o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Դու թագուհի ես, որը մեծացրել է մինի թագուհիների». Քարդաշյանների մայրը տոնել է ծննդյան 64-ամյակը

06.11.2019 12:05 ԱԽ ԿԱՆԱՅՔ
«Դու թագուհի ես, որը մեծացրել է մինի թագուհիների». Քարդաշյանների մայրը տոնել է ծննդյան 64-ամյակը

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ, Քարդաշյան-Ջեներ ընտանիքի մայր Քրիս Ջեները երեկ տոնել է ծննդյան 64-ամյակը: Իրապատում շոուի աստղի ծննդյան տոնը մաղթանքներով, անակնկալներով ու նվերներով են «հագեցրել» վերջինիս երեխաները, գրում է Daily Mail-ը:

Քարդաշյանների` Հայաստան այցից նոր լուսանկարներ են հրապարակվել

«Քրիսը Քարդաշյան-Ջեներ ընտանիքում յուրահատուկ դերակատարություն ունի. նա ոչ միայն հանդիսանում է իր երեխաների մենեջերը, այլ նաև ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի պրոդյուսերն է»,- գրում է աղբյուրը:

Առցանց հարթակում իր ծննդյան բարեմաղթանքն ու շնորհակալությունն է հայտնել Քրիս Ջեների ավագ դուստրը՝ Քորթնին, ապա՝ Քլոեն, Քիմը և մյուսները:

39-ամյա Քիմ Քարդաշյանն Instagram-ում գրել է. «Ծնունդդ շնորհավոր, մամ: Այսօր քո օրն է: Դու ամբողջ աշխարհում լավագույն մայրն ես: Երբ տեսնում եմ, թե ինչպես ես կարողանում հոգալ քո 6 երեխաների, միլիոնավոր թոռների մասին ու նրանց ստիպում սիրված ու առանձնահատուկ զգալ, քո հանդեպ իմ հարգանքն ու սերն օրըստօրե ավելանում է»:

Շնորհավորանքներին է միացել նաև Քայլի Ջեները, որը մորն իր շքեղ մեքենայով զբոսանքի է տարել և պարբերաբար տեսանյութեր հրապարակել:

Քորթնի Քարդաշյանն իր մանկությունից մոր հետ լուսանկար է հրապարակել՝ գրելով. «Շնորհակալ եմ ինձ հիանալի մանկություն պարգևելու համար»:

«Դու կյանքը կատարյալ, սիրով ու երջանկությամբ լի ես դարձնում: Դու ստիպում ես ինձ հավատալ, որ կարող եմ ամեն ինչ անել: Դու թագուհի ես, որը մեծացրել է մինի թագուհիների»,- իր հերթին, գրել է Քլոե Քարդաշյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА