o C     26. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շարունակվում է ՊՊԾ գնդի գրավման գործով վկաների հարցաքննությունը

05.06.2019 12:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Շարունակվում է ՊՊԾ գնդի գրավման գործով վկաների հարցաքննությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավարությունը։ Այսօրվա նիստին դատարանը շարունակում է հարցաքննել գործով վկաներին։

«Մալաթիա մոլում» բռնկված հրդեհը մեկուսացվել է, շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները. ուղիղ
 

«Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով այս պահին կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ։

7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը 2018 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։

 

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու և դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

ՊՊԾ գունդը զավթելու և նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА