o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խարկովում 18-ամյա հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից. կասկածյալներն ադրբեջանցիներ են

17.06.2019 21:59 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Խարկովում 18-ամյա հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից. կասկածյալներն ադրբեջանցիներ են

Ուկրաինայում Խարկովի ֆիզկուլտուրայի պետական համալսարանի ուսանող հայազգի Արթուր Մարտիրոսյանը ուսանողական հանրակացարանում տեղի ունեցած դեպքից հետո հիվանդանոցում է հայտնվել, գրում է ХарківTimes-ը:

Զելինսկին քաղաքային խորհրդի նախագահին վիրավորել ու դուրս է վռնդել խորհրդարանից

Տասնութամյա Արթուրը, որը զբաղվում է ըմբշամարտով, սամբոյով և ձյուդոյով, հանրակացարանում ընկերացել է նույն սենյակում բնակվող ադրբեջանցի ուսանողի հետ, որը նրան իր մոտ այլ ադրբեջանցիների մասնակցությամբ պիկնիկի է հրավիրել: Տղայի հայրը՝ Սերգոն, պատմել է, որ Պիկնիկի ժամանակ Արթուրը վատ է զգացել, գնացել է իր սենյակ:

Շուտով նրա ինքնազգացողության մասին տեղեկանալու պատրվակով նրա սենյակ են մտել պիկնիկին նրա հետ եղած ուսանողները: Սկսել են սենյակում ինչ-որ պայուսակներ ու անձնագրեր տեղադրել: Արթուրը հասկացել է, որ իր դեմ թակարդ են լարում և ենթադրել, որ փորձում են իր մոտ թմրանյութ գցել: Նա ձևացրել է,  թե իբր չի հասկանում դա: 

Հենց որ Արթուրի նոր ծանոթները հեռացել են, նա կողպել է դուռը և սկսել պատուհանից դուրս նետել նրանց թողած իրերը: Երևում է՝ դա տեսնելով երիտասարդները վերադարձել են, կոտրել դուռը և ծեծի ենթարկել նրան: 

Արթուրին հաջողվել է մոտենալ բաց պատուհանին և օգնություն կանչել, և հենց այդ ժամանակ էլ նրան դուրս են նետել: Ներքև ընկնելուց հետո Արթուրը հրաշքով ողջ է մնացել: Նա սողալով հասել է մոտակա ավտոկայանատեղին, որի պահակը ոստիկանութուն է ահազանգել: Ուսանողը հիվանդանոց է տեղափոխվել, նրա մոտ կոնք-ազդրային ոսկորի և կոնքոսկրերի կոտրվածքներ են հայտնաբերվել: 

Սերգո Մարտիրոսյանի խոսքով՝ չարագործները, իմանալով, որ իրենց ընտանիքն ունևոր է, այդ կերպ փորձել են գումար շորթել իր տղայից: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА