o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լիդիանի փորձագետները պատրաստ են առաջարկվող մեղմման 16 միջոցից 15-ը կիրառել. ՔԿ նախագահ

15.08.2019 12:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Լիդիանի փորձագետները պատրաստ են առաջարկվող մեղմման 16 միջոցից 15-ը կիրառել. ՔԿ նախագահ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը կառավարության նիստի ժամանակ կառավարության անդամներին հակիրճ ներկայացրեց Ամուլսարի փորձագիտական եզրակացության արդյունքները:

«Իշխանությունն այն միֆը, որ ստեղծել էր իր շուրջ, փլուզվել է». Վահան Բաբայան (Տեսանյութ)

Գրիգորյանի խոսքով՝ Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Ջերմուկի թերմալ աղբյուրների միջև որևէ կապ չկա:

«Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Սևանա լճի ավազանների միջև ևս որևէ կապ չկա, սակայն երկրաշարժի պարագայում հնարավոր է թթվային դրենաժի ինչ-որ կոնցենտրացիայի ներթափանցում Սպանդարյան-Կեչուտ ջրամբարի միջոցով Սևանա լճի ավազան, բայց այդ, կոնցենտրացիայի ազդեցությունը Սևանա լճի ավազանի ծավալներում աննշան կլինեն», - ասաց Գրիգորյանը:

Երրորդ կարևոր հանգամանքը եզրակացության մեջ, ըստ Գրիգորյանի, Ամուլսարի ստորգետնյա ջրերի հավանական ազդեցությունն է Դարբ, Արփա, Որոտան գետերի վրա: Համաձայն եզրակացության՝ դրա ազդեցության ռիսկերը կառավարելի կլինեն, եթե «Լիդիան» ՓԲԸ-ն ձեռնարկի փորձագիտական խմբի կողմից ներկայացվող մեղմման 16 միջոցը:

««Լիդիան» ՓԲԸ-ն երեկ ծանոթացել է այդ եզրակացությանը հետ: Նախաքննության ընթացքում էլ ընկերության փորձագետները ներգրավված են եղել որպես կողմ և փորձագետների հետ աշխատել: Լիդիանի փորձագետները պատրաստ են 16 առաջարկվող մեղմման միջոցներից 15-ը կիրառել: Դրանցից տասը արդեն իսկ կիրառվում է, իսկ հինգը ապագայում պատրաստ են կիրառել, մեկ միջոցի մասով էլ դեռ քննարկումներ են տարվում», - ասաց Գրիգորյանը:

Վերջինս նկատեց, որ Համաշխարհային բանկի կողմից գումար ստանալու համար «Լիդիանն» իր գործունությունը պիտի համապատասխանեցնի IFC ստանդարտին, որով նախատեսվում է հանքի օգտագործումից հետո 100 տարի մեղմման միջոցներ կիրառել, մինչդեռ փորձագիտական խումբը առաջարկել է կիրառել Նևադային ստանդարտը՝ մինչև 500 տարի:

«Ըստ էության, «Լիդիանը» չի հրաժարվում կիրառել 100-ից ավելի տարի մեղմման միջոցներ, եթե դրա անհրաժետությունը լինի», - ասաց նա:

Գրիգորյանը նաև նկատեց, որ եզրակացության վերլուծությունը  թույլ է տալիս ենթադրել, որ մեկ տարուց ավելի քննվող քրեական գործով որևէ հիմք չկա որևէ մեկին քրեական հետապնդման ենթարկելու:

«Այսինքն կարճվելո՞ւ է այդ գործը», - հետաքրքրվեց վարչապետը:

Գրիգորյանն էլ արձագանքեց.

«Այո, գործի քննության ուղղվածությունը դա է»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА