o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարսելոն համեմատել է Նեյմարին ու Ազարին և նշել՝ ով է լավագույնը

20.07.2019 23:39 ՍՊՈՐՏ
Մարսելոն համեմատել է Նեյմարին ու Ազարին և նշել՝ ով է լավագույնը

«Ռեալի» պաշտպան Մարսելոն ընտրություն է կատարել Նեյմարի և Ազարի միջև:

«Նեյմարն անկանխատեսելի ֆուտբոլիստ է: Երբ պաշտպանն իրենից ինչ-որ գործողության է սպասում, նա անում է բոլորովին այլ բան: Նրա դեմ անհնար է պաշտպանվել: Ինձ համար մեծագույն հաճույք կլիներ, եթե նրա հետ միասին խաղայի «Ռեալում»: «Ռեալն» ամեն ինչ պետք է անի՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին գնելու համար: «Բարսելոնայում» ունեցած իր անցյալը ոչ մի դժվարություն չի ստեղծի:

Իմ տեսած հարձակվողներից լավագույնը Ռոնալդոն է․Մեսսի

Ազարը ևս բարձրակարգ, թոփ ֆուտբոլիստ է: Ինչպես և Նեյմարի դեպքում, նա ևս ունի բոլոր որակները աշխարհի լավագույն 5 ֆուտբոլիստների թվում լինելու համար: Նա տպավորում է, սակայն չի կարելի համեմատել Նեյմարի հետ, Նեյմարն ավելի լավն է, քան Ազարը», – Մարսելոյի խոսքերն է փոխանցում Marca-ն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА