o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արա Մխիթարյանը կռիվ է տալիս կյանքի համար, ապրելու հնարավորությունը մեկ տոկոս է

23.09.2019 14:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Արա Մխիթարյանը կռիվ է տալիս կյանքի համար, ապրելու հնարավորությունը մեկ տոկոս է

Վայոց ձորի մարզում ծեծի ենթարկված ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ Արա Մխիթարյանի մարտական ընկերները կառավարության դիմաց ակցիա են իրականացնում՝ պահանջելով պատժել փոխգնդապետին ծեծողներին։

Հոգեկան խնդիրները նման են ուրվականի. մասնագետը խորհուրդ է տալիս՝ զգոն լինել

«Վայոց ձորի մարզպետն իր կլաններով ինչքան ուժ ունի փորձում է առաջինն իր մասնակցությունը դուրս բերի այդտեղից, երկրորդը՝ մեղավորությունը բարդի սպայի վրա», - լրագրողների հետ զրույցում ասաց փոխգնդապետի ընկերներից մեկը։

Նրանք պահանջում են այս հարցում արդար քննություն։

«Արա Մխիթարյանն էսօր կռիվ է տալիս իր կյանքի համար, նրա ապրելու հնարավորությունը մեկ տոկոս է, Աստված չանի, որ նա մահանա», - ասաց ընկերը։

Նրանք կոչ արեցին ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի այս գործի քննությունը վերցնի անմիջապես իր հսկողության տակ։

«Որովհետև Վայոց ձորի ոստիկանությունն ամեն ինչ անում է, որ տվյալ անձնավորություններին արանքից հանի», - ասաց Արա Մխիթարյանի ընկերը։

Փոխգնդապետի մյուս ընկերն էլ ասաց, թե մարզպետը սպառնում է բոլոր վկաներին։

«Մարզպետը ասում է՝ եթե ինչ-որ մեկն իր անունը տա, խիստ կպատժվի», - ասաց նա։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 00:20-ին, անգիտակից վիճակում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանը։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սպան մարմնական վնասվածքն ստացել է 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում պարզաբանումներ ստանալու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Եղեգնաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1991թ, բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում:Նախաքննությամբ պարզվել է, որ նշված վիճաբանության ժամանակ բացի վերը նշված սպայից մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի ևս երկու սպա:

Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտվել կալանավորումը:

Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ, մարզում տեղի ունեցած միջադեպին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը ստուգելու ուղղությամբ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА