o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սպառողին հրամցվել է հիգիենայի պահանջների խախտմամբ խմելու ջուր

26.09.2018 15:57 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
 Սպառողին հրամցվել է հիգիենայի պահանջների խախտմամբ խմելու ջուր

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների արդյունքում  պարզվել է, որ «ԷՎՐԻ-ԴԵՅ» ՓԲԸ-ին պատկանող խմելու ջրի արտադրամասերում` ջրի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, թողարկվող արտադրանքը՝ շշալցված «Բյուրեղ» ապրանքանիշի խմելու աղբյուրի ջուրը, չի ունեցել որակն ու անվտանգությունը հիմնավորող փաստաթուղթ:

«Գյումրի» գարեջուրը հերքի չի խաբում է սպառողին, մի հատ էլ ընկերության աշխատակիցները փորձում են ծաղրել

Փաստացի սպառողին հրամցվել է հիգիենայի պահանջների խախտմամբ խմելու ջուր, ինչո՞ւ հարցով դիմեցինք ընկերության տնօրեն Կարեն Սարկավագյանին, ով չհերքեց վերը նշվածը նկատելով,

- Այո, մենք ընդունում ենք հայնտաբերված խախտումները, եւ հնարավորինս արագ ժամկետներում խախտումները կվերացնենք:

- Իսկ ինչո՞ւ մինչ այժմ չէիք վերացնում:

- Դե նոր են հայտնաբերել, մենք չգիտեինք, ընդամենը փաստաթղթային հարցեր են:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА