկա նախագահական ընտրությունների շուրջ «Իրավունքը» զրուցեց Արցախի խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության պատգամավոր ՌՈՒԴԻԿ ՀՅՈՒՍՆՈՒՆՑԻ հետ: Նա նախեւառաջ նշեց, որ նման ձեւաչափով առաջին անգամ է, որ Արցախից որեւէ խմբակցություն այսպիսի այցելություն ունենա եւ հանդիպի բազմաբեւեռ շրջանակների, խմբակցությունների, քաղաքական ուժերի, ԱԺ նախագահի եւ գործող վարչապետի հետ:

Նիկոլը իր տեսակով այդպիսին է, կարողանում է հեշտությամբ մանիպուլյացնել հանրությանը

- Մենք առաջարկել ենք մեր օրակարգը, համագործակցության մեր տեսլականը, պատկերացումները եւ միշտ կարեւորում ենք միջկուսակցական եւ միջխորհրդարանական ցանկացած համագործակցություն: Առանց օրակարգի` որեւէ աշխատանք, բնականաբար, արդյունք չի ունենա, ուստի` այս նոր ձեւաչափով ներկայացրինք, թե ինչ ենք ընդհանրապես ուզում մեր հայաստանյան գործընկերներից: Կարծում եմ` արդյունավետ էրնույնիսկ աշխատանքներ կային, որ մեզ համար տեսանելի չէին, բայց պարզվեց, որ մեր հայաստանյան գործընկերների կողմից կատարվում են: Դժվար ժամանակահատված ենք ապրում, եւ կարծում եմ` Արցախի մարտյան ընտրություններից հետո` թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական իրավիճակը կկայունանա, եւ բոլոր քաղաքական ուժերն ամեն ինչ կանեն, որպեսզի իրենց պոտենցիալը, իրենց ռեսուրսը ճիշտ օգտագործվի Հայաստանի պետության առաջընթացի համար:

​​​​​​​«Լեւոնական խոսնակի հայտարարության ֆոնին հետաքրքիր է մեր ԱԳՆ-ի ու Նիկոլ Փաշինյանի քար լռությունը»

Տպավորություն է, որ արդեն իսկ նախընտրական թեժ մթնոլորտ է Արցախում, ոմանք էլ սկսել են նախընտրական քարոզարշավը: Ի՞նչ կասեք այս մասին:

Թեժ մթնոլորտ հասկացությունը հիմա ուղղակի չափազանցված է այն առումով, որ որեւէ թեկնածու դեռ պաշտոնապես չի առաջադրվել: Այսինքն` միայն ասեկոսեների, կցկտուր հարցազրույցների մակարդակով են բարձրաձայնել հնարավոր առաջադրման մասին: Սրանք պաշտոնական տեղեկություններ չեն, որ հիմք ընդունենք: Սույն թվականի նոյեմբերի 10-ին «Ազատ հայրենիք» կուսակցությունն ունենալու է համագումար, եւ մենք ներկայացնելու ենք թե՛ մեր ծրագրային դրույթները, եւ թե՛ առաջադրելու ենք մեր թեկածուին, որը մեր կուսակցական ղեկավարն է` Արայիկ Հարությունյանը: Եվ եթե քաղաքական դաշտում հետագայում այս կամ այն թեկնածուն պաշտոնական հայտարարություն անի, որ առաջադրվելու է, այն ժամանակ կարող ենք մեր գնահատականները տալ: Բոլորս գիտակցում ենք, որ լինելու է ազատ, արդար ընտրություններ, ինչն Արցախի պետական քննությունն է նոր իրողություններում: Մենք անկեղծ պատրաստ ենք ե՛ւ մեծամասնություն լինելու, ե՛ւ 7-8 պատգամավորներով նորմալ, կառուցողական ընդդիմություն լինելու: Մեզ համար վերջնական ինքնանպատակ չէ ինչ-որ ձեւաչափ, որովհետեւ աշխատելու ենք մեր հայրենասիրական նկրտումներով, մեր պատկերացումներով երկրի շենացման մեր տեսլականն իրականացնելու ուղղությամբ:

«Հիմա պատասխանում եմ բոլոր նրանց, ովքեր ասում են՝ էս ո՞նց եղավ, էս ո՞վ բերեց Նիկոլին»

Հայաստանյան մամուլում շատ է խոսվել այն մասին, որ հենց Արայիկ Հարությունյանն է Նիկոլ Փաշինյանի նախընտրելի թեկնածուն Արցախի նախագահական ընտրություններում...

Արայիկ Հարությունյանը 12 տարի եղել է գործող վարչապետ, եւ, բնակաբնաար, կապեր ունի բոլորի հետ, շփվում է բազմաթիվ մարդկանց, բազմապիսի ուժերի հետ: Այնպես որ, այդ հարցը շահարկելը ե՛ւ վնասում է մեզ, ե՛ւ վնասում է Հայաստանի իշխանությանը, ե՛ւ վնասում է Հայաստանի վարկանիշին: Համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը որեւէ միջամտություն չի ունենալու ընտրություններին, որեւէ թեկնածուի չի սատարելու: Նա, ինչպես նաեւ մեր երկրի ղեկավարը` Բակո Սահակյանը, դրել են մեկ պահանջ, որ Արցախում պետք է թափանցիկ, արդար, բացառապես եվրոպական չափանիշներով ընտրություններ լինեն: Այս չափորոշիչները պետք է պահենք եւ ամենից շատ մենք ենք ուզում, որ պահենք:

​​​​​​​«Ի՞նչ ադրբեջանական համայնք, այ ընկեր». Էդուարդ Շարմազանով

Ասում են` նախագահական ընտրություններին ընդառաջ` արդեն իսկ սորոսականներ են ներթափանցել Արցախ: Ավելին` անգամ իրենց թեկնածուն են ունենալու: Այս առումով Դուք ի՞նչ մտահոգություն ունեք:

Անկեղծ ասած, ես շատ ազատամիտ մարդ եմսորոսականներն էլ իրենց արժեհամակարգն ունեն: Բայց եթե մեր ժողովուրդը պետք է դիմադրի, դիմադրելու է: Մեր ժողովուրդը հիմնականում պահպանողական  է, եւ կարծում եմ, որ մեր ներքին կայունությունը, մեր ներքին կազմակերպվածությունը բոլոր ապազգային ուժերին ոչ է ասելու:

«ԵԽԽՎ-ն Հայաստանին կոչ է անում պաշտպանել ԼԳԲՏ անձանց կամ «բուդ-բլինչիկ-բրդուջ» օպերացիա»

Ի աջակցություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` ստորագրահավաք է սկսվել Արցախում, նույնիսկ պատգամավորներ են միացել: Ինչպե՞ս եք վերաբերվում այս նախաձեռնությանը:

Որպես մարդ, որպես մարտական ընկեր, որպես նախկինում վաստակ ունեցած անձ, նորմալ եմ վերաբերվում: Ես այն պատգամավորներից եմ, որն առաջիններից մեկն է եղել, որ միացել էր այն նախաձեռնությանը, որով միջնորդություն-խնդրագիր էինք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար: Բայց իրավական գնահատական, բնականաբար, մենք չենք կարող տալ եւ թողել ենք այդ դաշտը իրավագետներին:

«ՍԴ-ի հանդեպ տոտալ հարձակումային քաղաքականությունը շարունակվում է»

Մինչեւ այսօր Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է: Սա Ձեզ համար ընդունելի՞ է:

Իմ սուբյեկտիվ կարծիքն եմ  ասում` ես չեմ ուզում ընդհանրապես Հայաստանում կալանավորված մարդ լինի:

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը Հայաաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ բավական կտրուկ գնահատականներ է հնչեցնում: Համակարծի՞ք եք:

Անկեղծ ասած, Վիտալի Բալասանյանը մեր մարտական ընկերն է, բայց քաղաքական դաշտում իր գնահատականները թողնում եմ իրեն:

Իսկ ո՞ւր է «երջանիկ անհատը, հոգատար հանրությունը, հզոր պետությունը»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА