o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հաղթանակի գնահատականը տալիս է ժողովուրդը». Արմեն Սարգսյանը՝ թավշյա հեղափոխության մասին

09.05.2019 13:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Հաղթանակի գնահատականը տալիս է ժողովուրդը». Արմեն Սարգսյանը՝ թավշյա հեղափոխության մասին

Հաղթանակները ժանանակ չունեն, ինչպես բնության օրենքները չեն փոփոխվում, հաղթանակը, հաղթանակի զգացումն ընդմիշտ է: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Զգո՛ն լինենք». ինչպես են իրականում վերաբերվում Հայոց եկեղեցուն ՀՀ կառավարությունում

«Եթե ճշգրիտ օրը ունենայինք, հավանաբար կնշեինք նաեւ Ավարայրի ճակատամարտի հաղթանակի օրը: Մեր հաղթանակներն առանձնահատուկ են, որովհետեւ դրանք մեր ազգի, ազգային հանղթանակներ են: Եթե ընդամենը 100 տարի հետ գնանք, Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Առաջին Հանրապետությանը նախորդող հաղթանակները բոլորը ազգային հաղթանակներ են, որովհետեւ մարտնչում էր ոչ միայն հայոց բանակը, այլեւ ողջ ժողովուրդը: Ճիշտ նույնն էր երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Հայաստանից 300 հազար մարդ մեկնեց ճակատ, 600 հազար հայեր Խորհրդային Միությունից, շատերը չվերադարձան, սակայն այդ հաղթանակին մասնակցում էր ողջ հայ ժողովուրդը Սփյուռքից: Եթե հիշում եք, Սփյուռքը եւ Միջին Արեւելքում, եւ ԱՄՆ-ում, եւ Եվրոպայում հսկայական գումարներ էր հավաքում՝ աջակցելու Խորհրդային բանակին, որովհետեւ վտանգ էր դրված խորհրդային, բայց մեր հայկական պետականությանը:

Նույնը  պատահեց արցախյան պատերազմի ժամանակ: Արցախյան ազատամարտը ճիշտ նույնն էր եւ նույնն էր նաեւ ապրիլյան պատերազմի ժամանակ: Ժողովուրդը վտանգի պահին ուղղորդում է եւ թիրախը դառնում է հաղթանակը»,-ասաց նախագահը:

Նրա խոսքով, մի քանի հաղթանակներ են հիմա նշում՝ ֆաշիզմի դեմ հաղթանակը, Շուշիի ազատագրումը, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օր եւ Երկրապահի օր:

Հարցին, թե հեղափոխությունը եւս կարելի՞ է հաղթանակ համարել՝ նա պատասխանեց. «Հաղթանակի գնահատականը տալիս է միշտ ժողովուրդը»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА