o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

17.09.2019 22:30 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԲՈԼԹՈՆԻ ՈՒՂԵՐՁԸ (ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

– Ребята, давайте жить дружно!

 

ԱՉՔԻ ՍՈՒՐՄԱ ԹՌՑՆՈՂԸ

Ըստ Հրանտ Բագրատյանի` նախագահ Արմեն Սարգսյանը եթե հիմա էլ է սուրմա թռցնում, ապա ամենայն հավանականությամբ ծնվելուց էլ տատմոր մատի մատանին թռցրած կլինի:

 

ՍԱՏԱՆԱ ԿԱ ՔԱՂԱՔՈՒՄ (ՈՒՐԲԱԹ 13-ԻՆ ԳԵՂԱՐԴԻ ԵԿԵՂԵՑԻ ՆԻԿՈԼԻ ԱՅՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Կառավարությունից հայտնում են, որ Նիկոլը սատանեքի հետ կապ չունի, իսկ սեպտեմբերի 13-ի ուրբաթը ուղղակի նրա այցի հետ պատահական համընկել է:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԱՂՔԱՏԻՆ ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ ԵՆ ՍԻՐՈՒՄ

Միգրացիայի կոմիտեից հայտնում են, որ Հայաստանի խորհրդարանի կողմից կենդանիների նկատմամբ բռնությունը ավելի խիստ պատժելու օրենքը ընդունելուց հետո դեպի Հայաստան շների եւ կատուների հոսքը բազմապատկվել է:

 

ՕՋԱԽԻ ՔԱՎՈՐԸ (ԻՋԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԺՊ` ՆԻԿՈԼԻ ՔԱՎՈՐԻ ԵՐԳԸ)

Քո ստերը հենց լսել եմ,

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

սիրտս ինձ թափով հուշել է

Քո քավորն եմ լինելու,

Մեր տնից

թանկ սառոչկեքը,

քո զիլից կալոշները

Ինձ գերեց

 

ԿՐԿՆՎՈՂ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ (ՑՈԼԱԿՅԱՆԻՆ ԿՐԿԻՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՏԱՆԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ցոլակ ջան, ցոլ տուր գնա,

Լեննագանցիների հետ յոլա գնա:

 

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Արդյունաբերողների միությունից հայտնում են, որ, իհարկե, թանկացրած հարկերը հաճույքով են մուծելու, քանի որ թանկից էժանը չկա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА