o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հրապարակ». Ովքեր են Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի թեկնածուները. Թորոսյանն իր թեկնածուն ունի

23.08.2019 10:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Հրապարակ». Ովքեր են Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի թեկնածուները. Թորոսյանն իր թեկնածուն ունի

«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանն օգոստոսի 1-ին ազատվեց աշխատանքից։ Նրա եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կոնֆլիկտն արդեն հանրային հնչեղություն էր ստացել, եւ վարչապետը որոշեց տեսչական մարմնի ղեկավարին ազատելով՝ լուծել խնդիրը։ Այժմ տեսչական մարմնի նոր ղեկավար է ընտրվելու։

«Հրապարակ». Հայտնի է, թե ով է գրել Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստը

Մենք տեղեկացանք, որ արդեն առողջապահական խորհրդի նիստ հրավիրելու մասին ծանուցումներ են ուղարկվել խորհրդի անդամներին՝ օգոստոսի 29-ին հրավիրվելիք նիստի մասին, որի ժամանակ էլ ընտրվելու է տեսչական մարմնի ղեկավար։ Արդեն կա 5 թեկնածու՝ Դավիթ Մելիք-Նուբարյան, Գեւորգ Մամիկոնյան, Արա Եղոյան, Հակոբ Ավագյան եւ Արա Մկրտչյան։

Արա Եղոյանի թեկնածությունը ներկայացրել է առողջապահության նախարարը․ նա կրթությամբ ճարտարագետ-տնտեսագետ է, աշխատել է սոցապհիմնադրամում, ապա՝ ՊԵԿ-ում, 18-ի օգոստոսից ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության Սյունիքի բաժնի պետն է։

Մրցակցությունը, ըստ ամենայնի, գնալու է Եղոյանի եւ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության նախկին պետ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի աշխատակից Դավիթ Մելիք-Նուբարյանի միջեւ, ով ինքնառաջադրվել է։ Նա 2018-ի մայիսին հեռացավ նախարարությունից, թեեւ Արսեն Թորոսյանը, հունիսի 4-ին անդրադառնալով նրա հեռանալուն, ասաց, որ Մելիք-Նուբարյանը գնացել է իր կամքով՝ հակառակ Թորոսյանի՝ մնալու եւ աշխատելու խնդրանքին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА