ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օլիմպիական չեմպիոն Խաջիմուրադ Գացալովը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո

23.04.2019 23:57 ՍՊՈՐՏ
Օլիմպիական չեմպիոն Խաջիմուրադ Գացալովը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո

Աթենքի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի հնգակի չեմպիոն ազատ ոճային ըմբիշ Խաջիմուրադ Գացալովը պատրաստվում է գորգ վերադառնալ, որտեղից բացակայում է սկսած 2016 թվականից։ Բայց նա դա կանի՝ ներկայացնելով ոչ թե Ռուսաստանի ֆեդերացիան, այլ ելույթ կունենա Հայաստանի դրոշի ներքո։ Այս մասին հաղորդում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) պաշտոնական կայքը։

Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

36-ամյա Գացալովը վերջին շաբաթների ընթացքում սկսել է տրանսֆերային գործընթացը և մտադիր է Հայաստանը ներկայացնել սեպտեմբերին Ղազախստանում կայանալիք աշխարհի առաջնությունում։

Կայքը, հղում կատարելով Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի իր աղբյուրներին, հաղորդում է, որ Գացալովը նախապես տեղեկացվել է՝ տեղափոխությունը չի հաստատվի մինչև հոկտեմբեր կամ նոյեմբեր, բայց հայկական կողմն ամեն ինչ անում է, որ տրանսֆերն իրականություն դառնա նախքան սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունը։

Եթե Գացալովի տրանսֆերը հաստատվի մինչև սեպտեմբեր, նա Հայաստանը կներկայացնի մինչև 97 կգ քաշային կարգում, որտեղ անվիճելի առաջատար է Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող 22-ամյա Աբդուլռաշիդ Սադուլաևը։

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան այս առիթով որևէ մեկնաբանությամբ առայժմ հանդես չի եկել։

Հիշեցնենք, որ Եվրոպայի վերջին առաջնությունում Հայաստանից այդ քաշային կարգում ելույթ էր ունենում Սարգիս Հովսեփյանը, որը մեդալային պայքարից դուրս էր մնացել։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА