o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ցուկերբերգին Կանադայի խորհրդարան ծանուցագրով են սպառնացել

14.03.2019 18:36 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ցուկերբերգին Կանադայի խորհրդարան ծանուցագրով են սպառնացել

Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգին և ընկերության գլխավոր օպերացիոն տնօրեն Շերիլ Քարա Սանդբերգին Կանադայի խորհրդարան կկանչեն, եթե նրանք հրաժարվեն ապատեղեկատվության միջազգային կոմիտեի նիստին մասնակցելուց,- հաղորդում է CBS-ը։

Բաժնետերերը չեն կարողացել Ցուկերբերգին հեռացնել Facebook-ի տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնից

Ցուկերբերգին և Սանդբերգին փետրվարի 15-ին հրավիրել են ապատեղեկատվության և «Ֆեյք նյուզ» միջազգային կոմիտեի հանդիպմանը Կանադայի  մայրաքաղաք Օտավայում, սակայն նրանցից ոչ ոք չի արձագանքել հրավերին։

Կանադայի համայնքների պալատի անդամ, ապատեղեկատվության միջազգային կոմիտեի ղեկավար Բոբ Ցիմերը Ցուկերբերգին և Սանդբերգին կոչ է արել մեկ անգամ ևս առաջարկի շուրջ մտածել և նախազգուշացրել, որ ելույթից հրաժարվելուց հետո նրանց Կանադայի խորհրդարան ծանուցագիր է սպասվում։

Նշվում է, որ այդ կոմիտեի նախորդ նիստը, որը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայում, Ցուկերբերգը կրկին անտեսել է։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА