ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բոլոր ժամանակների օլիգարխը

03.05.2019 15:16 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Բոլոր ժամանակների օլիգարխը

Հիշում եք չէ, ոնց էր Նիկոլը թուք ու մուր թափում օլիգարխների գլխին, երբ, այսպես կոչված, ընդդիմադիր էր: Ավելի ճիշտ` իշխանությունների պահած ընդդիմադիր: Ու այդ ընդդիմադիրը մեղադրում էր ՀՀԿ-ին, որ Սամվել Ալեքսանյանը, այսինքն` Լֆիկը ՀՀԿ-ի խմբակցության մեջ է: Սա կարելի է ասել ՀՀԿ-ին ներկայացրած ամենամեծ մեղադրնքներից մեկն էր: Քիչ է, որ օլիգարխի է ամբիոնից գոռում էր Նիկոլը, մի բան էլ մոնոպոլիստ: Հետո խոստացավ մոնոպոլիստներին կուլակաթափ անել, օլիգարխներին ասֆալտին փռել, հետո միտինգի ամբիոնից արդեն որպես վարչապետ սպառնաց վերացնել օլիգարխների ընտանիքները եւ հետո մեր Նիկոլը հանկարծ փսկեց: Այնպիսի ջիգյար հայացքով է նայում հիմա օլիգարխներին, քնքուշ աչքերով ու մեղմիկ ժպիտով: Իհարկե, ոչ բոլորին: Կան այնպիսիները, ում նա դեռեւս չի սիրում: Ասենք` «Քեթրինի Միհրանին» կամ «Դերժավայի Արկադիկին»: Հարց է ծագում. այդ ո՞նց որոշեց Նիկոլը որ օլիգարխին սիրի, որին չասիրի: Ինչո՞ւ, օրինակ` Լֆիկին սիրում է, Քեթրինին չի սիրում: Դե, եկեք մտածեք: Ի՞նչ է ասում Քեթրինը: Ասում է, որ ամենաժավորդական վարչապետը իրենից 20 մլն դլոար է ուզել: Նա չի տվել ու վարչապետը այլեւս երբեք նրան չի սիրի: Ինչ են ասում Լֆիկի մասին, որ հագցնում է ամբողջ ՔՊ-ական կազմին մարդա 3 մլն-անոց կոստյումներով, մուծվում է բոլոր տեսակի ֆոնդերին: Կարելի է ենթադրել, որ Լֆիկից նույնպես ուզել են, բայց դե դժվար թե Քեթրինի չափ ուզեին: Երեւիր թե մի երեք անգամ շատ են ուզել: Եվ եթե ուզել են ու չտար, Միհրանի օրը կնկներ: Ուրեմն...

Ղազախստանի դեսպանը Հայաստան մեքենաներ ներկրելու մասին. ԵՏՄ-ում՝ բոլորի համար հավասար խաղի կանոններ

Մի խոսքով, Լֆիկը կարողացել է Նիկոլի օրոք իր բոլոր հարցերը լուծել ու մնալ ե՛ւ օլիգարխ, ե՛ւ մոնոպոլիստ: Էն հիշում եք, որ «Երեւան Սիթի» էս քայլոները չէին մտնում, ու պատերի տակ հու-հու-դըմփ էին անում: Էդ «Երեւան Սիթիին» հետո մեղադրանք ներկայացրեցին, թե հարկերը չի վճարում: Հետո մեկ էլ հոփ քայլոները գնացին սիթի, չմուծված հարկեր չկան, Լֆիկն էլ շաքարավազի մոնոպոլիստ չի: Ֆոլուս: Բայց դրանով ֆոկուսը չպրծավ: Երկու ամիս առաջ Ալեքսանյանի  «Ալեքս տեքստիլը» ազատեցին 35 մլն դրամ մաքսատուրքից, բայց դա հավանաբար քիչ էր: Երկու օր առաջ էլ կառավարությունը նրան ազատեց 1,1 մլրդ դրամ մաքսատուրքից: Հիմա օլիգարխը մեծ թափ է հավաքել եւ սկսելու է կամաց-կամաց սննկացնել տեսքտիլի արտադրության դաշտում գործող մնացած մանր եւ միջին ընկերություններին, որպեսզի դառնա մոնոպոլիստ ոչ միայն շաքարի, այլ նաեւ տեսքտիլի ոլորտում: Եթե հարցնեք կառավարությանը, թե Լֆիկի որ սիրուն աչքերի համար է էս նեղ մաջալին  օլիգարխ եւ մոնոպոլիստ նախկինում Նիկոլի ատելի Լֆիկին տալիս միլիարդներ, ձեզ մի խելոք ու անթրաշ ջահել ակադեմիական ոճով կպատասխանի, թե գիտե՞ք նա խոստացել է 400 լրացուցիչ աշխատատեղ բացել: Բայց չար լեզուները ասում են, որ «Ալեքս տեքստիլը» ունեցել է եւ ունի բազմաթիվ չգրանցված աշխատողներ: Հետագայում պարզապես այդ չգրանցված աշխատողներին գրանցելու է եւ թղթի վրա ցույց տա, թե ստեղծել է նոր 400 աշխտատեղ: Իրականում ոչ մի նոր աշխատատեղ էլ չի ստեղծվի, բայց արդյունքում Լֆիկին տրված նիկոլական պարգեւատրումների հաշվին օլիգարխը կճզմի մնացած արտադրողներին: Ահա այսպիսին է Նիկոլի պատկերացումները արդարության մասին, այդպիսին է նրա պայքարը օլիգարխների եւ մոնոպոլիստների դեմ, այսպես է նա աջակցում փոքր եւ միջին բիզնեսին:

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА