o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ինչու այսքան անարդար»․ Մոսկվայում սգում են ռուս երգչուհի Յուլիա Նաչալովայի մահը

17.03.2019 16:27 ԱԽ ԿԱՆԱՅՔ
«Ինչու այսքան անարդար»․ Մոսկվայում սգում են ռուս երգչուհի Յուլիա Նաչալովայի մահը

Ռուս երգչուհի Յուլիա Նաչալովայի երկրպագուները, ընկերներն ու հարազատները սգում են 38-ամյա արտիստուհու մահը։ Հայտնի է, որ երգչուհուն վերջին հրաժեշտի և հուղարկավորման արարողությունների մասին տեղեկությունները կփոխանցվեն ավելի ուշ։

Հայտնի են դարձել Յուլյա Նաչալովայի հուղարկավորության վայրն ու ամսաթիվը

Հիշեցնենք, որ նախօրեին Յուլիա Նաչալովայի պաշտոնական ներկայացուցիչ Աննա Իսաևան հայտնել էր երգչուհու մահվան մասին։

«Մեկ ժամ առաջ մեր Յուլիայի սիրտը դադարեց բաբախել», - գրել էր Իսաևան Instagram-ի իր էջում։

Երգչուհին հոսպիտալացվել էր մարտի 8-ին, բժիշկները արհեստական կոմայի մեջ էին մտցրել նրան, իսկ մարտի 16-ին Նաչալովան վիրահատության էր ենթարկվել։ Նույն օրը արիտստուհին մահացել է։ Ավելի ուշ նրա հայրը հայտնել է, որ դստեր մահվան պատճառը աբսցեսն է եղել (թարախի կուտակում մարմնի հյուսվածքներում)։

«Յուլիչկա, թանկագինս, քանի տարի ենք եղել կողք կողքի, ինչքան ծրագրեր ու ճանապարհորդություններ, ախր ինչպես․․․Ինչու այսքան անարդար։ Դու միշտ կլինես իմ սրտում», - գործընկերուհու մահից հետո գրել է ռուս երգիչ Նիկոլայ Բասկովը Instagram-ի իր էջում։

Միևնույն ժամանակ սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր գրել են, որ Նաչալովան եղել է նրանց մանկության կուռքը, և որ նրա մահը շոկային է բոլորի համար, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Այնպիսի զգացողություն է, որ կորցրել եմ հարազատ մարդու», - գրել է նրա երկրպագուներից մեկը։

«Մանկությանս կուռքը․․․ 38 տարեկան․․․ Թող նրա համար այնտեղ ավելի լավ լինի, քան այստեղ։ Մենք սիրում ենք քեզ, Յուլիչկա», - նշել է մեկ այլ օգտատեր։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА