o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նախագիծը փաստարկված չէ` առնվազն ժամկետների առումով». Շաքե Իսայան

04.10.2019 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Նախագիծը փաստարկված չէ` առնվազն ժամկետների առումով». Շաքե Իսայան

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած օրենքի նախագծի քննարկումը երեկ խորհրդարանում ընթացավ առանձնակի ոգեւորությամբ: Նույնիսկ ամենաանտեսված իմքայլականներն էին հերթագրվել, որպեսզի ինքնահաստատվեն` ԱԺ ամբիոնից անդրադառնալով Հ. Թովմասյանին եւ նրա դարակազմիկ հարցազրույցին: Մինչդեռ, ի տարբերություն «Իմ քայլի» եւ ԼՀԿ-ի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներին հետաքրքրում էր նախագծի իրավական հիմքերը, որոնք թույլ են տալիս կարգապահական վարույթ հարուցել ընդդեմ Հ. Թովմասյանի: ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանը հարց տվեց նախագծի զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանին` մասնավորապես նշելով. «Մեխը էական կարգապահական խախտումն է, այս մասով ՍԴ մասին օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետը հստակ սահմանում ունի` էական կարգապահական խախտում է ՍԴ դատավորի ՍԴ դատարանի նիստերից առանց հարգելի պատճառի մեկ տարվա ընթացքում 3 եւ ավելի անգամ բացակայելը, 2 նկատողություն կամ 1 խիստ նկատողություն ունեցող ՍԴ դատարանի դատավորի կրկին կարգապահական խախտում կատարելը, եւ ՍԴ նախագահի այնպիսի արարք կատարելը, որը վարկաբեկում է ՍԴ հեղինակությունը, կամ որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ: Ստացվում է` եթե նույնիսկ ներկայացված իրավական ակտը դիտարկենք այս տեսանկյունից, ապա էական կարգապական խախտման հայտնի դառնալու վերջին դեպքը գրանցվել է սույն թվականի հունիսի 21-ին, այսինքն` ավելի քան 3 ամիս առաջ: Իսկ ԱԺ կանոնակարգի համաձայն` ԱԺ-ն կարող է որոշման նախագիծ ներկայացնել խախտումը կատարելը հայտնի դառնալուց հետո երկշաբաթյա ժամկետում, այսինքն` ժամկետը խախտված է: Ինչո՞ւ ավելի շուտ չի արվել Հրայր Թովմասյանի մասնակցությունը Քոչարյանի գործի քննությանը կանխելու համար: Հունիսի 21-ին աշխատակարգային որոշումից հայտնի է դարձել, որ Հրայր Թովմասյանը մասնակցելու է գործի քննությանը, քանի որ չի քննարկվել նրա մասնակցության անհնարինության հարցը, այսինքն` մինչեւ Ձեր կողմից վկայակոչված սեպտեմբերի 6-ը, Ձեզ հայտնի է եղել այդ մասին, ի դեպ, այս մասին վկայում է նաեւ դեռեւս օգոստոսին հրապարկված Վահե Գրիգորյանի նամակը: Հետեւաբար, պնդում եմ« որ սույն որոշմամբ` Ձեր իրավունքի ժամկետը սկսել է հոսել հունիսի 21-ից»:

LIVE. ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի դուստրերը

ԲՀԿ-ական պատգամավորը հորդորեց իշխանական գործընկերներին Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու գործընթացն օրինական ճանապարհով անել, որն այս դեպքում Սահմանադրական օրենքի ժամկետը չխախտելն է: Իսկ Սուրեն Գրիգորյանի պատասխանը չտարբերվեց մյուս իմքայլականների արձագանքներից` հարցը շրջանցելով եւ կենտրոնանալով Հ. Թովմասյանի անցած ուղին քննադատելու վրա: Այս մասին «Իրավունքը» զրուցեց հենց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՇԱՔԵ ԻՍԱՅԱՆԻ հետ:

Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից. ԱԱԾ

«ՈՒԶՈՒՄ ԵՄ ԶԵՐԾ ՄՆԱԼ ԱՅԴ ՏԻՐՈՒՅԹ ՄՏՆԵԼՈՒՑ»

Տիկին Իսայան, Ձեզ բավարարե՞ց զեկուցողի բացատրությունը` Ձեր բարձրացած հարցի առնչությամբ:

Միանշանակ չբավարեց պարոն Գրիգորյանի պատասխանը: Ես պնդում եմ, որ առնվազն հունիսի 21-ի աշխատակարգային որոշման առումով ժամկետներ են խախտվել: Եվս մեկ անգամ պնդում ենք նաեւ, որ ներկայացված նախագիծը, որպես իրավական փաստարկված, հիմնավոր փաստաթուղթ չի համապատասխանում իրականությանը: Այսինքն` գտնում ենք, որ այն փաստարկված չէ` առնվազն ժամկետների հարցում:

«Ժողովուրդ». Ինչպե՞ս է ԱԺ-ն թույլ տվել նման ապօրինություն. Արա Բաբլոյանն արձագանքել է Հրայր Թովմասյանի ընտրությանը

Երեկ խորհրդարանում «Իմ քայլից» նույնիսկ գտնվեցին պատգամավորներ, որոնք ասում էին, թե ընդդեմ Հ. Թովմասյանի սկսած գործընթացը քաղաքական չէ: Մինչդեռ մինչեւ երեկ պատգամավոր կար, որ նշում էր, թե եթե Հ. Թովմասյանը Ռոբերտ Քոչարյանի գործով չդիմեր ՄԻԵԴ, իրենք չէին սկսի նրա դեմ գործընթաց: Չե՞ք կարծում, որ առնվազն ազնիվ չեն իրենց նախկին եւ ներկա տեսակետներում:

«Փաստ». Իշխանություններն անցնում են պլան «բ»-ին. Հրայր Թովմասյանը կկալանավորվի՞

Իրականում կարծում եմ, որովհետեւ ծանոթ եմ նաեւ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորների տեսակետներին: Եթե չեմ սխալվում այդ տեսակետներից մեկն էլ այն էր, որ ԱԺ մեծամասնությունն ինչ նախագիծ առաջարկում է, պետք է բոլորը կողմ լինեն եւ նմանատիպ այլ տեսակետներ էլ կային: Բայց սա զուտ իշխող խբակցության առաջարկած նախագիծն է, եւ բոլոր այդ հետեւանքները եւ տողատակերը թողնում եմ իրենց մեկնաբանությանը: Ուզում եմ զերծ մնալ այդ տիրույթ մտնելուց:

«Այսպես շարունակվելու դեպքում հակառակորդը կարող է օգտվել այդ «նվերից». Շարմազանով

«ԱՅԴ ՃՆՇՈՒՄԸ ՉՈՐԱԿԵԼ ԱՄԲՈՂՋ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԻՑ»

Այս նախագծի քվեարկությանը չմասնակցելու ԲՀԿ-ի որոշումը դարձավ մամուլում եւ սոցցանցերում մեղադրանքների պատճառ, թե ԲՀԿ-ն ՀՀԿ-ի կողքին է: Ինչպե՞ս եք վերաբերվում նման արձագանքներին, այդ թվում` «Իմ քայլի» կողմից արված:

Քաջատեղյակ չեմ, թե ովքեր են այդպիսի մեղադրանքներ հնչեցնում: Միայն կարող եմ ասել, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, երբ դեռ ձեւավորված չէր «Իմ քայլը» խմբակցությունը, բավարար պատասխանատվության զգացում է ունեցել նախորդ խորհրդարանում եւ դեմ է քվեարկել Հրայր Թովմասյանի թեկնածությանը: Այլ հարց է, որ այսօր` այո, եթե որեւէ իրավական խնդիր կա, պետք է բարձրաձայնել: Գործընթացը պետք է լինի օրինական տիրույթում:

«Մեր հանրությունը, ցավոք, կենդանի հերոսներ չի սիրում». Էդգար Հովհաննիսյան (Տեսանյութ)

Ըստ Ձեզ` օրինական տիրույթո՞ւմ է հենց այս փուլում Հ. Թովմասյանի սանիկների աղմկոտ ձերբակալությունները, ՍԴ նախագահի դեմ կիրառվող այլ ճնշումները:

Դարձյալ ուզում եմ զերծ մնալ այդ ամենից: Ընդհանուր առմամբ` տեղի ունեցող գործընթացը գնահատում եմ, որ կողքից կարող է տպավորություն թողնել, որ իրականում Ազգային ժողովի կողմից ճնշում կա Սահմանադրական դատարանի վրա: Եվ կարծում եմ` միայն այն հանգամանքը, որ ԲՀԿ խմբակցությունը, ինչպես արդեն հայտարարել ենք, չի մասնակցում քվեարկելությանը, թույլ է տալիս այդ ճնշումը չորակել ամբողջ խորհրդարանի անունից: Այնպես որ, կարծում եմ` «Իմ քայլի» մեր գործընկերները միայն ուրախ պետք է լինեն, որ Ազգային ժողովում այլ կարծիք կա, որովհետեւ հետագայում ճնշումներ կիրառելու մեղադրանքը մեզ չէր ուղղվելու, այլ իրենց, եւ քվեարկությանը մեր չմասնակցելով` այլեւս նման մեղադրանք չի կարող լինել:

Փաշինյանը վարչապետ է դարձել մինչև պատգամավորական լիազորությունների դադարումը. ընդունեք սա հանցագործության մասին հաղորդում. Արփինե Հովհաննիսյան

«ՊԱՏՎԱԲԱՐ ՉԷ»

Որպես կին պատգամավոր` ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հասցեին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի արված, մեղմ ասած, ոչ կոռեկտ արտահայտությանը:

Իհարկե, լավ վերաբերվել չեմ կարող: Հուսամ` այսօր կամ գուցե արդեն իսկ ներողություն խնդրել է պարոն Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանն արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել:

«Նիկոլի ուզածը խամաճիկ ՍԴ ունենալն է». Վահան Բաբայան

Ցավում եմ, որովհետեւ ինձ համար կապ չունի, թե որ խմբակցությունից կամ որ կուսակցության ներկայացուցիչը կլինի... Լինելով կին քաղաքական գործիչ` կարծում եմ` պետք է բացառապես անդրադառնալ քաղաքական գործիչների հայտարարությունների բովանդակությանը, եւ որեւէ այլ տիրույթ տանելն ինձ համար պատվաբեր չէ: Նաեւ պատվաբեր չէ լսելը, որ իմ գործընկերներից ինչ-որ մեկը այդպիսի արտահայտություն է թույլ տվել:

ՍԴ-ն հրապարակել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ աշխատակարգային որոշումը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА