o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ես Քիմի հետ ապրում եմ արդեն 500 տարի»․ Քանյե Ուեսթ (վիդեո)

30.10.2019 12:38 ԱԽ ԿԱՆԱՅՔ
«Ես Քիմի հետ ապրում եմ արդեն 500 տարի»․ Քանյե Ուեսթ (վիդեո)

«Մեր հարաբերությունները այնքան էլ լավ չէին, մինչեւ չորոշեցինք ամուսնանալ: Շատերը կարծում էին, որ ամուսնանալն ամենեւին էլ հիանալի չէ: Իրականում ամուսնությունն իրական դրախտ է, այն հիանալի է», - ասել է Ուեսթը:

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը 3 միլիոն դոլարով ռանչո են գնել

Ռեփերը կարծում է, որ ամուսնության մեջ ժամանակը հոսում է բոլորովին այլ ձեւով եւ ամուսնական կյանքի տարիները հավասարեցրել է 100 սովորական տարիների հետ. «Իմ զգացողություններով ես Քիմի հետ արդեն 500 տարի ապրում եմ»։

«Ես չեմ սիրում գիշերը զվարճանալ: Ես սիրում եմ այդ ժամանակն անցկացնել ընտանիքիս հետ: Սովորաբար մենք միասին ճաշում ենք, հետո խաղում ենք երեխաների հետ, ապա նրանց պառկեցնում ենք քնելու: Հետո մտնում ենք անկողին, եւ մինչ կինս սերիալ է նայում, ես Աստվածաշունչ եմ կարդում», ասել է Քանյեն՝ ընտանեկան երեկոների մասին:

Ջեյմս Կորդենը հետաքրքրվել է նաեւ, թե զույգն արդյոք պլանավորում է հինգերորդ երեխային, եւ Քանյեն խոստովանել է, որ երազում է մեծ ընտանիքի մասին, իսկ ինքն ու Քիմը վաղուց են համաձայնության եկել. նրանց համար իդեալական տարբերակ կլիներ յոթ երեխա ունենալը:

Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին Քիմ Քարդաշյանը հայրենիքում մկրտել է փոքր երեխաների։ Այդ օրն արարողությանը բացի 3-ամյա Սեյնթից, 1-ամյա Չիկագոյից եւ 4 ամսեկան Պսալմից մասնակցել է նաեւ Քիմ Քարդաշյանը, ինչպես նաեւ նրա 40-ամյա քույրը՝ Քորթնի Քարդաշյանը եւ նրա երեխաները։ Մկրտության ժամանակ Քիմը ստացել է Հեղինե անունը, իսկ Քորթնին՝ Գայանե։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА