o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երևանյան բնակարաններից մեկում 2 անձի դի է հայտնաբերվել. ըստ ահազանգի՝ նրանք թունավորվել են գազի արտահոսքից. ԱԻՆ

06.01.2019 11:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Երևանյան բնակարաններից մեկում 2 անձի դի է հայտնաբերվել. ըստ ահազանգի՝ նրանք թունավորվել են գազի արտահոսքից. ԱԻՆ

Հունվարի 5-ին՝ ժամը 22:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 62 շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկում գազի արտահոսքից թունավորվել է երկու քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Նիկոլ Փաշինյանը ներկա է Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երևանյան համերգին

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ բնակարանում հայտնաբերվել են Ն. Ա.-ի (ծնված 1994 թ.) և անձը չպարզված քաղաքացու դիեր:

Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը Ն. Ա.-ի հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА