o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շենգավիթում կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն է

25.08.2019 21:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Շենգավիթում կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն է

ԼՈՒՐԵՐ.com-ն արդեն տեղեկացրել էր, որ այսօր Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ:

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցությունների սենյակը նորոգել է սպանված քրեական հեղինակությունը.Մեծ աղմուկ է սպասվում «Ժողովուրդ»

Ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ հիվանդանոցում մահացել է հեղինակություն համարվող Համբարձում (Համբիկ) Առաքելյանը, ով կարճ ժամանավոր էր ժամանել և մշտական բնակություն չուներ Հայաստանում:

Մեզ հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը տեղեկացրեց, որ այս պահին քննիչներն աշխատում են դեպքի վայրում և կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են մի քանի զենքերից կրակված պարկուճներ, այդ թվում՝ ավտոմատի, «Մակարով» և թմբուկավոր տեսակի ատրճանակների, դանակներ և արնանման հետքեր:

Կարդացեք նաև՝ Արտակարգ․ Կրակոցներ Երևանում. կա զոհ, վիրավորներ, դեպքի վայրը մարտադաշտ է հիշեցնում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА