ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վիգեն Սարգսյանը մեղադրեց իշխանություններին

16.10.2018 17:47 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վիգեն Սարգսյանը մեղադրեց իշխանություններին

ՀՀԿ խմբակցության եւ ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը ներկա էին 20 ՀՀԿ-ականներ: Այսպես կոչված Հանրապետական կուսակցության քաղաքական թեւը եւ խմբակցության մեջ մտնող երեք այլ կուսակցությունների՝ ՍԻՄ-ի,ԱՄ-ի եւ ՔԴՄ-ի ղեկավարները: Ինչպես մեզ տեղեկացրեցին պատգամավորները, նրանք դեռեւս ծանոթ չէին ընտրական օրենսգրքի նախագծին, քանի որ պաշտոնապես այն ներկայացվել է Ազգային ժողով՝ այսօր 13:30-ին: Ինչպես պարզվեց հանդիպման ընթացքում նախագիծը փոփոխվում է ամեն օր եւ անգամ ԱԺ ներկայացվելուց հետո նույնպես տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Հանդիպման ժամանակ Ա. Միրզոյանը ի պատասխան պատգամավորների հարցերին, թե ինչի համար է պետք այդպիսի շտապողականություն նշել է, որ իրենք էլ են դեմ այդպիսի վիճակի, սակայն այլ ելք չկա եւ ընտրությունները դեկտեմբերի 10-ին անցկացնելու համար նրանք ստիպված են գնալ այդպիսի քայլերի: 

​​​​​​​«ՀՀԿ-ի ակտիվ թնդանոթը լինելու է Դավիթ Շահնազարյանը». քաղաքագետ

Ամենախիստ վիճաբանությունը տեղի ունեցավ հանդիպմանը ներկա Վիգեն Սարգսյանի կողմից, որը նշում էր, թե այդ շտապողականությունը իշխանություններին պետք է, որպեսզի նրանք փախցնեն հնարավորինս շատ ձայներ, հաշվի չառնելով, որ ընդդիմադիր կուսակցությունները հնարավորություն չեն ունենա նախապատրաստվել ընտրություններին: Ի դեպ Վ. Սարգսյանը նիստը չավարտած լքեց դահլիճը: 

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА